Տեսանյութ. Վենեսուելայի նախագահի դեմ կատարված մահափորձի պահը
ՏեսանյութերRT հեռուստաալիքը եւ Ruptly գործակալությունը հրապարակել են մի տեսանյութ, որտեղ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, նրան շրջապատողմներն ու անվտանգության աշխատակիցներն են՝ նախագահի դեմ ձախողված մահափորձի պահին եւ միջադեպից անմիջապես հետո:
Նախագահը ելույթ էր ունենում ազգային տնտեսության վերականգնման խնդիրներին նվիրված շքերթի ժամանակ, երբ լսվում է պայթյունի ձայն: Մադուրոն եւ գեներալները սկսում են շուրջը նայել: Անվտանգության աշխատակիցներն անմիջապես շրջապատում են պետության ղեկավարին եւ փակում նրան վահաններով: Միջադեպից հետո նախագահը փորձում է շարունակել իր ելույթը, բայց մի քանի բառ ասելուց հետո նորից ընդհատում է ելույթն ու հեռանում անվանգության աշխատակիցների ուղեկցությամբ: Այդ պահին լսվում է մեկ այլ պայթյունի ձայն:

















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