Տեսողական խնդիրներ ունեցող անձինք բողոքի ակցիա են իրականացնում. ուղիղ
ՏեսանյութերՏեսողական խնդիրներ ունեցող անձինք այսօր բողոքի ակցիա են իրականացրել Ավ. Իսահակյանի արձանի մոտ՝ պահանջելով «Հայաստանի կույրերի միավորման» վարչության հրաժարականը: Նրանք քայլերթով շարժվել են «Հայաստանի կույրերի վիրավորման» շենք։
Բողոքի ակցիա իրականացնողների խոսքով վարչության նախագահը իրենց պահանջով հրաժարական է տվել, սակայն վարչության հին աշխատողները շարունակում են նախկին նախագահ Աբել Հակոբյանի վտանգավոր գործունեությունը:
«Մեր պահանջն է մյուսները ևս հարաժարական տան, որովհետև եթե այս վիճակը մնա՝ նրանց վերարտադրվելը միանգամայն հավանական է։ Եվ իրենց նպատակը դա է»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
Միավորման ներկայացուցիչները նշում են՝ գնալու են մինչև վերջ և նոր արդար ընտրություններ են պահանջելու։


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»