«Վարկային խորհրդատուները և նրանց օրինական չարաշահումներն անցել են թույլատրելիի սահմանը»
Բլոգոսֆերա
«Իմ իրավապաշտպանը» ՀԿ նախագահ Քրիստ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Վարկային խորհրդատուները և նրանց օրինական չարաշահումներն անցել են թույլատրելիի սահմանը: Հարգելի Կենտրոնական բանկ, դուք տեղյա՞կ եք, որ շատ ու շատ Ա/ձ-ներ զբաղվում են օրինական վաշխառությամբ, ըստ սահմանված կարգի ամսական տրամադրվող սպառողական վարկի տոկոսադրույքը չի կարող գերազանցել 2%-ը, բայց արի ու տես տարեկան փաստացի տոկոսադրույքը կազմում է 64-150 %։
Մարդիկ, որոնք ցանկանում են արագ կերպով գումար վաստակել պետական ռեգիստրով գրանցում են Ա/Ձ-ներ և զբաղվում ծառայությունների մատուցմամբ, տեղադրում են գովազդներ շտագ գումար, արագ գումար և մարդկանց մոլորեցնելով ապառիկի տեսքով տրամադրում են բարձր տոկոսով գումարներ սա ոչ այլ ինչ է քան վաշխառություն Անհատ Ձեռնարկատերների մասով իրավասությունը տրված է Պետական եկամուտների կոմիտեին որպեսզի ստուգի Ա/Ձ-ների գործունեությունը և գանձի հարկեր։
Բազում օրինակներ կան, որ նման ընկերությունները մոլորեցնում են մեր համաքաղաքացիներին և նրանք մինչ օրս մնացել են անպատիժ նման երևույթները Նոր հայաստանում անթույլատրելի է, եղեք իրազեկ և պաշտպանված»։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)