Կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան ամբողջ շաբաթ Գրենլանդիան Թրամփի հետ կապ ունեցող ընկերությանը ստիպեց հորատումը հետաձգել մինչև 2027 թվականը Ֆրանսիայի հյուսիսում անտառային հրդեհների պատճառով մոտ 1200 մարդ է տարհանվել Մարոկկոն ուժեղացրել է Իսպանիայի հետ սահմանի պահպանությունը՝ Սեուտա նոր զանգվածային ճեղքման կոչերի պատճառով Որքա՞ն է ձեր կենսաթոշակը կամ նպաստը․ Հայաստանում նոր առցանց հաշվիչ է ստեղծվել (տեսանյութ) Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հեռանում է պաշտոնից․ Թրամփ «Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարություն է տարածել Պատմական խավարում Եվրոպայում․ Լուսինը մինչև 2 րոպե 18 վայրկյան ամբողջությամբ ծածկել է Արեգակը Զալցբուրգում գողացել են Մոցարտի 320 ոսկե արձանիկներից 210-ը Մեծ ուժ քեզ և ընտանիքիդ, ամուր գրկում եմ․ Նեյմարը՝ Մեսսիին 2026-ի օգոստոսը կարող է պատմության մեջ մտնել որպես ամենաշոգը․ նոր ռեկորդի շեմին ենք Բացառիկ տեսանյութ՝ Երևանում տղամարդը բարձրությունից ընկել է և մահացել 

Լավ լուր Արցախից

Բլոգոսֆերա
Արցախի նախագահի խորհրդական, Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․
 
«Օրեր առաջ Արցախի Խորհրդարանի կողմից ընդունվել է «Շարժում-88» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանի նախաձեռնած «ԱՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով վերացվել է «Բեյզ Մեթըլս» հանքագործական ընկերության գործունեության համար սահմանված հարկային արտոնությունը, և պետական բյուջեի եկամուտները այս տարի կավելանան լրացուցիչ 5 մլրդ դրամով:

Լուրն, իսկապես, ուրախալի է, քանի որ կառավարությունն ավելի մեծ հնարավորություններ է ստանալու՝ մեր հանրապետությունում սոցիալ-տնտեսական բազմաթիվ հարցեր լուծելու: Բայց արի ու տես՝ որոշ քաղաքական ուժեր թեմայի շուրջ տարակարծություններ են ունեցել… 

Քանի որ որպես հանրապետության վարչապետ՝ 2013թ.-ին ես եմ բանակցել նշված ընկերության հետ, իսկ օրենսդրական նախաձեռնության հեղինակը եղել է կառավարությունը, ուզում եմ անդրադառնալ այս ամենի նախապատմությանը, որպեսզի ոչ մեկի մոտ չպարզաբանված հարցեր չմնան:

2012-13թթ.-ին արդեն պարզ էր դարձել, որ Դրմբոնի ոսկու հանքի պաշարները նախատեսված ժամանակից շուտ ավարտվում են, և կառավարության առջև խնդիր էր դրված օպերատիվ կերպով լուծելու «Բեյզ Մեթըլս»-ում ընդգրկված ավելի քան 1000 աշխատողներին այլ աշխատանքով բավարարելու հարցը, ինչպես նաև լրացնելու ընկերության կողմից պետբյուջե վճարվող հարկային մուտքերի չափը: Նախընտրելի տարբերակն այդ նույն ենթաշրջանում Կաշենի պղնձի հանքավայրի շահագործումն էր, որտեղ դեռևս խորհրդային տարիներին սկսվել էին հետազոտական աշխատանքներ, սակայն չէին ավարտվել: Առկա փաստաթղթերի հիման վրա «Բեյզ Մեթըլս»-ը ավարտին հասցրեց հանքավայրի հետազոտությունը, և դրական եզրակացությամբ սկսվեցին քննարկումները դրա շահագործման շուրջ: 

Արդյունքում կառավարությունն արտոնյալ պայմաններով 100 մլն դոլարի չափով վարկ տրամադրեց ընկերությանը և տարածքում իրականացրեց ենթակառուցվածքների կառուցում շուրջ 20 մլն դոլարի չափով: Այդ աշխատանքների շրջանակներում պետությունը կառուցեց Սոթք-Հաթերք-Կաշեն բարձրավոլտ օդային գիծը և տեղադրեց հզոր ենթակայան, որպեսզի լուծվի էլեկտրաէներգիայի մատակարարման հարցը, ինչպես նաև Խաչենի ջրամբարի ջրի զգալի մասը տրամադրվեց ընկերությանը՝ անջրդի թողնելով մեծաքանակ հողատարածքներ, քանի որ այլ տարբերակ չկար հանքի շահագործման, միաժամանակ հազարավոր աշխատատեղերի պահպանման և նորերի ստեղծման համար: 

«Բեյզ Մեթըլս»-ի հաջորդ պահանջը ուղղված էր հարկային արտոնություններին, որպեսզի թեթևացվի վարկային բեռը: Ըստ ներկայացված ծրագրի՝ ընկերությունը պետք է արդյունահաներ և վերամշակեր տարեկան 1,8 մլն տոննա հանքաքար: Պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ վարկի սպասարկման համար կտրվի 6 տարվա, կամ, ավելի ճիշտ, 3+3 տարվա հարկային արտոնություն: Այսինքն՝ բանակցությունների պահին ընկերության կողմից կանխատեսվող եկամուտների չափը, առկա գների և ներկայացված ծավալների պայմաններում, համահունչ էր 6 տարվան, սակայն եթե բանակցություններից հետո՝ երկրորդ եռամյակում, ընկերության շահույթը նախանշված ժամկետից ավելի շուտ ապահովեր անհրաժեշտ ֆինանսական միջոցները, ապա այդ ժամանակ պիտի դադարեցվեր սահմանված արտոնությունը: Պետք է ասեմ, որ Կաշենի հանքավայրի շահագործումից ի վեր ընկերությունն ամեն տարի ավելացնում էր արդյունահանման ծավալները, և միայն 2018թ.-ին «Բեյզ Մեթըլս»-ը վերամշակել է շուրջ 6 մլն տոննա հանքաքար: 

Այսինքն, կարող ենք արձանագրել, որ, նախ, վարկի սպասարկման համար կառավարության և ընկերության նախապես համաձայնեցրած վերամշակման ծավալը վաղուց գերազանցվել է: Երկրորդ՝ վերջին տարիներին պղնձի միջազգային գներն ավելի բարձր են, քան եղել են բանակցությունների ժամանակ: Ինչ վերաբերում է լրացուցիչ արդյունահանման նպատակով ընկերության կողմից կատարված նոր ներդրումների համար ևս հարկային արտոնություններ սահմանելուն, ապա նշեմ, որ այդ մասին ի սկզբանե որևէ պայմանավորվածություն չի եղել: Այսինքն, այդ դեպքում ընկերությունը ներդրումներ պետք է կատարի կա՛մ սեփական, կա՛մ ներգրավված միջոցների հաշվին:

Ուստի, վերոնշյալ օրենքի ընդունմամբ կառավարության կողմից որևէ պայմանավորվածություն չի խախտվել, և «Հայրենիք» խմբակցության պատգամավորների գերակշիռ մասը օրինագծին կողմ է քվեարկել՝ առաջին հերթին հաշվի առնելով այս իրողությունը:

Ինչ վերաբերում է այն մտահոգություններին, թե օրինագծի ընդունումը կարող է խոչընդոտել ընկերության հետագա զարգացումը, ապա ասեմ, որ համամիտ չեմ: «Բեյզ Մեթըլս»-ը, բացի արդյունահանման մեծ ծավալների ու պղնձի բարձր գների շնորհիվ լրացուցիչ շահույթ ստանալուց, անցած տարիների ընթացքում ապացուցել է նաև, որ ունի փորձառու կառավարման համակարգ, որի օրինակելի մենեջմենթի համբավը վաղուց հայտնի է ոչ միայն տարածաշրջանի, այլև արտերկրի հեղինակավոր ընկերությունների շրջանում: Ընկերությունը վստահելի գործընկեր է, և, համոզված եմ, դեռ երկար տարիների արդյունավետ համագործակցություն է սպասվում նրա հետ:

