«Սան Պաուլուի» ֆուտբոլիստների ավտոբուսում 86,5 կգ մարիխուանա են հայտնաբերել Երևանի բարձր կաբինետներում մոռացել են պատմական հիշողության մասին․ Զախարովա Մոսկվայի դատարանը տուգանել է Telegram-ին. Պատճառը հայտնի է Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի՝ «հավի շաուրմա»-ի արտադրությունը Ինձ ՊԵԿ-ից ապօրինի են ազատել՝ ասելով՝ «Դու մերը չես»․ Ֆարմանյան Փաշինյան․ Առողջության համընդհանուր ապահովագրության ներդրումից այս փուլում բավարար գոհունակություն ունենք 1 մլրդ դրամ արժողության՝ 25.5 կգ «Ափիոն» և 3 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգություն կատարած անձինք կալանավորվել են․ ՔԿ Օգոստոսի 14-ից Կիևյան կամրջով երթևեկությունը կվերականգնվի Մեսսին հուզիչ գրառում է կատարել․ «Ես շատ եմ կարոտելու քեզ» Ալիևի կոչը՝ Հայաստանին.Պատերազմը կարող է ձգվել մինչև Թրամփի հեռանալը․ Իրան ՀՀ տարածքում միջանցք չունի և չի ունենալու․ Կարապետյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին Եթե հայկական ծիրանը նկարում են Էյֆելյան աշտարակի մոտ, չի նշանակում, որ այդ ապրանքը մտավ Ֆրանսիա 

Համոզված եմ, որ Սփյուռքի նախարարությունը պետք է պահել, բայց ոչ ներկա ձևաչափով. Արա Վարդանյան

Բլոգոսֆերա

Հայաստան համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Այս օրերին սոցիալական ցանցերում բավականին բուռն քննարկման առարկա է դարձել Սփյուռքի նախարարության հնարավոր փակման հետ կապված լուրը։ Հետաքրքիրն այն է, որ կարծիք հայտնող մարդկանց գերակշիռ մասը չի հիմնավորում այս կամ այն մոտեցումը և սահմանափակվում է մի քանի ստանդարտ թեզերով՝ մարդիկ կմնան անգործ, բա սփյուռքն ի՞նչ է անելու և այլն։ Անշուշտ, գործազրկությունը լուրջ հարված է, բայց մյուս կողմից, եթե նախարարությունը չի իրականացնում բազմաթիվ գործառույթներ և չի ծառայում Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդմամը, ապա այն պետք է միանշանակ փակել։ 

Բայց առաջանում է մեկ հարց՝ իսկ արդյոք լրջորեն քննարկվե՞լ է այս նախարարության դերը, գործառույթները և պիտանելիությունը։ Արդյոք այս ոլորտում աշխատող մարդիկ ներկայացրե՞լ են բոլոր մանրամասները և հնարավոր զարգացման ուղիները ՀՀ վարչապետին։ Կարծում եմ՝ ոչ, քանզի նման քննարկման համար պետք է ստեղծվեր բավականին լուրջ հարթակ, որի մասնակիցները կլինեին այս ոլորտում տարիների ամագ ունեցող մարդիկ և կազմակերպություններ։ 

Ստորև ներկայացնում եմ իմ կարծիքը՝ հույս ունենալով, որ այն ինչ-որ կերպ կնպաստի հարցի ճիշտ լուծմանը։ 

Նախ՝ մենք պետք է հասկանանք՝ սփյուռք ասելով մենք ի՞նչ նկատի ունենք, ուղղակի մոտ 7 միլիոն մեր պես հա՞յ։ Իհարկե ոչ, մենք գործ ունենք բազմաշերտ, բազմակրոն, բազմալեզու, բազմակուսակցական մարդկանց մի շատ լայն շրջանակի հետ։ Այս մարդիկ տարիներ ապրել են այլ երկրներում և առաջին հերթին հանդիսանում են այդ երկրների քաղաքացիներ, հետո նոր՝ հայ։ Մենք նրանց մեջ ունենք հայաստանցի հայեր, ավանդական սփյուռք, 2-րդ և 3-րդ սերնդի հայեր, որոնց հետ աշխատանքը ես համարում եմ ամենակարևորներից և հեռանկարայիններից մեկը։ 

Տարիներ ի վեր հայապահպանության աշխատանքները բավականին լավ կատարում էին մեր եկեղեցիները, ավանդական կուսակցությունները և տարբեր բարեգործական կազմակերպություններ։ Սակայն տարիների ընթացքում այս կառույցները հետզհետև գրանցում էին մասնակիցների և հետևորդների թվի նվազում։ Սա առաջին հերթին պայմանավորված էր նոր սերնդի նոր պահանջներով։ Նոր սերնդի հայերի մի մեծ մաս իր առօրյա կյանքի և գործող հայկական կառույցների միջև որևէ կապ չի գտնում և չի ընդգրկվում դրանցում, ինչի արդյունքում հեռանում է հայկական աշխարհից։ Անշուշտ, լուրջ քննության առարկա պետք է դառնա սփյուռքում գործող բոլոր կառույցների վերաիմաստավորումը և ժամանակին համահունչ փոփոխությունների իրականացումը։ Բայց դա իրենց գործն է, և համոզված եմ, որ իրենք էլ լավ գիտակցում են մարտահրավերները և ուշ թե շուտ գնալու են այդ փոփոխություններին։ Որպես օրինակ կարելի է նշել ՀԲՀՄ-ի գործունեությունը, որը տարեցտարի սկսում է նմանվել դասական բիզնեսի. փող չի բերում, ուրեմն՝ փակեք։ 

Ամենացայտուն օրինակը, իհարկե, Մելքոնյան վարժարանի փակումն էր։ Ամենահետաքրքիրն այն է, որ այս կառույցների՝ տարբեր երկրներում գործող հայկական դպրոցները չեն ֆինանսավորվում կառույցի կողմից, այլ ճիշտ հակառակը, դիտարկում են դպրոցները որպես եկամտի աղբյուր, և եթե եկամուտ չկա, ապա դպրոցն այլևս պետք չէ։ Կան շատ այլ օրինակներ, բայց ինչպես նշեցի, համոզված եմ, որ այս բոլոր կառույցների ղեկավարները քաջ գիտակցում են այսօրվա մարտահրավերները և կդիմեն ճիշտ քայլերի, որպեսզի կարողանան պահպանել իրենց դերը։ 

Ի՞նչ գործառույթներ պետք է ունենա սփյուռքի նախարարությունը։ Գրում եմ շատ համառոտ, բայց համարեք, որ յուրաքանչյուր կետը բացելու համար պետք է շատ ավելի ծավալուն նյութ։ Եվ այսպես. 

1. Առաջին և ամենակարևոր գործառույթը, իհարկե, հայապահպանությունն է։ Խնդրում եմ սա չնմանեցնել հայերեն խոսելուն, քանզի դա որևէ աղերս չունի հայապահպանության հետ։ Հայապահպանությունն առաջին հերթին մարդու գիտակցական համակարգում իր հայ լինելու փաստի ամրապնդումը և սերմացումն է։ Սրան հասնելու համար պետք է կիրառվեն բազմաթիվ և բազմաբնույթ նորօրյա գործիքներ։ 
2. Ամբողջ աշխարհում գործող բոլոր հայկական կառույցների հետ հետևողական աշխատանք, որը կներառի նաև փորձագիտական աշխատանքների իրականացում այս կառույցների համար։ Շատ դեպքերում պետք է այդ կառույցներին ուղղորդել դեպի ճիշտ զարգացում։ 
3. «Արի տուն» ծրագիրը, որը վերանվանվել է «Քայլ դեպի տուն», ինչպես նաև նմանատիպ այլ ծրագրերը, միանշանակ, պետք է ոչ միայն շարունակել, այլև բարձրացնել շատ ավելի բարձր մակարդակի։ Մենք պետք է ամեն հնարավոր և անհնար եղանակով ստեղծենք հարթակներ, որոնց միջոցով մեր սփյուռքի երիտասարդներն իրենց՝ որպես անհատ կայացման տարիների ընթացքում անպայման պարբերաբար գան Հայաստան և Արցախ։ Այս կետը, իհարկե, կարող է տեղավորվել առաջին կետի տրամաբանության մեջ, բայց հարկ եմ համարել նշել այն առանձին։
4. Սփյուռքի նախարարության ենթակայության տակ պետք է ստեղծվի շատ լուրջ գիտահետազոտական կենտրոն: Շատ անտրամաբանական է, որ նորանկախ Հայաստանում մենք դեռ չունենք որևէ փաստարկված վերլուծություն աշխարհում բնակվող հայերի քանակի մասին, այդ իսկ պատճառով միշտ հնչում են տարբեր թվեր՝ սկսած վեց միլիոնից մինչև տասնմեկ միլիոն։ Այս լուրջ վերլուծությունը պետք է լինի այս կենտրոնի առաջին հետազոտությունը։ Այս վերլուծությունն անելուց հետո կենտրոնը պետք է անդրադառնա արդեն առանձին համայնքներին և ուսումնասիրության առարկա դարձնի տվյալ համայնքներում հայերի իրական պատմությանը, նախասիրություններին, ապրելաոճին, գործող կառույցների աշխատանքին, համայնքում առկա և սպասվող խնդիրներին։ Այս կառույցի աշխատանքների հիման վրա նախարարության տարբեր բաժիններ կսկսեն իրականացնել իրենց գործառույթները։ Ինչ-որ իմաստով այս կառույցը լինելու է նախարարության հենասյունը, որի աշխատանքի արդյունքների հիման վրա նաև ուրվագծվելու է նախարարության գործունեության ծրագիրը։
5. Նախարարությունը պետք է իր վրա վերցնի բոլոր տեսակի կապերի ստեղծումը և ամրապնդումը արտերկրում բնակվող մեր հայրենակիցների հետ։ Պետք է դառնա մեկ պատուհան սկզբունքվ աշխատող կառույց, որը պետք է ուղղորդի ցանկացած հարց ունեցող մարդկանց դեպի ճիշտ ճանապարհ։

