Անդրե Սփայթ Մկրտչյանը հանդես կգա NBA G լիգայում
Սպորտ
Բասկետբոլի Հայաստանի հավաքականի անդամ Անդրե Սփայթ Մկրտչյանը պաշտոնապես նոր ակումբ ունի:
Հայաստանի հավաքականի խաղացողը հանդես կգա NBA G լիգայում մրցող «Վիսկոնսին Հերդ»-ում: Պայմանագրի այլ մանրամասներրը հայտնի չեն: Անդրե Սփայթ Մկրտչյանը մինչ այս հանդես էր գալիս թուրքական «Բույուկշեր» ակումբում` վաստակելով միջինում 5,7 միավոր, ունենալով 1,1 ռեբաունդներ 17.6 րոպե ընթացքում: Մկրտչյանը ևս 6 խաղ անցկացրել է ֆինլանդական ակումբներից մեկում:
Անդրե Սփայթ Մկրտչյանը Հայաստանի հավաքականի կազմում հանդես է գալիս 2016 թվականից:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում