«Ղրիմի կամուրջը չի մնալու»․ Զելենսկին նոր հարվածների իրավունքն է պնդում Պուտինը «սխալմամբ մի երկու փոքր հրթիռ է արձակել Լեհաստանի ուղղությամբ»․ Թրամփ 54 տոկոսից՝ 0,2 տոկոս․ ի՞նչ է չափել OpenAI-ը մոդելների պաշտպանության փորձարկման ժամանակ Ինչպե՞ս նվազեցնել լույսի անդրադարձը․ Հարվարդի պատասխանը նանոսյուների երկրորդ շերտն է Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են TRIPP նախագծի իրագործման պաշտոնական մեկնարկը կտրվի երկուշաբթի. վարչապետ Տիեզերակայանից՝ Երկիր․ «Dragon»-ը վերադարձնում է կենսատպված արյունատար անոթի նմուշը Առնվազն 50 միավոր՝ 26-րդ անգամ․ Հարդենը շրջանցեց Քոբի Բրայանտին Հունգարիան հրաժարվել է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցության բանակցությունները արգելափակելուց Դեմոկրատները պահանջում են դադարեցնել Իրանի դեմ ռազմական հարձակումների ֆինանսավորումը Մեծ Բրիտանիան հաստատել է կիբերհարձակումները Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի դեմ Մեծարենցի փողոցում հրդեհ է բռնկվել կայանված «Opel Zafira»-ում և բեռնատար «Գազել»-ում 

Կոնջորյանի հայտարարությամբ Հայաստանի նոր իշխանությունները արձանագրեցին անփոխարինելի ռեկորդ

Բլոգոսֆերա

ֆեյսբուքյան օգտատեր Իրինա Դանիելյանը գրում է․

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը խորհրդարանի նիստում Իրանի իշխանությունների դեմ հնչեցրած հայտարարությունը միանշանակ բացասական արձագանք ունեցավ Հայաստանի լրատվական դաշտում: 
Զերծ մնալով Իրանի իշխանության էության մասին Հայկ Կոնջորյանի տեսակետը քննարկելուց հիշյալ հայտարարության, դրան հաջորդած բացատրության եւ վերջին օրերի զարգացումների մասին անհրաժեշտ եմ համարում կատարել մի քանի արձանագրում:

1) Հայկ Կոնջորյանի հայտարարությամբ Հայաստանի նոր իշխանությունները հայ-իրանական հարաբերությունների վերջին առնվազն 20-ամյա պատմության մեջ արձանագրեցին նոր ու անփոխարինելի մի ռեկորդ: Առաջին անգամ Հայաստանի խորհրդարանի ամբիոնից հնչեց Իրանի դեմ ուղղված հայտարարություն, որն կարծում եմ թե իր նախընթացը չի ունեցել:

2) Հայկ Կոնջորյանի հայտարարությունը համարում եմ Իրանի կապակցությամբ դիրքորոշման մասին Հայաստանում թավշյա հեղափոխության (իշխանափոխության) արդյունքում իշխանության եկած ուժերի ամենաանկեղծ ու համարձակ խոստովանությունը: Հայկ Կոնջորյանի ամբողջական ելույթը (եւ ոչ միայն խնդրահարույց հատվածը) ներկայացնում է Իրանի եւ տարածաշրջանային զարգացումների հետ կապված Հայաստանի նոր իշխանությունների ընդհանուր մտածողությունը:

3) Հայկ Կոնջորյանն ավելի ուշ հայտարարեց, որ իր արտահայտության այդ բաժինը վրիպակ է եղել: Մի կողմ թողած այն հարցը, թե որքանով է թույլատրելի ՀՀ ԱԺ-ի ամբիոնից մեծամասնության խմբակցության անդամի նման կոպիտ վրիպակը, այդուհանդերձ անձամբ հակված չեմ դա վրիպակ համարելու: Դա է վկայում է Կոնջորյանի ելույթի հաջորդ բաժինը, որտեղ նա համեմատության եզրեր անցկացնելով Հայաստանին շրջապատող ավտորիտար ռեժիմների եւ ժողովրդավարական Իսրայելի միջեւ գովեստի խոսքեր է շռայլում վերջինիս հասցեին: 
Անհերքելի փաստ է, որ այսօր տարածաշրջանում ձեւավորվել է իրավիճակ, որտեղ գոյություն ունեն երկու հիմնական ճակատներ: Իրանի եւ նրան ընդդիմացող ԱՄՆ-ի ու Իսրայելի: Հայկ Կոնջորյանի ելույթից ու նաեւ օրեր առաջ Jerusalem Post-ին տված հարցազրույցում Իսրայելի հետ հարաբերությունները ընդլայնելու Հայաստանի ցանկության մասին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի արտահայտություններից այնպես է հասկացվում, որ Հայաստանի նոր իշխանություններն ընտրել են այն ճակատը, որտեղ գերադասում են տեսնել ապագա Հայաստանը:


«Հրապարակ»-ն օրեր առաջ գրեց, որ հիմնականում ամերիկյան արտաքին քաղաքականությունը ներկայացնող «Ազատության» լրագրողները տեղափոխվում են Հայաստանի իշխանության պաշտոնական խոսափողը համարվող «Հանրային հեռուստաընկերություն», ինչը նույնպես կարող է մեկ այլ ապացույց լինել Հայաստանի իշխանությունների գերադասած ճակատի մասին: 

4) Հայկ Կոնջորյանի ելույթին զուգահեռ ԻԻՀ ԶՈԻ գլխավոր շտաբի պետ գեներալ-մայոր Մոհամմեդ Բաղերին Բաքվում հանդիպեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին: «Հայկական ժամանակ»-ը հղում կատարելով ադրբեջանական կայքերի գրեց, հանդիպման ժամանակ Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը հայտարարել է, որ Իրանը ԼՂ-ն համարում է Ադրբեջանի տարածքի մեկ բաժինը եւ պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

Դրան հաջորդեցին մեկնաբանություններ այն մասին, որ դա Իրանի պատասխանն է եղել Հայկ Կոնջորյանի հայտարարությանը: Ավելի ուշ հղում կատարվելով Իրանի պաշտոնական լրատվական գործակալություն՝ ԻՌՆԱ-ի հաղորդմանը հայտարարվեց, որ այդ հանդիպման ընթացքում միայն խոսք է գնացել Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման մասին, ինչն Իրանի դիրքորոշումներում նորություն չէ: 
Լավ ճանաչելով իրանցիներին կարող եմ արձանագրել, որ Իրանը Հայկ Կոնջորյանի կամ ընդհանրապես Հայաստանի խորհրդարանի որեւէ պատգամավորի հայտարարությանը չէր պատասխանելու նման բարձրաստիճան պաշտոնատարի մակարդակով: Հավատացած եմ որ Իրանի պատասխանը չի ուշանա եւ կլինի անուղղակի: 
Իսկ ինչ վերաբերում է ԻՌՆԱ-ի լրատվությանը դա չափազանց ամփոփ է եւ բնականաբար չի արտացոլում հանդիպման ժամանակ քննարկված թեմաների եւ հնչեցված մտքերի ամբողջությունը: Ի դեպ, ադրբեջանական կայքերի հրապարակման մասին իրանական կողմը որեւէ հերքում չի կատարել: 