Հ.Գ. Ի դեպ, տարեվերջին Կառավարության առաջարկով Խորհրդարանը փոփոխություններ է կատարել նաև «Շահութահարկի մասին» ԱՀ օրենքում, որով մասնավորապես հիդրոէներգետիկ ոլորտում էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունների շահութահարկը ևս ավելացել է նույն չափով՝ 10-ից դառնալով 20 տոկոս: Հետաքրքիր է՝ ո՞րն է տարբերությունը, ինչո՞ւ այդ քաղաքական ուժերը այս մասին ոչ մի խոսք չասացին…»
 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան ամբողջ շաբաթ Գրենլանդիան Թրամփի հետ կապ ունեցող ընկերությանը ստիպեց հորատումը հետաձգել մինչև 2027 թվականը Ֆրանսիայի հյուսիսում անտառային հրդեհների պատճառով մոտ 1200 մարդ է տարհանվել Մարոկկոն ուժեղացրել է Իսպանիայի հետ սահմանի պահպանությունը՝ Սեուտա նոր զանգվածային ճեղքման կոչերի պատճառով Որքա՞ն է ձեր կենսաթոշակը կամ նպաստը․ Հայաստանում նոր առցանց հաշվիչ է ստեղծվել (տեսանյութ) Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հեռանում է պաշտոնից․ Թրամփ «Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարություն է տարածել Պատմական խավարում Եվրոպայում․ Լուսինը մինչև 2 րոպե 18 վայրկյան ամբողջությամբ ծածկել է Արեգակը Զալցբուրգում գողացել են Մոցարտի 320 ոսկե արձանիկներից 210-ը Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ օգոստոսի 13/14-ին Մեծ ուժ քեզ և ընտանիքիդ, ամուր գրկում եմ․ Նեյմարը՝ Մեսսիին 2026-ի օգոստոսը կարող է պատմության մեջ մտնել որպես ամենաշոգը․ նոր ռեկորդի շեմին ենք Բացառիկ տեսանյութ՝ Երևանում տղամարդը բարձրությունից ընկել է և մահացել Վիրավորական գրառումից հետո՝ «պատիժ»․ խանութի սեփականատերը ճնշում է գործադրել անչափահասի նկատմամբ ԱՄՆ ներգաղթի ծառայությունը մտադիր է աշխատակիցներին ապահովել ձերբակալվածներին էլեկտրահարող ձեռնոցներով Մեսսին հոր մահից հետո գրառում է արելԲնական шղետներից համաշխարհային վնասը կես տարվա ընթացքում հասել է 100 միլիարդ դոլարի․ Լևոն Ազիզյան «Գանձ» էին փնտրում, նռնակ գտան.երեխաները Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների նռնակ են գտել Թբիլիսիից կոշտ ուղերձ Մոսկվային$927 միլիոն՝ Սպիտակ տան վերափոխման համար․ գաղտնի պայմանագրերի մանրամասներ են բացահայտվել Ատլանտյան օվկիանոսում ձևավորվել է «Քրիստոբալ» արևադարձային փոթորիկը Քանի դեռ ԱՄՆ-ը չի փոխել իր վարքագիծը և չի ընդունել Իրանի պայմանները, Հորմուզի նեղուցը չի բացվի․ Իրանի Անվտանգության խորհրդի ղեկավար Խոշոր վթար Կոտայքի մարզում. 5 վիրավորներից 4-ը ՌԴ քաղաքացիներ են Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում. Շերամի փողոցում դի է հայտնաբերվել Դատախազությունը հիմա էլ պատրաստվում է «խլել» «Առինջ մոլի»-ի տարածքը. «Փաստինֆո» Պուտինը կկանգնեցնի պատերազմը․ Զելենսկին հայտարարել է, որ արդեն ծրագիր ունեն Իրանի հետ պատերազմն ու երաշտը ծանրաբեռնում են Պանամայի ջրանցքը․ նավերն անցման համար սպասում են 10 օր Նոր մանրամասներ Դաշտավան բնակավայրում մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուքից Անձնական տվյալների հրապարակումը՝ նոր «նորմա՞»․ զզվելի կադրերը շարունակում են տարածվել (տեսանյութ) ՌԴ-ն պատրաստ է փոխանակել Ռուսաստանում դատապարտված 224 ուկրաինացու․ Լանտրատովա Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վոլոդիմիր Զելենսկիի հեռախոսազրույցը Կառավարության անդամների երդման տեքստը կփոփոխվի. Մեդվեդևը սպառնացել է հարձակվել (տեսանյութ) Թրամփը Իրանին սպառնացել է «կոշտ հարվածով» «Բանակում»-ից հայտնի Էմիլ Գալստյանն ու Նելլի Խաչատրյանը որդի են ունեցել «Սան Պաուլուի» ֆուտբոլիստների ավտոբուսում 86,5 կգ մարիխուանա են հայտնաբերել Երևանի բարձր կաբինետներում մոռացել են պատմական հիշողության մասին․ Զախարովա Մոսկվայի դատարանը տուգանել է Telegram-ին. Պատճառը հայտնի էԵրևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի՝ «հավի շաուրմա»-ի արտադրությունը Ինձ ՊԵԿ-ից ապօրինի են ազատել՝ ասելով՝ «Դու մերը չես»․ Ֆարմանյան Փաշինյան․ Առողջության համընդհանուր ապահովագրության ներդրումից այս փուլում բավարար գոհունակություն ունենք1 մլրդ դրամ արժողության՝ 25.5 կգ «Ափիոն» և 3 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգություն կատարած անձինք կալանավորվել են․ ՔԿ Օգոստոսի 14-ից Կիևյան կամրջով երթևեկությունը կվերականգնվիՎրաստանը վառելիք է փոխանցել Աբխազիա՝ պակասը հաղթահարելու համարՄեսսին հուզիչ գրառում է կատարել․ «Ես շատ եմ կարոտելու քեզ»Թուրքիայում F-16 կործանիչ է կործանվելԱլիևի կոչը՝ Հայաստանին.Պատերազմը կարող է ձգվել մինչև Թրամփի հեռանալը․ ԻրանՀամաշխարհային բանկը կանխատեսում է, որ Ուկրաինայում աղքատությունը կաճի 2025 թվականինՀՀ տարածքում միջանցք չունի և չի ունենալու․ Կարապետյանը՝ Ալիևի հայտարարությունների մասինՌուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի դեսպան Սինվեյ Լիին Եթե հայկական ծիրանը նկարում են Էյֆելյան աշտարակի մոտ, չի նշանակում, որ այդ ապրանքը մտավ Ֆրանսիա
Ամենադիտված