Անկեղծանում են տղամարդիկ. ինչպիսին է եղել նրանց առաջին սեռական ակտը
Այլ
Բազմաթիվ են պատմությունները կանանց առաջին ինտիմ հարաբերությունների մասին, սակայն այդ կոնտակտից պակաս չեն հուզվում տղամարդիկ: Ներկայացնում ենք ձեզ պատմություններ՝ տղամարդկանց խոստովանություններ նրանց կյանքի առաջին մերձեցման վախի մասին: Գրում է Rambler.ru-ն:
«Ես չգիտեի մանրամասները, թե ինչ պետք է անեի անկողնում: Ես մտածում էի՝ պետք է թափահարեմ անկողինը և ամեն ինչ կլինի ինքնըստինքյան: Ես կարծում էի՝ իմ փոխարեն ներքնակը պետք է լիներ»,- ասել է 26-ամյա Տիմուրը:
«Դա սարսափելի էր: Ամենը տևեց ընդամենը 5 վայրկյան: Միևնույն ժամանակ, ես համոզում էի իմ զուգընկերուհուն, որ ես կույս չեմ: Ես չէի կարծում, որ չեմ կարող ենթարկեցնել ինձ իրավիճակը»,- ասել է 25-ամյա Լուկան:
«Ես կորցրել եմ իմ կուսությունը իմ լավագույն ընկերոջ ընկերուհու հետ: Այժմ նրանք երկուսն էլ անցյալում են: Սեքսը հիանալի էր, սակայն հետոն էր շատ տհաճ: Այժմ` տարիներ անց ես դա հիշելիս տհաճ զգացողություն եմ ունենում»,- ասել է 29-ամյա Մարկը:
«Ես չէի կարողանում երկար ժամանակ պահպանակը ճիշտ օգտագործել: Սեքսը վատ չէր, բայց ես շատ մտահոգված էի, որ ոչինչ չի ստացվի»,-Ֆիլիպ, 28 տարեկան:
«Մայրս մտավ ամենակարեւոր պահին: Մայրս, իհարկե, հրաշալի անձնավորություն է, բայց այս դրվագից հետո արձակուրդը փչացավ: Շատ հաճելի է տեսնել նրան կյանքի կարեւոր պահերին, բայց ոչ այս մեկին»,- Ստեփան, 29 տարեկան:
«Ամեն ինչ ավարտվեց հենց սկսվելու պահին: Եվ ես չեմ չափազանցնում: Ես ավելի շատ սիրում էի համբուրել զուգընկերուհուս, քան հենց բուն սեռական ակտը կատարել»,-Բորիս, 29 տարեկան:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել