Քաղաքական անհասության հետևանքները. անթույլատրելի է հասարակության մեջ բաժանարար գծեր անցկացնելը
Բլոգոսֆերա
Ինեսա Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«2018թ. ԱԺ խորհրդարանական ընտրություններն այլևս պատմություն են: Դրանցում իրենց մասնակցությունն ունեցան ինչպես քաղաքական անցյալ և հետագիծ ունեցող կուսակցությունները, այնպես էլ մի շարք նոր ուժեր, որոնք ընտրությունների ժամանակ բուտաֆորիայի դեր էին ստանձնել: Ոչ մի նոր գաղափար, ոչ մի նոր մոտեցում: Ավելի շուտ փիառի խնդիր էր լուծվում՝ իշխանության հետագա պլաններում որևէ տեղ զբաղեցնելու համար:
Արտախորհրդարանական վերահսկիչ ուժ լինելուն կոչված կուսակցություններից մեկն էլ «Ազգային առաջընթաց» կուսակցության ղեկավար՝ անցյալ տարվա լավագույն մեյք-ափ տիտղոսի հաղթող Լուսինե Հարոյանն է: Այս «շենշող» տիկինը մի այնպիսի քաղաքական բարձր արժեք ունեցող գրառում է կատարել, որ անուշադրության մատնելն ուղղակի մեղք կլիներ: Սա, իհարկե կամ ցավոք, կատակ է:

Տիկինը բողոքում է նրանից, որ հասարակությունը բևեռացել է, բայց նույն տեքստում ինքը այնպիսի բաժանարար գծեր է քաշում նույն հասարակության մեջ՝ չխորշելով ամենատարբեր պիտակներ փակցնելուց, որ մի նոր՝ անջատողական-սեպարատիստական
Ինչ խոսք, քաղաքականության մեջ թրծված լինելու ակնհայտ բացակայություն: Հուսանք՝ իրենց տրված ժամանակը նման նորահայտ ուժերը կծառայեցնեն ի շահ իրենց քաղաքական կրթության, այլ ոչ թե նման անատամ և քաղաքականապես անհաս հայտարարություններ անելուն»:

Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)