Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

«Հասարակություններին խաղաղության նախապատրաստելու» թեզը և դրա շուրջ շահարկումները

Արտաքին Քաղաքական

Նախորդ շաբաթ՝ հունվարի 16-ին, Փարիզում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ տեղի ունեցավ Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Երկու երկրների ԱԳ նախարարների թվով չորրորդ այս հանդիպման հետ կապված համանախագահները տարածեցին նաև հայտարարություն: Այն, ըստ էության, իր տրամաբանությամբ նախորդ մի քանի հայտարարությունների շարունակությունն է: Համանախագահները հայտարարությունում փորձել են ընդգծել դրական միտումների առկայությունը, որոնք հնարավորություն կարող են ստեղծել բանակցային գործընթացը խթանելու համար: Ավելին, այդ միտումների հետ կապված արդեն իսկ դրականորեն են արձագանքել տարբեր միջազգային կառույցներ (օրինակ՝ ՄԱԿ, ԵՄ և այլն):

Ուշագրավ է սակայն, որ համանախագահների հայտարարությունում տեղ գտած ձևակերպումներից մեկը հայաստանյան փորձագիտական և քաղաքական շրջանակների կողմից վերջին օրերին դարձել է տարաբնույթ մեկնաբանությունների և անգամ շահարկումների առարկա: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է ժողովուրդներին խաղաղության նախապատրաստման  հարցին: Հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է. «Նախարարները քննարկեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ կապված հարցերի լայն շրջանակ և համաձայնեցին ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելուն ուղղված քայլեր ձեռնարկելու անհրաժեշտության շուրջ»: Նախ պետք է ընդգծել, որ ըստ հայտարարության, երկու երկրների ԱԳ նախարարները համակարծիք են, որ կա ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելուն ուղղված քայլերի անհրաժեշտություն: Սա զուտ տեսական ձևակերպում է, ոչինչ ավելին: Որևէ խոսք չկա, թե ինչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել, որ կողմը ինչպես է աշխատելու սեփական հանրության հետ, ինչպես են այդ քայլերը վերահսկվելու համանախագահների կողմից և այլն: Չնայած այս ամենին՝ հայտարարության տվյալ հատվածը (որոշ դեպքերում ոչ ճշգրիտ թարգմանությամբ) առաջացրել է տարաբնույթ արձագանքներ՝ ողջունող գնահատականներից մինչև պարտվողական, ապոկալիպտիկ կանխատեսումներ, ինչն, անշուշտ, հանրության մոտ առաջացնում է որոշակի անորոշություն: Ծայրահեղ լավատեսական կամ ծայրահեղ վատատեսական մեկնաբանություններում անտեսվում է սակայն այն, որ հասարակություններին խաղաղության նախապատրաստելու կոչերը աննախադեպ չեն և նախկինում տեղ են գտել թե՛ հակամարտության կարգավորման գործընթացին առնչվող հայտարարություններում, թե՛ քաղաքական գործիչների ելույթներում: Օրինակ՝ համանախագահների, համանախագահող երկրների ղեկավարների, ԱԳ նախարարների նախկին առնվազն յոթ հայտարարություններում կարելի է հանդիպել հասարակություններին խաղաղության նախապատրաստելու անհրաժեշտության վերաբերյալ շեշտադրումների (2006թ. մարտ, 2010թ. հունիս,  2011թ. մարտ, 2012թ. մարտ, 2013թ. հունիս, 2016թ. դեկտեմբեր, 2017թ. փետրվար): «Ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելու» թեզին կարելի է հանդիպել անգամ ՀՀ նախկին իշխանության ներկայացուցիչների ելույթներում: Նման շեշտադրումներ ժամանակին արել է թե՛ ՀՀ երրորդ նախագահ Ս. Սարգսյանը (2011թ. հունիս, 2014թ. հունվար), թե՛ արտաքին գործերի նախկին նախարար Է. Նալբանդյանը (2013թ. հունիս, 2016թ. դեկտեմբեր), թե՛ այլ իշխանական գործիչներ:

Հայկական կողմն, ըստ էության, ինչպես նախկինում, այնպես էլ այժմ կարևորում է հասարակություններին խաղաղության նախապատրաստման անհրաժեշտությունը՝ որպես հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի համար անհրաժեշտ կարևոր նախադրյալ: Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմին, ապա ռազմատենչ հռետորաբանությամբ և հայատյացությամբ աչքի ընկնող Բաքվի համար նման գործելաոճը խորթ է, ինչի մասին հայկական կողմը մշտապես բարձրաձայնել և շարունակում է բարձրաձայնել:

Ամփոփելով նշենք, որ համանախագահների հայտարարության մեջ որևէ նորարարական տարր չկա. բոլոր շեշտադրումներն էլ տարբեր մակարդակներով և տարբեր ձևաչափերով նախկինում ևս բարձրաձայնվել են: Ինչ վերաբերում է հասարակություններին խաղաղության նախապատրաստելու հարցին, ապա այսօր հազիվ թե որևէ բանական էակ կասկածի տակ դնի այն, որ կա նման անհրաժեշտություն, եթե, իհարկե, հակամարտութունը խաղաղ բանակցային ճանապարհով կարգավորելու կողմնակից է: Հայկական կողմը թե՛ այսօր, թե՛ նախկինում այս հարցում եղել է կառուցողական, և թեմայի հետ կապված տարաբնույթ շահարկումները առավել քան անհիմն են:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված