Շախմատի տղամարդկանց առաջնության 7-րդ տուրի արդյունքները
Սպորտ
Շախմատի՝ Հայաստանի տղամարդկանց 79-րդ առաջնությունում կայացան հերթական տուրի պարտիաները:
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթացող առաջնության 7-րդ տուրում միայն գրոսմայստերներ հաղթանակ տոնեցին՝ Տիգրան Պետրոսյանը, ով գերազանցեց Տիգրան Հարությունյանին և Շանթ Սարգսյանը, ով հաղթեց Մանուէլ Պետրոսյանին: Մյուս պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով:
7-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակում փոփոխությունը չկա: Առաջատարը մնում է Արման Փաշիկյանը՝ 5,5 միավորով: 4-ական միավոր ունեն Սամվել Տեր-Սահակյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Տիգրան Հարությունյանը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում