Մոսկվան 2019 թվականին առաջընթաց է ակնկալում ԼՂ հակամարտության կարգավորման գործում. Լավրով
Քաղաքական
Ռուսաստանն այս տարի առաջընթաց Է ակնկալում ԼՂ հակամարտության կարգավորման գործում: Այդ մասին հունվարի 16-ին հայտարարել Է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով 2018 թվականի արդյունքներին նվիրված մեծ մամուլի ասուլիսում:
«Այս ամիս պլանավորվում Է Ռուսաստանից, Ֆրանսիայից եւ ԱՄՆ-ից համանախագահների հերթական շփումը Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ: Այնպես որ, կարծում եմ, այս ուղղությամբ Էլ մենք կկարողանանք օժանդակել հակամարտության կարգավորմանը, որը ձգձգվածի գծեր Է ձեռք բերել, բայց որը միանգամայն ենթակա Է լուծման Երեւանի ու Բաքվի բարի կամքի առկայության եւ միջազգային հանրության՝ ի դեմս համանախագահների աջակցության դեպքում»,-ասել Է նա:
Հունվարի 16-ին Փարիզում կայացել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկությամբ և մասնակցությամբ:


















































Ամենադիտված
Երևանի 3 վարչական շրջանում 36 ժամ ջուր չի լինի