Ունեմ երկու «հրահանգ»․ Արթուր Դանիելյանի հայտարարությունը Բացահայտվել է թմրաշրջանառության դեպք․ առգրավվել է 1 կիլոգրամից ավելի մարիխուանա Երևանում կայանման կանոնների խախտումները կարձանագրվեն տեսախցիկներով․ քաղաքապետարան Իրական տուժող Գագիկ Ծառուկյանը վերածվել է մեղադրյալի, իսկ Իրանի քաղաքացիներն վերածվել են տուժողի. Երեմ Սարգսյան Զելենսկին պատրաստ է ընտրություններ անցկացնել, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի #ՈՒՂԻՂ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն Տիգրան Ավինյան․ Պիկ ժամերին ավտոբուսների երթևեկության ժամանակը կարող է աճել մինչև 80%-ով Պատմությունն այլեւս այն չէ, որ տեղի ունեցել, պատմությունն այն է, որ պետք է տեղի ունենա. Փաշինյան Ինչ իրավիճակ է Լարսում Այլևս անհնար է հանդուրժել այն, ինչ կատարվում է հայկական հարսանիքների երաժշտական միջավայրում. Կարեն Գեւորգյան Վաշինգտոնում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակը Լույս չի լինի. հասցեներ 

Այլևս աչք չեն փակելու. նախարարությունը դեռ կպարզի՝ այսքան տարի Խորեոգրաֆիայի թատրոնն ինչով է զբաղվել

Գիտություն և Մշակույթ

Խորեոգրաֆիայի թատրոնի տնօրենի պաշտոնը կռվախնձոր է դարձել․ նախկին ու նորանշանակ տնօրենները պնդում են՝ մեղավորը Մշակույթի նախարարությունն է, որն իրականում պետք է լիներ խնդրին լուծում տվողը։ 

Շուրջ 8 տարի Խորեոգրաֆիայի պետական թատրոնը տնօրինող Գայանե Կարապետյանի պայմանագրի ժամկետը Մշակույթի նախարարությունը հրաժարվել է երկարաձգել և դեկտեմբերի 28-ին տնօրեն է նշանակվել բալետի պարուհի Լիլիթ Փալանջյանը։ Հունվարի 9-ին Խորեոգրաֆիայի պետական թատրոնի դռները նորանշանակ տնօրենի առաջ բացվել են ոստիկանության և ԱԻՆ աշխատակիցների միջոցով և փոխնախարար Նազենի Ղարիբյանի ներկայությամբ: Նախկին տնօրեն Գայանե Կարապետյանը մեկնած է եղել ԱՄՆ՝ իր հետ տանելով նաև թատրոնի կնիքը։ 

ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում Խորեոգրաֆիայի թատրոնի նորանշանակ տնօրեն Լիլիթ Փալանջյանը նշեց, որ ստեղծված իրավիճակի պատճառով չի գնում աշխատանքի․ «Երևի մեկ անգամ եմ եղել թատրոնում: Պատճառը տեղի ունեցող իրադարձություններն են։ Խնդրին լուծում տվողը նախարարությունն է, սպասում եմ, մինչև իրենք կարգավորեն ստեղծված իրավիճակը, որ կարողանանք աշխատել։ Մինչև հիմա ընդունում-հանձնում չի եղել, կնիքն էլ ինձ մոտ չէ։ Երբ առաջին փոխնախարարը ինձ հետ եկավ անձնակազմի հետ ծանոթացնելու, նախ նրանք չէին եկել ինձ հետ հանդիպման, հետո պարզվեց՝ դուռը փակ է և նախարարության որոշմամբ՝ դուռը բացվեց ոստիկանության և ԱԻՆ-ի միջամտությամբ»,- ասաց նա ՝ նշելով՝ թեև նախկին տնօրենի հետ հանդիպել են, բայց իրենց միջև զրույց չի եղել։

Նա նշեց՝ նշանակումը տեղի է ունեցել նախարարության որոշմամբ, ինքը վաղուց է ծրագիր ներկայացրած եղել և ըստ դրա էլ, ըստ երևույթին՝ որոշում են կայացրել։

Մեզ հետ զրույցում Խորեոգրաֆիայի թատրոնի նախկին տնօրեն Գայանե Կարապետյանն իր դժգոհությունը հայտնեց Մշակույթի նախարարությունից՝ նշելով, որ արդեն դատական գործընթաց է սկսել վերջինիս դեմ։ Նրան վրդովվեցրել է, որ այնտեղից իր աշխատանքից ազատման մասին պատշաճ չեն ծանուցել․ «Ես ստացել եմ ծանուցում, որ իմ պաշտոնավարման ժամկետը լրանում է դեկտեմբերի 28-ին, և որ ժամկետը կարող է չերկարացվել: Առանց ծանուցման, որ ազատված եմ աշխատանքից, թատրոն է ներկայացել նոր տնօրենը և պահանջել հանձնել կնիքը։ Աղջկան ևս հիմար վիճակի մեջ են դրել։ Զավեշտը նրանում է, որ հայտարարում են՝ հին տնօրենները չպետք է լինեն, բայց կարող է հին տնօերնը մրցույթի մասնակցել: Ի՞նչ է սա նշանակում։ Ամբողջ խնդիրն էլ նրանում է, որ մրցույթ չի եղել, իրենք ընտրել են այդ աղջկան, իմ հրամանն էլ կա նրա ձեռքին, բայց ես չունեմ։ Ես, հետևելով հրապարակումներին, տեսա, որ աղջկա ասածները հակասում են իրար՝ մի տեղ ասում է, որ ինքը ծրագիր չունի, մեկ ուրիշ տեղ ասում է՝ ծրագիր է ներկայացրել՝ նախարարությունը հրավիրել է։ Եթե այս ամենը նախապես կազմակերպված չէր, ո՞նց կարող էր մի աղջիկ օրեր առաջ ծրագիր ներկայացնել, ի՞նչ իմանար՝ ինձ ազատո՞ւմ են, թե՝ ոչ»,- պարզաբանեց Կարպետյանը՝ հավելելով, որ իր ազատման հրամանը ստորագրել է մշակույթի նախկին նախարար Լիլիթ Մակունցը:

Ըստ նախկին տնօրենի՝ ամեն ինչ նախապես պլանավորած է եղել, ինչը արշավ է թատրոնի դեմ․ «Մարդուն ընդունել են, հետո որոշել են ինձ ազատել: Սա կազմակերպված է եղել, որը կպարզի դատարանը»։ 

Թատրոնի ամբողջ անձնակազմը ևս դժգոհ է՝ նշելով, որ թատրոնը ցանկանում են վերափոխել բալետային թատրոնի, ինչի արդյունքում իրենք առանց աշխատանք կմնան, քանի որ իրենք բազմաժանր ստեղծագործողներ են։ 

Մշակույթի նախարարի տեղակալ Նազենի Ղարիբյանն այս առնչությամբ հայտարարել է, որ ոչ մի անօրինական բան տեղի չի ունեցել․ «Նշանակում ենք մեկ այլ ժամանակավոր պաշտոնակատարի, որպեսզի նա կարճ ժամանակահատվածում կարողանա մեզ ցույց տալ՝ թատրոնի հետ մի բան կարելի՞ է անել, թե՞ լուծարվելու է: Ես ցանկանում եմ փրկել  թատրոնը, որի հիմնական ուղղվածությունը լինելու է մանկական ներկայացումները։ Լրացուցիչ գումար ենք տալիս, ուղարկում մարզեր: Բայց մարզերից գալիս են, լրացուցիչ ներկայացումները դնում պլանի մեջ, ներկայացնում մեզ: Մինչև հիմա աչք են փակել, ես չեմ փակում»,- նշել է նա։

Անդրադառնալով աուդիտին՝ Մշակույթի նախարարի տեղակալն ասել է, որ դրանով չի վախեցրել. «Ասել եմ՝ նույնիսկ ձեզ փրկում եմ, եթե լինեք, ու աուդիտ ուղարկենք, ավելի վատ կլինի ձեզ համար: Աուդիտը, ի դեպ,  հաստատ լինելու է: Մենք պետք է հասկանանք, թե այսքան տարի այդ թատրոնն ինչով է զբաղվել»,- նկատեց Նազենի Ղարիբյանը:

Նախկին տնօրենը սուտ որակեց Նազենի Ղարիբյանի հայտարարությունները, թե մարզերի բոլոր ծախսերը կրկնակի վճարել են․ «Ընդամենը մեկ անգամ Գյումրիի ճանապարհածախս և դահլիճի վարձակալության համար են վճարել։ Ինչ վերաբերում է սուբսիդիային, ապա Ղարիբյանը դրա մասին գաղափար չունի, երբ մեր սուբսիդիան 27 մլն է, ինքը հայտարարում է, թե 33 մլն է։ Իրենք անգամ չգիտեն՝ իրենց գործառույթները ինչպես կանոնակարգեն։ Տեղյակ չեն թատրոնից, գոնե մեկ անգամ ստեղ լիներ՝ հասկանար նորանշանակ մարդուն ուր է բերելու։ 7 ամիս՝ թե՛ իրեն, թե՛ Մակունցին հրավիրել ենք այստեղ: Վերջինս ընդհանրապես մոռացած էր թատրոնների մասին, Ղարիբյանն էլ այդ ոդիսականով շարունակում է»,- ընդգծեց Գայանե Կարապետյանը։

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ունեմ երկու «հրահանգ»․ Արթուր Դանիելյանի հայտարարությունըԲացահայտվել է թմրաշրջանառության դեպք․ առգրավվել է 1 կիլոգրամից ավելի մարիխուանաԵրևանում կայանման կանոնների խախտումները կարձանագրվեն տեսախցիկներով․ քաղաքապետարանԻրական տուժող Գագիկ Ծառուկյանը վերածվել է մեղադրյալի, իսկ Իրանի քաղաքացիներն վերածվել են տուժողի. Երեմ ՍարգսյանԶելենսկին պատրաստ է ընտրություններ անցկացնել, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի#ՈՒՂԻՂ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունՏիգրան Ավինյան․ Պիկ ժամերին ավտոբուսների երթևեկության ժամանակը կարող է աճել մինչև 80%-ովՊատմությունն այլեւս այն չէ, որ տեղի ունեցել, պատմությունն այն է, որ պետք է տեղի ունենա. ՓաշինյանԻնչ իրավիճակ է ԼարսումԱյլևս անհնար է հանդուրժել այն, ինչ կատարվում է հայկական հարսանիքների երաժշտական միջավայրում. Կարեն ԳեւորգյանՎաշինգտոնում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակըԼույս չի լինի. հասցեներԼոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր Volkswagen-ի ղեկավարն աջակցել է եվրոպական ավտոարդյունաբերությունը Չինաստանի հետ մրցակցությունից պաշտպանելու ԵՄ-ի ծրագրերին ԱՄՆ-ում ձերբակալել են շորթող հաքերների հետ բանակցություններ վարող կանադացի մասնագետի Սեուտայում Իսպանիայի թագավորի և թագուհու այցից առաջ վերացվել է միգրանտների վերջին ճամբարը Նեթանյահուն պահանջել է հետաքննել Գազայի պատերազմի մասին ֆիլմում իսրայելցի անանուն զինվորականների ցուցմունքները «Ռոսատոմ»-ը Իրանի «Բուշեհր» ԱԷԿ-ում իր աշխատակիցների թիվն ավելացրել է՝ հասցնելով 135 մարդու Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում ԱՄՆ վեց սենատորներ Թրամփին մեղադրել են օրենքը խախտելու մեջ՝ Ռուսաստանից դիզվառելիք գնելու ծրագրի պատճառով Պեսկով. Ռուսաստանը կկարողանա առանց խնդիրների դիզելային վառելիք վաճառել համաշխարհային շուկայում Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումները հանգեցրել են Երևանում չվերթների ուշացումների և չեղարկումների Մահացել է Վարդան Մալխասյանը Ֆոն դեր Լայեն. Ուկրաինայում պատերազմը մտել է «նոր, ավելի մռայլ փուլ» «Սայմոն» փոթորիկը հարվածել է Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափին․ սպասվում են ջրհեղեղներ և սողանքներ Մոհսեն Ռեզայի․ Նոր պատերազմի դեպքում Իրանը կարող է տարածաշրջանում ոչնչացնել ԱՄՆ-ի տվյալների կենտրոններն ու ԱԲ օբյեկտները Գեյթսն առաջիկա տարում «տհաճ անակնկալներ» է սպասում արհեստական բանականությունից Սևան-Երևան ճանապարհին մեքենան գլորվել է հարակից ձորակը․ կան տուժածներ Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զnհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավnրվել Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ զինադադարի շուրջԶելենսկին Պուտինին պայման է առաջադրել՝ Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու համար Իրանը սպառնացել է նոր հարվածներ հասցնել թշնամու նավերին ագրեսիայի դեպքում Կապանում մեքենան ընկել է Ողջի գետը. վարորդը հոսպիտալացվել է Խոցված անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են Աբխազիայում՝ Ռուսաստանի սահմանի մոտ Արարատ Միրզոյանը մեկնում է Լեհաստան՝ մասնակցելու Վարշավայի անվտանգության ֆորումին Թեհրանը նախազգուշացրել է հակառակորդներին, որ Իրանի դեմ նոր հարվածը այլ պատասխան կառաջացնի Մասիս քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակԳիտնականները նախազգուշացրել են, որ մարդկությունը կարող է ոչնչանալ մինչև 2100 թվականըՄեծ Բրիտանիայի Սննդի ստանդարտների գործակալությունը զգուշացրել է Ուկրաինայից եկող վտանգավոր ձվերի մասին Երևանում բեռնատար «Գազել»-ը բախվել է ծառին․ բժիշկներն արձանագրել են վարորդի մшհը Համացանցի ռուսական հատվածում լայնածավալ խափանում է տեղի ունեցելՋիբութիի ափերի մոտ նավի շրջվելու հետևանքով առնվազն 109 միգրանտ է զոհվելԱնահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության ոլորտի բարեփոխումներըԼեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձ է նախապատրաստվելChatGPT-ի օգնությամբ տղամարդուն հաջողվել է չեղարկել կայանման տուգանքըՀռոմի պապը առաջիկա օրերին թոքերի վիրահատության կենթարկվիՀունաստանի ափերի մոտ փրկել են զբոսաշրջանավից ընկած ուղևորուհուն, որը գրեթե մեկ օր անցկացրել է բաց ծովումՉափն անցել է. Իլոն Մասկը՝ Զելենսկու մասին
Ամենադիտված