«Վոյաջեր 1»-ի ազդանշանին այժմ մեկ ամբողջ օր է պետք Երկիր հասնելու համար «Ղրիմի կամուրջը չի մնալու»․ Զելենսկին նոր հարվածների իրավունքն է պնդում Պուտինը «սխալմամբ մի երկու փոքր հրթիռ է արձակել Լեհաստանի ուղղությամբ»․ Թրամփ 54 տոկոսից՝ 0,2 տոկոս․ ի՞նչ է չափել OpenAI-ը մոդելների պաշտպանության փորձարկման ժամանակ Ինչպե՞ս նվազեցնել լույսի անդրադարձը․ Հարվարդի պատասխանը նանոսյուների երկրորդ շերտն է Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են TRIPP նախագծի իրագործման պաշտոնական մեկնարկը կտրվի երկուշաբթի. վարչապետ Տիեզերակայանից՝ Երկիր․ «Dragon»-ը վերադարձնում է կենսատպված արյունատար անոթի նմուշը Առնվազն 50 միավոր՝ 26-րդ անգամ․ Հարդենը շրջանցեց Քոբի Բրայանտին Հունգարիան հրաժարվել է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցության բանակցությունները արգելափակելուց Դեմոկրատները պահանջում են դադարեցնել Իրանի դեմ ռազմական հարձակումների ֆինանսավորումը Մեծ Բրիտանիան հաստատել է կիբերհարձակումները Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի դեմ 

Ջրառատում կրքերը չեն հանդարտվում․ համայնքապետը մանրամասներ է հայտնում

Հասարակություն

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Արմավիրի մարզի Ջրառատ հայանքում բնակիչները բողոքի ակցիա են կազմակերպել՝ պահանջելով ՀՀ Ներքին զորքերի նախկին հրամանատար Լյովա Երանոսյանի քրոջ համայնքապետ որդու՝ Սամվել Գալստյանի հրաժարականը։ Բնակիչների և մարզից ժամանած 2 աշխատակիցների միջև վեճ է տեղի ունեցել, մինչև անգամ ծեծկռտուք։ 

ԼՈՒՐԵՐ․com-ը տեղեկացավ, որ բողոքի ակցիայի մասնակիցները, որոնք նաև ստորագրահավաք են կազմակերպել, մարզպետարանի աշխատակիցների հետ միասին քիչ առաջ գնացել են մարզպետարան՝ մարզպետին իրենց բողոքը հայտնելու և «խնդրին լուծում տալու համար»։ 

Ջրառատի համայնքապետ Սամվել Գալստյանը ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում հերքեց վեճի մասին լուրը, նշելով, որ միայն բնակիչների կողմից հարցադրումներն են եղել․ «Ընդամենն այդքան բան է եղել, չկա վեճ։ Իսկ ստորագրությունները կորզվել են կեղծ ճանապարհով։ Կազմակերպիչները հերթով մտել են բնակիչների տները, ասֆալտապատման պատրվակով իմ հրաժարականը պահանջող թղթի տակ նենգաբար ստորագրություն են ստացել։ Բնակիչները միայն խոսում են փողոցների ասֆալտապատման մասին, կազմակերպիչներն էլ դա լավ առիթ են համարել իմ հրաժարականի ձայները հավաքելու համար։ Իմ բնակիչներն ինձ շատ են սիրում»։ 

Համայնքապետն նշեց, թե ովքեր են իրականում ակցիան կազմակերպել և ըստ նրա՝ նրանք են՝ համայնքապետարանի աշխատակից Մարինե Առաքելյանը և մի քանի քնակիչներ, որոնք «տարիներ շարունակ պայքարել են համայնքապետի աթոռի համար»։

