Գլխավոր դատախազն այցելել է Սևանա լճի ապամոնտաժված շինությունների տարածքներ և տվել է հանձնարարականներ Թմրամիջոցների միջազգային շղթա․ օտարերկրացիները Հայաստան են տեղափոխել առանձնապես խոշոր չափի մարիխուանա «Ազատ խոսքը շղթայված է»․ Սարյանի պուրակում ակցիա՝ ի պաշտպանություն Ավետիք Չալաբյանի Պուտին․ Ռուսաստանը հայելային պատասխան կտա, եթե Արևմուտքը փորձի գրավել իր առևտրային նավերը 7,4 մագնիտուդով երկրաշարժից հետո Կոլումբիայում փլատակների տակ մարդկանց են փնտրում Աշոտյան․ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցրել է բուհական ինքնավարության անկմանը «Դուք այդ մարդուն լավությո՞ւն եք անում, թե՞ վատություն»․ Կոնջորյանի հարցը ընդդիմությանը Մեծ Բրիտանիան կտեսնի վերջին երեք տասնամյակի ամենատպավորիչ արեգակի խավարումը Հայ շախմատիստների արդյունքները՝ Իտալիայում անցկացվող միջազգային մրցաշարում Ռոնալդուն ու Ջորջինան ցուցադրել են իրենց ամուսնական մատանիները Հանցավոր կազմակերպությունը պետությանը պատճառել է 1 մլրդ դրամի վնաս. նախաքննությունն ավարտվել է Կոլումբիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 190-ի 

Հասնել Ադրբեջանի հանցագործ քայլերի իրավական գնահատականին. փորձագետներն անդրադարձել են Բաքվի ջարդերին

1990 թվականի հունվարի 13-19-ը հայերի նկատմամբ Բաքվում տեղի ունեցած ջարդերն իրականացվել են Ադրբեջանի և Խորհրդային միության ղեկավարների կողմից:  Բաքվի հայկական ջարդերի 29-րդ տարելիցին նվիրված քննարկման ժամանակ այս մասին նշեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

«Բաքվի հայկական ջարդերը 1988 թվականի Սումգայիթում սկսած ջարդերի շարունակությունն էր։ Ցավոք, իրողությունն այդ օրերին այնպիսի էր, որ ամեն ինչ չէ, որ հնարավոր էր վերահսկել, ամբողջական տեղեկատվություն ստանալ մեր հայրենակիցների ճակատագրերի մասին: Ամեն դեպքում 30 տարի անց դեռ շարունակվում են նոր վկայություններ, նոր փաստեր ի հայտ գալ, որոնք վերահաստատում են Ադրբեջանի հանցագործ քաղաքականությունը»,-ասաց քաղաքագետը:

Հրանտ Մելիք Շահնազարյանը նշեց, որ այսօր խոսվում է հասարակություններին խաղաղության պատրաստելու մասին, սակայն անդրադարձ չի կատարվում երկու երկրների միջև կուտակված պատմական բեռին, և դրա առաջացման պատճառներին: Քաղաքագետի կարծիքով պետք է ակտիվ լինել քարոզչական դաշտում և հասնել Ադրբեջանի հանցագործ գործողությունների իրավական գնահատականին:

«Միջազգային հանրությանը ձեռնտու է աչք փակել: Ադրբեջանն էլ, աչք փակելուց բացի, ակտիվորեն խեղաթյուրում է իրողությունները: Նրանք պատրաստ են կատարվածի համար մեղադրել նույնիսկ այլմոլորակայիններին, հորինվում են կեղծ պատմություններ»,-ասաց նա:

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանի խոսքով, Ադրբեջանի իշխանությունների կողմից հունվարի 13-ը պատահական չէր ընտրված: Հայտնի էր, որ Բաքվի հայերը մեծ շուքով էին նշում հին Նոր տարին: Եվ ահա այդ օրը ջարդերը սկսելով, ըստ Լարիսա Ալավերդյանի, իշխանությունները վստահ էին, որ դիմադրություն չի լինելու:

«Ամեն ինչ հաշվարկված էր, թե օրով, թե ժամերով: Այդ սահմռկեցուցիչ գործողությունների մասին վկայող բազամաթիվ վկայություններ ու փաստաթղթեր կան: Ցավում եմ, որ նորանկախ Հայաստանում չի ընդունվել որևէ բանաձև, հայտարարություն՝ Ադրբեջանի գործողությունները որակելով ցեղասպանություն: Մենք պետք է շարունակենք ներկայացնել միջազգային հանրությանը, որ Ադրբեջանի ցեղասպան գործողությունները տարբեր տարիներին տարբեր դրսևորումներով շարունակում են ի հայտ գալ՝ սումգայիթյան դեպքերից սկսած, մինչև 2016 թվականի ապրիլյան դեպքեր և այլն»,-ասաց Լարիսա Ալավերդյանը: 

«Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանը նշեց, որ վերջին տասը տարիներին հրատարակվել են բազմաթիվ գրքեր, նկարահանվել են ֆիլմեր, աշխատանք է տարվել այն մարդկանց հետ, ովքեր անցել են այդ վայրագությունների միջով:

«Հայթայթել ենք արխիվային փաստաթղթեր, տեսանյութեր, գտել ենք մարդկանց, ովքեր այդ ամենի միջով անցել են և ստեղծվել է շատ մեծ, հարուստ արխիվ: Հայերի նկատմամբ հանցագործությունն իրականացվել է 3 մակարդակով՝ Սովետական Ադրբեջանի իշխանություն, ընդդիմությունն՝ ի դեմս «Ազգային ճակատ»-ի, և կենտրոնական իշխանությունը՝ Միխայիլ Գորբաչովի գլխավորությամբ: Զորքերը մեկ շաբաթ ուշացան և այդ ընթացքում հասցվեց քաղաքը մաքրել հայերից»,-ասաց Մարինա Գրիգորյանը: Նա ընդգծեց, որ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականություն շարունակվել է Բաքվի ջարդերին հաջորդող տարիներին և առանց Ադրբեջանի ապաշխարանքի խոսք չի կարող լինել համերաշխության, ժողովուրդների խաղաղության մասին:

Միջազգայնագետ Միհրան Հակոբյանը նշեց, որ Բաքուն ամեն ինչ անում է, որ մոռացության մատնվեն հայերի նկատմամբ իրականցված այդ սարսափելի իրադարձությունները:  Նրա խոսքով՝  մենք իրավունք չունենք զիջելու կամ պարտվելու տեղեկատվական դաշտում:

«Ակնհայտ է, որ Ադրբեջանը տեղեկատվական դաշտում պատերազմ է մղում, հետևաբար այս հարթակում նույնպես մենք պետք է հաղթենք: Մենք մտնում ենք վտանգավոր շրջափուլ, մինչև ատամները զինված ագրեսիվ մեր հարևանը տարիների քարոզչական աշխատանքներով փորձում է միջազգային հանրությանը հրամցնել այն տեսակետը, թե ղարաբաղյան հարցը զուտ տարածքային խնդիր է Ադրբեջանի և Հայաստանի միջև»,-ասաց Միհրան Հակոբյանը:

Փորձագետներն ընդգծեցին, որ քարոզչական դաշտում աշխատանքը պետք է ակտիվացնել և շարունակել Ադրբեջանի հանցագործությունների վերաբերյալ իրողությունները հասցնել միջազգային հանրությանը:

1990 թվականի հունվարի 13-19-ին տեղի է ունեցել Ադրբեջանի ժողովրդական ճակատի (ԱԺՃ) կազմակերպած և իշխանությունների կողմից հովանավորված հայերի ջարդեր Բաքվում: Բազմահազարանոց հանրահավաքից հետո ամբոխը խմբերի բաժանված, նախանշված հասցեներով ներխուժել է հայերի բնակարանները և սկսել ծեծ ու բռնարարքներ, մարդկանց դուրս նետել պատուհաններից, սպանել երկաթե ձողերով ու դանակներով: Կարգուկանոնը վերականգնելու պատրվակով միայն հունվարի 19-ին, երբ վտանգվել է խորհրդային իշխանությունը Բաքվում, Միխայիլ Գորբաչովը հրամանագիր է ստորագրել Բաքվում արտակարգ դրություն մտցնելու մասին: Զինված դիմադրության ժամանակ սպանվել են մեկ տասնյակից ավելի գրոհայիններ, շատերը ձերբակալվել են: 1990-ի հունվարի 13-19-ի ջարդերից հետո հայաթափվել է Բաքուն, սպանվել և անհայտ կորել են հազարավոր հայեր:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գլխավոր դատախազն այցելել է Սևանա լճի ապամոնտաժված շինությունների տարածքներ և տվել է հանձնարարականներԹմրամիջոցների միջազգային շղթա․ օտարերկրացիները Հայաստան են տեղափոխել առանձնապես խոշոր չափի մարիխուանաԹրամփը խոստովանել է, որ հուլիսին Թուրքիան լքել է ոչ իր ինքնաթիռով «Ազատ խոսքը շղթայված է»․ Սարյանի պուրակում ակցիա՝ ի պաշտպանություն Ավետիք ՉալաբյանիՊուտին․ Ռուսաստանը հայելային պատասխան կտա, եթե Արևմուտքը փորձի գրավել իր առևտրային նավերը7,4 մագնիտուդով երկրաշարժից հետո Կոլումբիայում փլատակների տակ մարդկանց են փնտրումԱշոտյան․ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցրել է բուհական ինքնավարության անկմանըYonhap. Հյուսիսային Կորեան արկ է արձակել դեպի Ճապոնական ծով «Դուք այդ մարդուն լավությո՞ւն եք անում, թե՞ վատություն»․ Կոնջորյանի հարցը ընդդիմությանըFT-ն բացահայտել է՝ ինչ է Վենսը պահանջել ԶելենսկուցՄեծ Բրիտանիան կտեսնի վերջին երեք տասնամյակի ամենատպավորիչ արեգակի խավարումըՀայ շախմատիստների արդյունքները՝ Իտալիայում անցկացվող միջազգային մրցաշարումՌուբիոն բացահայտել է իր ամենամեծ վախը արտասահման ճանապարհորդելիս Ռոնալդուն ու Ջորջինան ցուցադրել են իրենց ամուսնական մատանիներըՈւիթքոֆը լուսանկար է հրապարակել Գիլմանի՝ Ռուսաստանի Դաշնության կողմից ազատ արձակված ամերիկացու հետՀանցավոր կազմակերպությունը պետությանը պատճառել է 1 մլրդ դրամի վնաս. նախաքննությունն ավարտվել էԿոլումբիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 190-ի Փողոցից եկած իշխանությունն ասում է՝ պետությունը ես եմ, ով չի ընդունում խաղի իմ կանոնը՝ թշնամի էՌուսաստանն ազատ է արձակել ամերիկացի նախկին ծովային հետևակային Ռոբերտ Գիլմանին Լավ ա՝ Ալիևն ու Փաշազադեն ձեզ էդ օրակարգը տվեցին. լարված վիճակ՝ Քրիստինե Վարդանյանի ելույթի ժամանակTelegraph. Բարնհեմը ձախողել է առաջնորդության առաջին թեստըՊրեմիերա. Սիրուշո-«Գանգուր վարսեր»Խոշոր ավտովթար Երևանում․ ոչ սթափ վարորդը մեքենայով բախվել է Չարենցի տուն-թանգարանի պատինԱլիև․ Մեծամորի ԱԷԿ-ի շահագործումը հավերժ չի կարող շարունակվելԲՏԱ նախարարը նշանակվել է ԱԺ-ում կառավարության ներկայացուցիչԲաղրամյանի հրշեջ-փրկարարական ջոկատի նոր վարչական շենքը շահագործման կհանձնվի ամիսներ անցՓրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներինԱլիևից տեղեկանում ենք, որ ադրբեջանցի մասնագետները մեր երկրում ազատ գործում են. ԱբրահամյանՈՒՂԻՂ․ ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան. թեժ ելույթներՄայր Աթոռից Բերքառատ կտարվի Հիսուս Քրիստոսի Խաչափայտի ՄասունքարանըՄի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի«Հրապարակ»․ 500 հազար խոպանչիների վերադարձի սարսափը պատել է իշխող թիմին ՔԿԾ տիրուհին թանկ է նստում բյուջեի վրա. «Հրապարակ»Ինչով է հայտնի կաթողիկոսի գործը քննող Սերժ Ռուշանյանը․ «Ժողովուրդ»Ալեն Սիմոնյանը հարսանիքի է պատրաստվում․ երբ և որտեղ կլինի. «Ժողովուրդ»ՔՊ տիկնայք «ֆլիրտի» մարաթոն են հայտարարել. «Հրապարակ»«ՀայՓոստը» գաղտնիքը վստահում է միայն տնօրենի ամուսնուն՝ Հայկ Կոնջորյանին. «Ժողովուրդ»Արգամ Աբրահամյանը տեղափոխվել է ԱԱԾ մեկուսարան․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Ստորաբաժանման վայրը փոխել են, զինվորներին տարել մարզ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի գաղտնի մնացած մանրամասները․ վարչապետի աշխատակազմը չմանրամասնեց․ «Ժողովուրդ»Բրիտանական ավիաընկերությունը երեխաների համար անսպասելի կանոն է սահմանել․ ծնողները զարմացած են ՉԼ. Երազանքը չիրականացավ․ Արարատ-Արմենիան պատասխան խաղում զիջեց Ցելյեին Իսրայելն ու Վենեսուելան 17-ամյա ընդմիջումից հետո կվերականգնեն հյուպատոսական հարաբերությունները Մահացել է Toyota-ի նախկին ղեկավար՝ ընկերությունը համաշխարհային ավտոհսկայի վերածած Հիրոսի Օկուդան Մեզ մոտ պատրաստ է Ադրբեջանի հիմնական մասից Նախիջևան՝ Հայաստանի միջոցով էլեկտրահաղորդման գծերի կառուցման նախագիծը. Ալիև Առաջիկա օրերին էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում․ ՀԷՑ-ը հասցեներ է հրապարակել Հորադիզ-Աղբենդ ավտոմոբիլային ճանապարհը գրեթե պատրաստ է, բայց հայկական հատվածը պատրաստ չէ. Ալիև Օգոստոսի 12/13-ին գազ չի լինելու․ հասցեներ ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռուսաստանում վնասվել է հեղուկացված ածխաջրածնային գազի խոշորագույն գործարանը. Reuters Ողբերգական դեպք Երևանում․ ուղևորը մահացել է, ավտոբուսը շարժվել ու բախվել է շտապօգնության մեքենային
Ամենադիտված