Ռուսաստանն ազատ է արձակել ամերիկացի նախկին ծովային հետևակային Ռոբերտ Գիլմանին Լավ ա՝ Ալիևն ու Փաշազադեն ձեզ էդ օրակարգը տվեցին. լարված վիճակ՝ Քրիստինե Վարդանյանի ելույթի ժամանակ Պրեմիերա. Սիրուշո-«Գանգուր վարսեր» Խոշոր ավտովթար Երևանում․ ոչ սթափ վարորդը մեքենայով բախվել է Չարենցի տուն-թանգարանի պատին Ալիև․ Մեծամորի ԱԷԿ-ի շահագործումը հավերժ չի կարող շարունակվել ԲՏԱ նախարարը նշանակվել է ԱԺ-ում կառավարության ներկայացուցիչ Բաղրամյանի հրշեջ-փրկարարական ջոկատի նոր վարչական շենքը շահագործման կհանձնվի ամիսներ անց Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին Ալիևից տեղեկանում ենք, որ ադրբեջանցի մասնագետները մեր երկրում ազատ գործում են. Աբրահամյան ՈՒՂԻՂ․ ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան. թեժ ելույթներ Մայր Աթոռից Բերքառատ կտարվի Հիսուս Քրիստոսի Խաչափայտի Մասունքարանը Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի 

Ադրբեջանում ցույցեր են. հայկական կողմը պետք է բազմապատկի զգոնությունը

Ադրբեջան

Հայաստանի մայիսյան հաջողությունն աչքի առջև ունենալով` մեր հակառակորդ հարևան պետության` Ադրբեջանի բնակիչների մեջ արթնացած պահնաջատեր քաղաքացին իր բողոքի ալիքը փորձում է բարձրացնել` փողոց դուրս գալով: Արդեն մի քանի օր է` ինչ Ադրբեջանի մայրաքաղաքում տեղի են ունենում զանգվածային ցույցեր, որի «մեղավորները» վերջերս հացադուլ հայտարարած քաղբանտարկյալ Մեհման Հուսեյնովն ու 100-ից ավելի մյուս քաղբանտարկյալներն են: Ցուցարարները պահանջում են ազատ արձակել վերջիններիս:

Ամեն ինչ սկսվել է նրանից, որ բանտարկված բլոգերը շուրջ երկու տարի կալանավորված է եղել` կեղծ մեղադրանքով: Այժմ նրան նոր կեղծ մեղադրանք են առաջադրել՝ իբրև թե ծեծել է բանտապահներից մեկին։ Այս գարնանը բլոգերը պետք է ազատ արձակվի, սակայն նոր մեղադրանքը կարող է նրան ևս 5-7 տարի պահել անազատության մեջ։ Հենց սա դարձել հասարակության բողոքի, մի քանի ընդդիմադիր կուսակցությունների և կազմակերպությունների համախմբման ատճառ: Որոշ լրատվամիջոցներ հայտնում են, որ ցուցարարների թիվը շուրջ 30-50 հազար է, չնայած տեղական լրատավամիջոցները խոսում են 2800 հոգու մասին:

ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան, մեկնաբանելով հարևան պետությունում տեղի ունեցող իրադարձությունները` նշեց, որ դրանք տեղի են ունենում տեղական իշխանությունների թույլտվությամբ. «Բողոքող ցուցարարներին են միացել ադրբեջանական ընդդիմության և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ապա թեմային անդրադարձել են միջազգային իրավապաշտպան կազմակերպություններն ու միջազգային մամուլը»:

Ադրբեջանագետի կարծիքով, այս ցույցերը վերահսկելի են և չեն կարող ալիևյան ռեժիմի համար վտանգավոր լինել, քանզի վտանգավոր լինելու դեպքում դրանք չէին թույլատրվի իշխանության կողմից: «Այս ցույցերը վերջին 5 տարիների ամենախոշոր ցույցերն են: Առհասարակ, նման կազմակերպված միջազգային արշավ բլոգերի, քաղբանտարկյալի գործով՝ չեմ հիշում: Ադրբեջանում դեկտեմբերի դրությամբ Ադրբեջանում կա 150 քաղբանտարկյալ և այդ տղայի գործն էլ միջազգային աղմուկ է բարձրացրել»:

Դիտարկմանը, թե այդ ցույցերը գուցե Ադրբեջանում հեղափոխության ազդակ են, ադրբեջանագետը պատասխանեց. «Այս պահի դրությամբ իշխանությունները բավականին  հանգիստ են արձագանքում, ոստիկանությունը երեկվա ցույցին չի միջամտել, իշխանության տարբեր ներկայացուցիչներ ազդակներ են տալիս և ակնարկում են, որ հանգիստ կարող են տղային բաց թողնել: Սակայն ամեն ինչ կախված է նրանից, թե այս ցույցերն ինչի կվերածվեն»

Անդրադառանալով հայ հասարակության մի ստվար զանգվածի մոտ տարածված տեսակետին, թե Ադրբեջանում տեղի ունեցող իշխանափոխությունից հետո ընդդիմությունն ավելի փափուկ դիրքորոշում կունենա Արցախյան խնդրի կարգավորման հարցում, Էլիբեգովան նկատեց, որ մեր հասարակության դրական վերաբերմունքը պարզապես իրավիճակի թերի պատկերացումից է ստեղծվել. «Ադրբեջանը Հայաստանը չէ և իրավիճակը նույնը չէ: Իլհամ Ալիևը ավելի կոշտ ղեկավար է: Իր ռեժիմի անվտանգության և երկարակեցության համար կարող է գնալ արյուն թափելու և ընդդիմության հանդեպ ճնշումների ճանապարհով: Երկրորդ կողմից պարզ չէ` հնարավոր զարգացումների դեպքում, եթե դա վերածվի հեղափոխության՝ մեզ ի օգուտ կլինի՞, թե՝ ոչ, կամ ընդդիմադիրների դիրքորոշումն Արցախի հարցով կլինի ավելի հայանպաստ, թե՝ ոչ»:

Նրա կարծիքով՝ Ադրբեջանի ներկայիս ընդդիմադիր ուժերը ոչ պակաս ռադիկալ են, և սովորաբար իրենք այդ հարցում միահամուռ են. «Նրանք ներքաղաքական խնդիր ունեն: Արցախի հարցում սովորաբար կոնֆլիկտային հարցեր չեն ծագում: Կա նաև այլ տարբերակ, օրինակ՝ վերահսկողական ուժերը եթե իրավիճակն ինչ-որ պահի բաց թողնեն և իշխանությունը վերցնեն, օրինակ, ռադիկալ իսլաիմիստները` տարածշրջանի համար սարսափ կլինի: Զարգացման սցենարները պարզ չեն` մեզ համար ի օգուտ են,  թե` ոչ: Այդ իսկ պատճառով, պետք չէ ոգևորվել»:

Հարցին` հնարավո՞ր է քաղաքացիական պատերազմ կանխազգալով, Ալիևը արտաքին պատերազմ սկսի կամ ռազմական էսկալացիայի դիմի, ադրբեջանագետը պատասխանեց. «Մեր հասարակությունը պետք է ուշադիր հետևի` ինչ է այնտեղ կատարվում և հետևություններ անի այն մասով, որ ցանկացած պահի՝ Ադրբեջանի իշխանությունները կարող են իրավիճակն օգտագործել Արցախի հարցի սրման ճանապարհով: Այստեղ կա երկու սցենար. եթե ժողովուրդն ուղղակի չվերահսկվող ձևով է հավաքվել, ինչ-որ պահից՝ այո՛, հնարավոր է՝ ուշադրություն շեղելու նպատակով Արցախում ինչ-որ լարվածություն մտցնեն, սակայն կարող է լինել հակառակ սցենարը: Եվ այս ցույցերի նկատմամբ շատ մեղմ վերաբերմունք է դրսևորվում իշխանությունների կողմից և ընդհանրապես բռնություն չեն գործադրում ցուցարարների հանդեպ, այսինքն՝ դա ինչ-որ կերպ կազմակերպված «պասերով խաղ» է` արդարացնելու համար, որ առաջնագծում ինչ-որ էսկալացիայի գնան: Երկու տարբերակն էլ հնարավոր է»:

Այնուամենայնիվ, Էլիբեկովան զգոնության կոչ է անում, քանզի Արդբեջանի ներսում ցանկացած անկայունություն Հայաստանի համար առիթ է զգոնանալու: Եվ հենց մեզ համար վառ օրինակ է Ադրբեջանը. Հայաստանում տեղի ունեցած ցույցերի օրերին արցախա-ադրբեջանական սահմանին կուտակումներ էր: Ադրբեջանը զորքերը առաջ էր բերել և սպասում էր, թե ինչով պիտի հանգուցալուծվի իրավիճակը: Ադրբեջանագետը կարծում է, որ հայկական կողմն էլ պետք է պատրաստ լինի ցանկացած իրավիճակի զարգացման:

Արմինե Արմենակյան

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանն ազատ է արձակել ամերիկացի նախկին ծովային հետևակային Ռոբերտ Գիլմանին Լավ ա՝ Ալիևն ու Փաշազադեն ձեզ էդ օրակարգը տվեցին. լարված վիճակ՝ Քրիստինե Վարդանյանի ելույթի ժամանակTelegraph. Բարնհեմը ձախողել է առաջնորդության առաջին թեստըՊրեմիերա. Սիրուշո-«Գանգուր վարսեր»Խոշոր ավտովթար Երևանում․ ոչ սթափ վարորդը մեքենայով բախվել է Չարենցի տուն-թանգարանի պատինԱլիև․ Մեծամորի ԱԷԿ-ի շահագործումը հավերժ չի կարող շարունակվելԲՏԱ նախարարը նշանակվել է ԱԺ-ում կառավարության ներկայացուցիչԲաղրամյանի հրշեջ-փրկարարական ջոկատի նոր վարչական շենքը շահագործման կհանձնվի ամիսներ անցՓրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներինԱլիևից տեղեկանում ենք, որ ադրբեջանցի մասնագետները մեր երկրում ազատ գործում են. ԱբրահամյանՈՒՂԻՂ․ ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան. թեժ ելույթներՄայր Աթոռից Բերքառատ կտարվի Հիսուս Քրիստոսի Խաչափայտի ՄասունքարանըՄի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի«Հրապարակ»․ 500 հազար խոպանչիների վերադարձի սարսափը պատել է իշխող թիմին ՔԿԾ տիրուհին թանկ է նստում բյուջեի վրա. «Հրապարակ»Ինչով է հայտնի կաթողիկոսի գործը քննող Սերժ Ռուշանյանը․ «Ժողովուրդ»Ալեն Սիմոնյանը հարսանիքի է պատրաստվում․ երբ և որտեղ կլինի. «Ժողովուրդ»ՔՊ տիկնայք «ֆլիրտի» մարաթոն են հայտարարել. «Հրապարակ»«ՀայՓոստը» գաղտնիքը վստահում է միայն տնօրենի ամուսնուն՝ Հայկ Կոնջորյանին. «Ժողովուրդ»Արգամ Աբրահամյանը տեղափոխվել է ԱԱԾ մեկուսարան․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Ստորաբաժանման վայրը փոխել են, զինվորներին տարել մարզ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի գաղտնի մնացած մանրամասները․ վարչապետի աշխատակազմը չմանրամասնեց․ «Ժողովուրդ»Բրիտանական ավիաընկերությունը երեխաների համար անսպասելի կանոն է սահմանել․ ծնողները զարմացած են ՉԼ. Երազանքը չիրականացավ․ Արարատ-Արմենիան պատասխան խաղում զիջեց Ցելյեին Իսրայելն ու Վենեսուելան 17-ամյա ընդմիջումից հետո կվերականգնեն հյուպատոսական հարաբերությունները Մահացել է Toyota-ի նախկին ղեկավար՝ ընկերությունը համաշխարհային ավտոհսկայի վերածած Հիրոսի Օկուդան Մեզ մոտ պատրաստ է Ադրբեջանի հիմնական մասից Նախիջևան՝ Հայաստանի միջոցով էլեկտրահաղորդման գծերի կառուցման նախագիծը. Ալիև Առաջիկա օրերին էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում․ ՀԷՑ-ը հասցեներ է հրապարակել Հորադիզ-Աղբենդ ավտոմոբիլային ճանապարհը գրեթե պատրաստ է, բայց հայկական հատվածը պատրաստ չէ. Ալիև Օգոստոսի 12/13-ին գազ չի լինելու․ հասցեներ ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռուսաստանում վնասվել է հեղուկացված ածխաջրածնային գազի խոշորագույն գործարանը. Reuters Ողբերգական դեպք Երևանում․ ուղևորը մահացել է, ավտոբուսը շարժվել ու բախվել է շտապօգնության մեքենային Փարիզի իշխանությունները խստացրել են էլեկտրասքութերով երթևեկության կանոնները Ալիևն այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումն անվանել է Ադրբեջանի «վաղեմի երազանքը» Վաշինգտոնում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները Վրաստանը փակել է Մոսկվայի հետ դիվանագիտական հարաբերությունների արագ վերականգնման ճանապարհը Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզումՌոսպատենտը 2 տարի անց Google-ին թույլ տվեց Ռուսաստանում գրանցել Gemini ապրանքանշանը Ալկոհոլ օգտագործած ռուս տղամարդը Գյումրի բժշկական կենտրոնում դռան ապակի է կոտրել ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում Ինչքա՜ն պետք է Հայաստանն ու հայությունն ատես, որ Լոռին վրացական հռչակես, Արցախ անունից՝ սարսափես, Էրդողանի գիրքն էլ՝ կրծքիդ սեղմես. Արմեն Այվազյան ԱՄՆ-ից վառելիքի մատակարարումները փոխում են Կուբայի էներգետիկ շուկանԻրանը մտադիր չէ հրաժարվել իր իրավունքներից՝ որևէ սպառնալիքի առաջ. Մոհսեն Ռեզայի Ռուսաստանում անվանել են «այլ մոլորակ հիշեցնող» 10 վայրԻնձ մանդատից զրկեցին, որ պարգեւավճար չստանամ, բայց հերոսաբար պայքարեցի՝ ամբողջը ստացա (տեսանյութ) Հայաստան-Ադրբեջան-ԱՄՆ եռակողմ հանդիպում է տեղի ունեցել Վաշինգտոնում 12-ամյա Արմեն Թոփչյանը՝ շախմատի մրցաշարի հաղթող Բեռնատարների վարորդների 90 խախտում՝ ընդամենը 5 օրում Ռուսաստանն ազատ է արձակել ԱՄՆ նախկին ծովային հետևակային Ռոբերտ Գիլմանին Ջուր հավաքեք. Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու
Ամենադիտված