«Հրաժարականս պահանջում են էն մարդիկ, որոնք 30 տարի շարունակ, երբ դեռ երեխա եմ եղել, համայնքի ղեկավարի թեկնածու են եղել, հիմա նրանց երեխաներն էլ իմ դեմ են պայքարում։ Ինչ վերաբերում է իմ աշխատակցուհուն, նա ամիսներ առաջ ապօրինի գործողություն է կատարել, որի մասով քրգործ է հարուցվել, նա ևս իմ հրաժարականն է պահանջում։ Ավելին՝ երբ տարեվերջին բյուջեն պետք է հաստատեինք, նրա միջամտությամբ սկսեցին բոյկոտել իմ դեմ,  որպեսզի  իրենց սխալները տեսանելի չլիներ։ Ես դեռ մարզպետի հետ չեմ խոսել, բայց վստահ եմ, որ նա ճիշտ լուծում կտա»,- մանրամասնեց Սամվել Գալստյանը, հավելելով, որ ակցիայի կազմակերպիչներն ամենաշատը 400 ձայն են կարողանալու հավաքել, քանի որ նույն այդքան է հավաքել ներկայումս իր դեմ պայքարող և ՏԻՄ ընտրություններին իր թեկնածությունը նույնպես առաջադրած մարդը։

Մեր այն դիտարկմանը, թե շատերը լավատեղյակ են նույն այդ ընտրությունների ժամանակ թեկնածուների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի, դրանից առաջ և հետո տեղի ունեցած կրակոցների մասին, որոնց հետ կապվում էր իր, Լյովա Երանոսյանի և վերջինիս եղբոր անունները, Գալստյանը նշեց․ «Ընտրության օրը որոշ խմած մարդիկ են եկել ու ոստիկանության աշխատակիցների հետ կռիվ արել, ես այդ ժամանակ տանն եմ եղել, քեֆի էինք անում, մեկ անգամ եմ դուրս եկել, այն էլ քվեարկության նպատակով։ Ես հպարտ եմ, որ Լյովա Երանոսյանի նման բնակիչ ունենք համայնքում, և հպարտ եմ նաև, որ իր քրոջ որդին եմ, քանի որ մենք այսօր ապրում ենք Երանոսյանի նման մարդկանց շնորհիվ»։

Կրկին մեր այն դիտարկմանը, թե ընտրությունների ավարտից առաջ սովորությու՞ն է «քեֆ» անելը, համայնքապետը շփոթվեց, ասելով, որ իր գյուղի բնակիչների համար են արել, և որ ցանկացած որոշում էլ իրենց համար ընդունելի էր լինելու։ 