Այս բոլոր գործառույթներն իրագործելու համար կպահանջվի շատ ավելի մեծ քանակով աշխատակիցներ ունեցող նախարարություն, շատ ավելի մեծ բյուջեով՝ համեմատած այն նախարարության հետ, որն այս պահին կա։ 
Մենք պետք է գիտակցենք, որ կանգնած ենք սփյուռքը կորցնելու եզրին և եթե շարունակենք այսպես, ապա մոտ 25 տարի անց Հայաստանի և սփյուռքի միջև կապն ուղղակի կոչնչանա։ Հիշում եմ, որ անցյալում և նույնիսկ հիմա, երբ Համահայկական հիմնադրամը սկսում է իր դրամահավաքները, մարդիկ ասում են, որ ամոթ է փող մուրալ։ Միշտ ասել եմ հետևյալը՝ բարեգործությունը հայապահպանմանն ուղղված կարևորագույն գործիքներից մեկն է և այն պետք է միայն զարգացնել։ Համոզված եմ, որ նախարարությունը պետք է պահել, բայց ոչ ներկա ձևաչափով, այն պետք է վերաիմաստավորել և շատ լուրջ հզորացնել։ 
Հուսամ՝ ինչ-որ կերպ օգնեցի։

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Սան Պաուլուի» ֆուտբոլիստների ավտոբուսում 86,5 կգ մարիխուանա են հայտնաբերել Երևանի բարձր կաբինետներում մոռացել են պատմական հիշողության մասին․ Զախարովա Մոսկվայի դատարանը տուգանել է Telegram-ին. Պատճառը հայտնի էԵրևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի՝ «հավի շաուրմա»-ի արտադրությունը Ինձ ՊԵԿ-ից ապօրինի են ազատել՝ ասելով՝ «Դու մերը չես»․ Ֆարմանյան Փաշինյան․ Առողջության համընդհանուր ապահովագրության ներդրումից այս փուլում բավարար գոհունակություն ունենք1 մլրդ դրամ արժողության՝ 25.5 կգ «Ափիոն» և 3 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգություն կատարած անձինք կալանավորվել են․ ՔԿ Օգոստոսի 14-ից Կիևյան կամրջով երթևեկությունը կվերականգնվիՎրաստանը վառելիք է փոխանցել Աբխազիա՝ պակասը հաղթահարելու համարՄեսսին հուզիչ գրառում է կատարել․ «Ես շատ եմ կարոտելու քեզ»Թուրքիայում F-16 կործանիչ է կործանվելԱլիևի կոչը՝ Հայաստանին.Պատերազմը կարող է ձգվել մինչև Թրամփի հեռանալը․ ԻրանՀամաշխարհային բանկը կանխատեսում է, որ Ուկրաինայում աղքատությունը կաճի 2025 թվականինՀՀ տարածքում միջանցք չունի և չի ունենալու․ Կարապետյանը՝ Ալիևի հայտարարությունների մասինՌուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի դեսպան Սինվեյ Լիին Եթե հայկական ծիրանը նկարում են Էյֆելյան աշտարակի մոտ, չի նշանակում, որ այդ ապրանքը մտավ ՖրանսիաԵսթեր Սահակյանը վերանշանակվել է վարչապետի արարողակարգի պատասխանատուի պաշտոնումԿոլումբիայում երկրաշարժից կնոջը փրկել են 36 ժամ անց Իշխան Սաղաթելյան․ Ադրբեջանն ու Թուրքիան չեն կարող էներգակիրների հարցում այլընտրանք լինել Հայաստանի համարԿոլումբիայում տեղի ունեցած երկրաշարժը խաթարել է սուրճի արտահանման ճանապարհի երթևեկությունըՈրևէ դատավոր ինչպես