Մահացած են գտել Հարավային Օսիայի գլխավոր դատախազության քննչական վարչության ղեկավարին
Տարածաշրջան
Հարավային Օսիայի գլխավոր դատախազության քննչական վարչության ղեկավար Ռոլանդ Չիտաևին մահացած են գտել Ցխինվալիի գյուղերից մեկում:
Սպանության կասկածանքով երկու մարդ է ձերբակալվել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ ՆԳՆ տարածած հաղորդագրությանը:
«Հարավային Օսիայի Ցխինվալի շրջանի լքված գյուղերից մեկում առավոտյան 7-ին հայտնաբերվել է Չիտաևի դին: Չիտաևը մահացել է քունքին ուղղված հրազենային վնասվածքից: Հանցագործության կատարման կասկածով ձերբակալվել է երկու մարդ»,- ասված է ՌԴ ՆԳՆ հաղորդագրությունում։
Չիտաևին նախօրեին առևանգել էին Ցխինվալիում գտնվող իր տնից:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան