Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի. Ջեյմս Ապաթուրայ
Տարածաշրջան
ՆԱՏՕ-ն աջակցում է Ադրբեջանի արդիականացմանն ուղղված բարեփոխումներին։ Այդ մասին լրագրողներին ասել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը. հաղորդում է Trend գործակալությունը։
Անդրադառնալով ԼՂ հակամարռությանը` Ջեյմս Ապաթուրայը նշել է, որ հակամարտությանը ռազմական լուծում չունի: «ՆԱՏՕ-ն կողմ է խնդրի խաղաղ կարգավորմանը, քանի որ դաշինքի համար շատ կարևոր է Հարավկովկասյան տարածաշրջանի կայունությունը»,-ասել է նա:
Խոսելով թուրք-ադրբեջանական հարաբերությունների մասին` Ջեյմս Ապաթուրայը նշել է, որ Ադրբեջանը և Թուրքիան ՆԱՏՕ-ի կարևոր ռազմավարական գործընկերներն են, իսկ թուրք-ադրբեջանական հարաբերությունները երկու երկրների հարաբերություններն են:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան