Եվրամիության նախագահ Հերման Վան Ռոմպեյը այսօր կսկսի այցը Հարավային Կովկաս
Տարածաշրջան
Այսօր Եվրամիության նախագահ Հերման Վան Ռոմպեյը կսկսի իր այցը հարավկովկասյան տարածաշրջան:
ԵՄ նախագահի մամլո ծառայության տարածած հաղորդագրության, այսօր Հերման Վան Ռոմպեյը կժամանի Երևան, որտեղ երեկոյան հանդիպում կունենա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Հուլիսի 4-ին ԵՄ նախագահը կհանդիպի Հայաստանի խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանի հետ և ելույթ կունենա Հայաստանի խորհրդարանում:
Թբիլիսիում Ռոմպեյը հանդիպում կունենա Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի և խորհրդարանի նախագահ Դավիդ Բաքրաձեի հետ:
Հուլիսի 5-ին Ռոմպեյը կայցելի Ադրբեջան, որտեղ հանդիպում կհանդիպի Իլհամ Ալիևի, խորհրդարանի խոսնակ Օկտայ Ասադովի հետ: Բաքու այցի շրջանակներում Ռոմպեյը ելույթ կունենա Ադրբեջանի լեզուների համալսարանում։
Հարավակովկասյան այցի շրջանակներում ենթադրվում է, որ Ռոմպեյը կքննարկի ԼՂ հակամարտության կարգավորման հարցը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան