Լավ ա՝ Ալիևն ու Փաշազադեն ձեզ էդ օրակարգը տվեցին. լարված վիճակ՝ Քրիստինե Վարդանյանի ելույթի ժամանակ Պրեմիերա. Սիրուշո-«Գանգուր վարսեր» Խոշոր ավտովթար Երևանում․ ոչ սթափ վարորդը մեքենայով բախվել է Չարենցի տուն-թանգարանի պատին Ալիև․ Մեծամորի ԱԷԿ-ի շահագործումը հավերժ չի կարող շարունակվել ԲՏԱ նախարարը նշանակվել է ԱԺ-ում կառավարության ներկայացուցիչ Բաղրամյանի հրշեջ-փրկարարական ջոկատի նոր վարչական շենքը շահագործման կհանձնվի ամիսներ անց Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին Ալիևից տեղեկանում ենք, որ ադրբեջանցի մասնագետները մեր երկրում ազատ գործում են. Աբրահամյան ՈՒՂԻՂ․ ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան. թեժ ելույթներ Մայր Աթոռից Բերքառատ կտարվի Հիսուս Քրիստոսի Խաչափայտի Մասունքարանը Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի «Հրապարակ»․ 500 հազար խոպանչիների վերադարձի սարսափը պատել է իշխող թիմին 

Ինչ է ակնարկում ԱՄՆ-ն. Թրամփի ուղերձի տողատակը

ԱՄՆ

ՀՀ վարչապետի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ երկրների ղեկավարներից շնորհավորական ուղերձներ է ստացել, սակայն դրանցից առավել ուշագրավը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձն էր:

Պետք է սկզբում նշենք, որ շնորհավորական ուղերձները թեև կրում են ձևական, ֆորմալ բնույթ, սակայն, այս դեպքում, ԱՄՆ-ի կողմից ցանկացած շնորհավորական ուղերձ իր խորքում արտացոլում է, թե՛ հայ-ամերիկյան հարբերությունների ներկա վիճակը, մասնավորապես, Նոր Հայաստանի հետ, և, թե՛  տարածաշրջանային իրավիճակի` ԱՄՆ-ի դիրքորոշման մասին: Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը այս ուղերձը որակել էր ԱՄՆ-ից երբևէ ստացված ամենաանհաջող ուղերձը: 

ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Սարգսյանը մեկնաբանելով «ամենաանհաջող ուղերձ» որակումը` նշեց, որ Միացյալ Նահանգներից ուղերձներ եղել են, թե՛ նախկին պետքարտուղարների կողմից, թե՛ նախկին նախագահ Օբամայի և, թե՛ Թրամփի կողմից. «Սակայն, ի տարբերություն նախորդ բոլոր ուղերձների, այս ուղերձը տարբերվում էր նրանով, որ առաջին անգամ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան ուղերձում շնորհակալություն չի հայտնել Հայաստանին` ՄԱԿ-ի և ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելությունների շրջանակներում Հայաստանի աջակցության  համար: Սա բացառիկ երևույթ էր, որովհետև այս հարցը մշտապես կար օրակարգում, նրանք մեզ իրենց ուղերձներում միշտ շնորհակալություն էին հայտնում: Այս անգամ  շրջանցել են այս հարցը»:

Սարգսյանը սա պայմանավորում է Սիրիա՝ հայկական զորախումբ ուղարկելու հանգամանքով, ինչը Միացյալ Նահանգների կողմից ոչ միանշանակ է ընդունվել և սրա մասին եղել են նաև համապատասխան հայտարարություններ:

Թրամփի ուղերձում կար մեկ այլ ուշագրավ և ոչ հայանպաստ ձևակերպում` «Միացյալ Նահանգներն աջակցում են բարգավաճ, ժողովրդավարական և հարևանների հետ խաղաղ գոյակցող Հայաստանին»:

«Ակնհայտ է, որ խոսքը գնում է  Ադրբեջանի մասին։ Նույնիսկ հայ-թուրքական արձանագրությունների ժամանակ հարաբերությունների մասով նման ձևակերպում չէին տալիս: Հատկանշական է այն հանգամանքը, որ նման ձևակերպումներ երբևէ Ադրբեջանին ուղղված ուղերձներում չեն տրվել, այսինքն ստացվում է` Հայաստանը պետք է հարևանների հետ խաղաղություն հաստատի, իսկ հարևաններին նման ձևակերպումներով ուղերձներ չեն հղվում ԱՄՆ-ից: Սա նույնպես կարևոր հանգամանք է, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ նման ուղերձները պատրաստվում են ԱՄՆ ԱԽ-ում, որը ղեկավարում է ԱՄՆ նախագահի անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնը, որը տարածաշրջանում այցի ժամանակ հայտնեց, որ Վրաստանն ու Ադրբեջանը ստրատեգիական նշանակություն ունեցող երկրներ են ԱՄՆ-ի համար, իսկ Հայաստանը` բարձր առաջնահերթություն ունեցող պետություն է: ԱՄՆ ԱԽ-ի հետ ավելի գրագետ  և պրոֆեսիոնալ աշխատանք տանելու դեպքում կունենայինք որակապես այլ տեսակի ուղերձ»,- մեկնաբանեց Սարգսյանը:

Սա հետևանքն է նրա, որ ԱՄՆ ԱԽ-ի հետ տկար քաղաքականություն է վարվում կամ ընդհանրապես չեն աշխատում այդ կարևորագույն կառույցի հետ, այդ իսկ պատճառով ունենում ենք այդպիսի ուղերձներ, այսպիսի մեսիջներ, որոնք դառնում են արդեն պրակտիկ քաղաքական գործընթացներ: Միջազգայնագետի կարծիքով՝ սա, թե՛ ԱԳՆ-ի, թե՛ պառլամենտական դիվանագիտության աշխատանքն է, և որ ամենագլխավորն է՝ ԱՄՆ-ի ԱԽ-ի հետ Հայաստանի աշխատանքն է, որը գոյություն չունի:

«Հայ-ամերիկյան հարաբերությունների պոտենցիալը 100 բալանոց սանդղակով եթե չափեք, մենք օգտագործում ենք 1 տոկոսը, որն անթույլատրելի է երկու բարեկամ ժողովուրդների համար, մանավանդ` այն պոտենցիալը, որ մենք ունենք այդ պետության հետ հարաբերություններ զարգացնելու համար: Ամենակարևորը, Թրամփի ուղերձի այն հատվածն էր, որտեղ նշվում է. «Միասին մենք կարող ենք առաջընթաց արձանագրել մեր երկրների միջև առևտրատնտեսական կապերի խորացման, համաշխարհային անվտանգության ամրապնդման և կոռուպցիայի դեմ պայքարի գործում» Թրամփը միշտ նշում է, որ պետք է տնտեսական կապերը զարգացնել. սա մի բան է, որի մասին վերջին տարիներին բազմիցս խոսել եմ, միայն կառանձնացնեմ մի խոսուն փաստ՝ Հայաստանը ԱՄՆ-ի համար թիվ 170 -րդ  առևտրային գործընկերն է աշխարհի 193 պետությունների շարքում, իսկ Ադրբեջանը 107-րդը, և այստեղ, բնականաբար, բիզնեսի  մտածելակերպով Թրամփն ակնհատ է, թե առաջնահերթությունը դեպի ուր է տանելու»:

Ամփոփելով Սարգսյանը նշեց, որ ԱՄՆ-ն աշխարհում թիվ մեկ գերտերությունն է և Հայաստանը պետք է այդ պետության հետ գրագետ աշխատի. «Սպիտակ տան, ԱԽ-ի հետ մենք որևէ աշխատանք չենք իրականացնում. բոլոր ուղղություններով նախաձեռնողական աշխատանք է պետք: Մենք պետք է նախաձեռնողականություն ցուցաբերենք և գնանք նոր գաղափարներով, նոր օրակարգով հարաբերություններ խորացնենք, մասնավորապես, տնտեսական զարգացման և բիզնեսի ոլորտում»:

Արմինե Արմենակյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լավ ա՝ Ալիևն ու Փաշազադեն ձեզ էդ օրակարգը տվեցին. լարված վիճակ՝ Քրիստինե Վարդանյանի ելույթի ժամանակTelegraph. Բարնհեմը ձախողել է առաջնորդության առաջին թեստըՊրեմիերա. Սիրուշո-«Գանգուր վարսեր»Խոշոր ավտովթար Երևանում․ ոչ սթափ վարորդը մեքենայով բախվել է Չարենցի տուն-թանգարանի պատինԱլիև․ Մեծամորի ԱԷԿ-ի շահագործումը հավերժ չի կարող շարունակվելԲՏԱ նախարարը նշանակվել է ԱԺ-ում կառավարության ներկայացուցիչԲաղրամյանի հրշեջ-փրկարարական ջոկատի նոր վարչական շենքը շահագործման կհանձնվի ամիսներ անցՓրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներինԱլիևից տեղեկանում ենք, որ ադրբեջանցի մասնագետները մեր երկրում ազատ գործում են. ԱբրահամյանՈՒՂԻՂ․ ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան. թեժ ելույթներՄայր Աթոռից Բերքառատ կտարվի Հիսուս Քրիստոսի Խաչափայտի ՄասունքարանըՄի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի«Հրապարակ»․ 500 հազար խոպանչիների վերադարձի սարսափը պատել է իշխող թիմին ՔԿԾ տիրուհին թանկ է նստում բյուջեի վրա. «Հրապարակ»Ինչով է հայտնի կաթողիկոսի գործը քննող Սերժ Ռուշանյանը․ «Ժողովուրդ»Ալեն Սիմոնյանը հարսանիքի է պատրաստվում․ երբ և որտեղ կլինի. «Ժողովուրդ»ՔՊ տիկնայք «ֆլիրտի» մարաթոն են հայտարարել. «Հրապարակ»«ՀայՓոստը» գաղտնիքը վստահում է միայն տնօրենի ամուսնուն՝ Հայկ Կոնջորյանին. «Ժողովուրդ»Արգամ Աբրահամյանը տեղափոխվել է ԱԱԾ մեկուսարան․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Ստորաբաժանման վայրը փոխել են, զինվորներին տարել մարզ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի գաղտնի մնացած մանրամասները․ վարչապետի աշխատակազմը չմանրամասնեց․ «Ժողովուրդ»Բրիտանական ավիաընկերությունը երեխաների համար անսպասելի կանոն է սահմանել․ ծնողները զարմացած են ՉԼ. Երազանքը չիրականացավ․ Արարատ-Արմենիան պատասխան խաղում զիջեց Ցելյեին Իսրայելն ու Վենեսուելան 17-ամյա ընդմիջումից հետո կվերականգնեն հյուպատոսական հարաբերությունները Մահացել է Toyota-ի նախկին ղեկավար՝ ընկերությունը համաշխարհային ավտոհսկայի վերածած Հիրոսի Օկուդան Մեզ մոտ պատրաստ է Ադրբեջանի հիմնական մասից Նախիջևան՝ Հայաստանի միջոցով էլեկտրահաղորդման գծերի կառուցման նախագիծը. Ալիև Առաջիկա օրերին էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում․ ՀԷՑ-ը հասցեներ է հրապարակել Հորադիզ-Աղբենդ ավտոմոբիլային ճանապարհը գրեթե պատրաստ է, բայց հայկական հատվածը պատրաստ չէ. Ալիև Օգոստոսի 12/13-ին գազ չի լինելու․ հասցեներ ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռուսաստանում վնասվել է հեղուկացված ածխաջրածնային գազի խոշորագույն գործարանը. Reuters Ողբերգական դեպք Երևանում․ ուղևորը մահացել է, ավտոբուսը շարժվել ու բախվել է շտապօգնության մեքենային Փարիզի իշխանությունները խստացրել են էլեկտրասքութերով երթևեկության կանոնները Ալիևն այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումն անվանել է Ադրբեջանի «վաղեմի երազանքը» Վաշինգտոնում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները Վրաստանը փակել է Մոսկվայի հետ դիվանագիտական հարաբերությունների արագ վերականգնման ճանապարհը Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզումՌոսպատենտը 2 տարի անց Google-ին թույլ տվեց Ռուսաստանում գրանցել Gemini ապրանքանշանը Ալկոհոլ օգտագործած ռուս տղամարդը Գյումրի բժշկական կենտրոնում դռան ապակի է կոտրել ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում Ինչքա՜ն պետք է Հայաստանն ու հայությունն ատես, որ Լոռին վրացական հռչակես, Արցախ անունից՝ սարսափես, Էրդողանի գիրքն էլ՝ կրծքիդ սեղմես. Արմեն Այվազյան ԱՄՆ-ից վառելիքի մատակարարումները փոխում են Կուբայի էներգետիկ շուկանԻրանը մտադիր չէ հրաժարվել իր իրավունքներից՝ որևէ սպառնալիքի առաջ. Մոհսեն Ռեզայի Ռուսաստանում անվանել են «այլ մոլորակ հիշեցնող» 10 վայրԻնձ մանդատից զրկեցին, որ պարգեւավճար չստանամ, բայց հերոսաբար պայքարեցի՝ ամբողջը ստացա (տեսանյութ) Հայաստան-Ադրբեջան-ԱՄՆ եռակողմ հանդիպում է տեղի ունեցել Վաշինգտոնում 12-ամյա Արմեն Թոփչյանը՝ շախմատի մրցաշարի հաղթող Բեռնատարների վարորդների 90 խախտում՝ ընդամենը 5 օրում Ռուսաստանն ազատ է արձակել ԱՄՆ նախկին ծովային հետևակային Ռոբերտ Գիլմանին Ջուր հավաքեք. Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելուԳրոսմայստեր Էմին Օհանյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնության միանձնյա առաջատար
Ամենադիտված