«Նիկոլի հեղափոխությունը մեծագույն նվեր է այն հարուստներին, ովքեր ճիշտ պահին կանգնեցին նրա կողքին»
Բլոգոսֆերա
Մենուա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Կապիտալիզմն ունի 3 փուլ.
Առաջին փուլը կապիտալի ձևավորման փուլն է, երբ ով ոնց կարողանում հարստանում է.
Երկրորդ փուլը կապիտալի պահպանման փուլն է, երբ հարուստները քաղաքական իշխանությամբ ամրապնդում են իրենց ունեցվածքը և փորձում դիրքավորվել՝ որպես գործարարներ.
Երրորդ փուլում «ազնիվ» հարստացածները փորձում են ձևավորել իսկապես մրցակցային, ազնիվ և արդար բիզնեսի կանոններ, քանզի այլևս իրենք այնչափ հարուստ են, որ ոչ ոք չի կարող մրցակցել իրենց հետ, առավել ևս՝ հաղթել իրենց:
Հիմա ամենահետաքրքիրն այն է, որ եթե Նիկոլն ընտրովի է մոտենում այսպես կոչված ապօրինի հարստացման խնդրին և իրեն սատարող հարուստներին չի հարցնում, թե այդ մարդիկ ինչպես են հարստացել, ավելին՝ կամայական հայտարարում է, որ այլևս մեզանում օլիգարխներ չկան`փաստացի ինքը հարուստների մի մասին մորթում է, իսկ իրեն սատարողների հարստությունը լեգիտիմացնում և այդ հարուստների համար ավելի շահեկան միջավայր է ստեղծում, ինչն էլ իր հետևից բերելու է մանր ու միջին բիզնեսի էլ ավելի վատ վիճակի...
Իսկ ավելի կոնկրետ` Նիկոլի` այսպես կոչված հեղափոխությունը մեծագույն նվեր է ոչ թե նրան սատարած ժողովրդին, այլ այն հարուստներին, ովքեր ճիշտ պահին կանգնեցին Նիկոլի կողքին և լեգալացրեցին իրենց «ազնիվ» կապիտալը...
Ժողովրդի անունից՝ ժողովրդի դեմ...»:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)