իր հորը չի կարող դատել, այնպես էլ՝ հոգևոր հորը, Վեհափառը բոլորիս հոգևոր հայրն էԱլիևը հայտարարել է Բաքվի՝ եվրոպական էլեկտրաէներգիայի շուկա մուտք գործելու մտադրության մասինԱլիևը արել է լուրջ հայտարարություններ, ի՞նչ է անում ՀՀ իշխանությունըReuters. Իրանը և ԱՄՆ-ն չեն համաձայնվել հրադադարի երկարաձգման շուրջԱվանի համայնքային ոստիկանները թմրամիջոցի 30 փաթեթ են հայտնաբերելԲագրատ արք. Գալստանյանի հուզիչ գրառումը՝ հոր մահվան կապակցությամբԿիևը ՆԱՏՕ-ից խնդրել է ստորջրյա ականազերծման սարքավորումներ և անօդաչու սարքերԿոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է երկու հազարըԱբովյան․ քաղաքական հետապնդումները կարող են հասնել յուրաքանչյուրի տունԲալիում հրդեհ է բռնկվել ավելի քան 100 ուղևոր տեղափոխող լաստանավումԵկեղեցու ներքին գործերը աշխարհիկ մարդու գործը չէ. Ֆարմանյանը՝ ՔՊ-ականին«Դու յուրային չես»․ Հայկ Ֆարմանյանը պնդում է՝ ՊԵԿ-ից իրեն հեռացրել են քաղաքական հայացքների պատճառովԱՄՆ-ն կասկածում է, որ կկարողանա պաշտպանել իր ռազմաբազաները Իրանի հարձակումիցԿալանավայրերում 25 քմ-ի վրա տեղավորվում է 8 անձ, սա խոշտանգում չէ՞, իհարկե խոշտանգում է. Գասպարյան Եթե մի օր մի հրաշքով գաք իշխանության, Մնացական Մարտիրոսյանը շարունակելու ա մնալ հպարտ դատավորՀայաստանի և Չինաստանի միջև հարաբերությունները զարգանում են ռազմավարական գործընկերության մակարդակովԱլիևը չի հրաժարվում «կապիտուլյացիա» ձևակերպումից․ «Սա պարզապես իրականություն է»AP. ԱՄՆ ներգաղթի աշխատակիցներին կտրամադրվեն էլեկտրաշոկային ձեռնոցներԲանակի նոր համազգեստը դեռ չի հասել բոլոր զինծառայողներին․ ՊՆ-ն ժամկետ չի հայտնումՏարադրամի փոխարժեքն այսօր․ որքան են դոլարի և եվրոյի արժեքները«Ձյունիկ» գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը կասեցվել է․ խախտումներ են արձանագրվելԷրդողան. Մեքքայի համաձայնագիրը որևէ երկրի դեմ ուղղված չէԵղանակի կանխատեսումը օգոստոսի 12-17-ըՊակիստանը հույսը դնում է Պուտինի այցի վրա Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) 2027 թվականի գագաթնաժողովինԵղոյան․ Ադրբեջանից գազի կամ էլեկտրաէներգիայի ներմուծումը չի բացառվումՆոր Խարբերդում տեղի ունեցածը «հանցավորության դրսևորում» չէր․ 67-ամյա տղամարդը ինքնասպան է եղելԻՀՊԿ-ն բացատրել է, թե ինչու Խամենեին հանրությանը չի հայտնվումՓնտրում են փողոցում հայտնաբերված նորածնի մորը. Չինաստանը սպառնում է ԱՄՆ-ին՝ հանուն ՌԴ-իԹրամփի խորհրդականը զայրացել է լրագրողի վրա, որը նրան հարցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասինՆարեկ Կարապետյան․ Ադրբեջանցի մասնագետները Մեղրի են եկել, իսկ պետությունը մեզ այդ մասին չի հայտնել
Ամենադիտված