Իսկ ինչ վերաբերում է ԼՂ-ի հակամարտության մասին Իրանի պաշտոնական դիրքորոշմանը թեմային հունվարի 11-ին ադրբեջանական «Թրենդ»-ին տված բացառիկ հարցազրույցում անդրադարձել է Ադրբեջանում Իրանի դեսպան Ջավադ Ջահանգիրզադեն: Բաքվում Իրանի դեսպանը հստակ կերպով կրկնել է հոկտեմբերին Ստամբուլում Իրանի, Ադրբեջանի ու Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպման ամփոփիչ հաղորդագրության մեջ ԼՂ-ի հակամարտության կապակցությամբ տեղ գտած ձեւակերպումները, որը ժամանակին այնքան էլ հայանպաստ չընկալվեցին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Ղրիմի կամուրջը չի մնալու»․ Զելենսկին նոր հարվածների իրավունքն է պնդումՊուտինը «սխալմամբ մի երկու փոքր հրթիռ է արձակել Լեհաստանի ուղղությամբ»․ Թրամփ54 տոկոսից՝ 0,2 տոկոս․ ի՞նչ է չափել OpenAI-ը մոդելների պաշտպանության փորձարկման ժամանակԻնչպե՞ս նվազեցնել լույսի անդրադարձը․ Հարվարդի պատասխանը նանոսյուների երկրորդ շերտն էՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենTRIPP նախագծի իրագործման պաշտոնական մեկնարկը կտրվի երկուշաբթի. վարչապետՏիեզերակայանից՝ Երկիր․ «Dragon»-ը վերադարձնում է կենսատպված արյունատար անոթի նմուշըԱռնվազն 50 միավոր՝ 26-րդ անգամ․ Հարդենը շրջանցեց Քոբի ԲրայանտինՀունգարիան հրաժարվել է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցության բանակցությունները արգելափակելուցԴեմոկրատները պահանջում են դադարեցնել Իրանի դեմ ռազմական հարձակումների ֆինանսավորումըՄեծ Բրիտանիան հաստատել է կիբերհարձակումները Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի դեմ Եվրոպայում ռազմական շինարարության ծախսերը կարող են հասնել 620 մլրդ եվրոյի․ FTՄեծարենցի փողոցում հրդեհ է բռնկվել կայանված «Opel Zafira»-ում և բեռնատար «Գազել»-ումԹեհրանը հայտնում է Հորմուզի նեղուցի վրա ամերիկյան MQ-9 խոցելու մասինԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցում ամերիկյան MQ-9 անօդաչուի խոցման մասինՌոնալդուն վրիպեց 11-մետրանոցից․ Սպերցյանի անկյունայինից հետո հաշիվը դարձավ 3։1Կվերսկսի՞ Ռուսաստանն ավիակերոսինի արտահանումը․ որոշումը կառավարությանն էԹանկացումների դեմ վեցերորդ շաբաթ օրը․ Ֆրանսիայում 148 ցույց է նախատեսված34,5 միլիարդ եվրո՝ Սիենայի բանկի համար․ ինչո՞ւ խորհուրդը վերապահում ունիՄաքդոնալդը բարձր է գնահատել Digitec 2026–ն ու Հայաստանի հետ փոխգործակցությունըՓաշինյանի վերջնագիրը, նոր դեսպան Մոսկվայում․ Զախարովայի ուղերձը ԵրևանինՆոկաուտ՝ 1 րոպե 54 վայրկյանում․ Սիմոնյանն ապահովեց Հայաստանի առաջին մեդալը Մ23 ԵԱ-ումՈւոլ Սթրիթի ծանր շաբաթը․ S&P 500-ը կորցրեց 8,6 տոկոսՆիկոլ Փաշինյանն ընդունել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ ՍաթյարթիինՓեզեշքիան․ ձմռանը գազն ու հոսանքը գործարաններում պետք է անջատվեն վերջինը148 անօդաչու և 3 հրթիռ․ Ուկրաինան հարվածներ է արձանագրել 19 վայրումԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները փակուղում են3։9-ից՝ 11։9․ Հայկ Մարտիրոսյանը մեկ պարտիայով վճռեց 9-րդ տեղի պայքարըԱբաս Արաղչի․ ԱՄՆ-ը պետք է հստակ հայտարարի Իրանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու ցանկության մասինՖիննական ծոցում հարվածել են բեռնանավի․ նահանգապետը հայտնում է տարհանման մասինԻրանը փաստացիորեն դուրս է մնացել Միջուկային զենքի տարածման կանխման պայմանագրիցՔեյնը փոխարինվեց 20-րդ րոպեին․ «Բավարիան» նրան կորցրեց մի քանի ամսով«Քաղցած խաղերի» նոր ֆիլմը գլխավորում է կինովարձույթը 67 շուկայից 66-ումԹրամփը բարձր հարկով է սպառնում արտերկրում տվյալների կենտրոն կառուցող ընկերություններինՄԱԿ-ը Աֆրիկային կոչ է արել միասին պայքարել մարդկանց մաքսանենգության դեմԱնտոնելին ամենաարագն էր, բայց Լաս Վեգասում առաջին դիրքից կմեկնարկի ՖերստապենըՖիննական թերթը Բեռլինում եվրոպացի առաջնորդներին «պարտվածներ» է անվանել«Անցե՛ք մեր կողմը»․ Պուտինն ուկրաինացիներին դիմել է Կուստուրիցայի ֆիլմումՌումինիան միացել է եվրոպական ռազմական համագործակցության նախաձեռնությանը«Spaghetti»-ն հաղթեց Օսակայում․ մրցանակը կիսեցին LE SSERAFIM-ը և BTS-ի Ջեյ ՀոուփըՄելանիա Թրամփը մինչև Սուրբ Ծնունդ Ուկրաինայում նոր հրադադարի հույս ունիԱՄՆ կոնգրեսականը սպառնում է սահմանափակել Մասկի ընկերության պետական ֆինանսավորումըՌեփերի դեմ մահափորձի գործով Դանիան արտաքսում է Ռուսաստանի ռազմական կցորդին Կիբերհարվածներ, հրթիռներ ու Թրամփի աղմկոտ խոսքը. TRIPP նախագծի մեկնարկըՔեշմում հրթիռայի՞ն հարված․ Իրանում պայթյունի վերաբերյալ հակասող տեղեկություններ են տարածվելՀրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տունԶախարովան հայտարարել է, թե Զելենսկին Եվրոպայի հետ խոսում է որպես իր վասալներիԹրամփ–Պուտին–Սի հռչակագրից հանվել է Ուկրաինայի մասին կետը․ Ստուբը բացահայտել է պատճառըՄիրոշնիկը պնդում է՝ Ուկրաինայում նոր «Մայդանն» այլևս հնարավոր չէԱԲ-ն կարող է նոր աշխատատեղերի ստեղծման հնարավորություն տալ․ Փաշինյան
Ամենադիտված