Արմինե ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Վոյաջեր 1»-ի ազդանշանին այժմ մեկ ամբողջ օր է պետք Երկիր հասնելու համար«Ղրիմի կամուրջը չի մնալու»․ Զելենսկին նոր հարվածների իրավունքն է պնդումՊուտինը «սխալմամբ մի երկու փոքր հրթիռ է արձակել Լեհաստանի ուղղությամբ»․ Թրամփ54 տոկոսից՝ 0,2 տոկոս․ ի՞նչ է չափել OpenAI-ը մոդելների պաշտպանության փորձարկման ժամանակԻնչպե՞ս նվազեցնել լույսի անդրադարձը․ Հարվարդի պատասխանը նանոսյուների երկրորդ շերտն էՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենTRIPP նախագծի իրագործման պաշտոնական մեկնարկը կտրվի երկուշաբթի. վարչապետՏիեզերակայանից՝ Երկիր․ «Dragon»-ը վերադարձնում է կենսատպված արյունատար անոթի նմուշըԱռնվազն 50 միավոր՝ 26-րդ անգամ․ Հարդենը շրջանցեց Քոբի ԲրայանտինՀունգարիան հրաժարվել է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցության բանակցությունները արգելափակելուցԴեմոկրատները պահանջում են դադարեցնել Իրանի դեմ ռազմական հարձակումների ֆինանսավորումըՄեծ Բրիտանիան հաստատել է կիբերհարձակումները Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի դեմ Եվրոպայում ռազմական շինարարության ծախսերը կարող են հասնել 620 մլրդ եվրոյի․ FTՄեծարենցի փողոցում հրդեհ է բռնկվել կայանված «Opel Zafira»-ում և բեռնատար «Գազել»-ումԹեհրանը հայտնում է Հորմուզի նեղուցի վրա ամերիկյան MQ-9 խոցելու մասինԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցում ամերիկյան MQ-9 անօդաչուի խոցման մասինՌոնալդուն վրիպեց 11-մետրանոցից․ Սպերցյանի անկյունայինից հետո հաշիվը դարձավ 3։1Կվերսկսի՞ Ռուսաստանն ավիակերոսինի արտահանումը․ որոշումը կառավարությանն էԹանկացումների դեմ վեցերորդ շաբաթ օրը․ Ֆրանսիայում 148 ցույց է նախատեսված34,5 միլիարդ եվրո՝ Սիենայի բանկի համար․ ինչո՞ւ խորհուրդը վերապահում ունիՄաքդոնալդը բարձր է գնահատել Digitec 2026–ն ու Հայաստանի հետ փոխգործակցությունըՓաշինյանի վերջնագիրը, նոր դեսպան Մոսկվայում․ Զախարովայի ուղերձը ԵրևանինՆոկաուտ՝ 1 րոպե 54 վայրկյանում․ Սիմոնյանն ապահովեց Հայաստանի առաջին մեդալը Մ23 ԵԱ-ումՈւոլ Սթրիթի ծանր շաբաթը․ S&P 500-ը կորցրեց 8,6 տոկոսՆիկոլ Փաշինյանն ընդունել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ ՍաթյարթիինՓեզեշքիան․ ձմռանը գազն ու հոսանքը գործարաններում պետք է անջատվեն վերջինը148 անօդաչու և 3 հրթիռ․ Ուկրաինան հարվածներ է արձանագրել 19 վայրումԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները փակուղում են3։9-ից՝ 11։9․ Հայկ Մարտիրոսյանը մեկ պարտիայով վճռեց 9-րդ տեղի պայքարըԱբաս Արաղչի․ ԱՄՆ-ը պետք է հստակ հայտարարի Իրանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու ցանկության մասինՖիննական ծոցում հարվածել են բեռնանավի․ նահանգապետը հայտնում է տարհանման մասինԻրանը փաստացիորեն դուրս է մնացել Միջուկային զենքի տարածման կանխման պայմանագրիցՔեյնը փոխարինվեց 20-րդ րոպեին․ «Բավարիան» նրան կորցրեց մի քանի ամսով«Քաղցած խաղերի» նոր ֆիլմը գլխավորում է կինովարձույթը 67 շուկայից 66-ումԹրամփը բարձր հարկով է սպառնում արտերկրում տվյալների կենտրոն կառուցող ընկերություններինՄԱԿ-ը Աֆրիկային կոչ է արել միասին պայքարել մարդկանց մաքսանենգության դեմԱնտոնելին ամենաարագն էր, բայց Լաս Վեգասում առաջին դիրքից կմեկնարկի ՖերստապենըՖիննական թերթը Բեռլինում եվրոպացի առաջնորդներին «պարտվածներ» է անվանել«Անցե՛ք մեր կողմը»․ Պուտինն ուկրաինացիներին դիմել է Կուստուրիցայի ֆիլմումՌումինիան միացել է եվրոպական ռազմական համագործակցության նախաձեռնությանը«Spaghetti»-ն հաղթեց Օսակայում․ մրցանակը կիսեցին LE SSERAFIM-ը և BTS-ի Ջեյ ՀոուփըՄելանիա Թրամփը մինչև Սուրբ Ծնունդ Ուկրաինայում նոր հրադադարի հույս ունիԱՄՆ կոնգրեսականը սպառնում է սահմանափակել Մասկի ընկերության պետական ֆինանսավորումըՌեփերի դեմ մահափորձի գործով Դանիան արտաքսում է Ռուսաստանի ռազմական կցորդին Կիբերհարվածներ, հրթիռներ ու Թրամփի աղմկոտ խոսքը. TRIPP նախագծի մեկնարկըՔեշմում հրթիռայի՞ն հարված․ Իրանում պայթյունի վերաբերյալ հակասող տեղեկություններ են տարածվելՀրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տունԶախարովան հայտարարել է, թե Զելենսկին Եվրոպայի հետ խոսում է որպես իր վասալներիԹրամփ–Պուտին–Սի հռչակագրից հանվել է Ուկրաինայի մասին կետը․ Ստուբը բացահայտել է պատճառըՄիրոշնիկը պնդում է՝ Ուկրաինայում նոր «Մայդանն» այլևս հնարավոր չէ
Ամենադիտված