TRIPP նախագծի իրագործման պաշտոնական մեկնարկը կտրվի երկուշաբթի. վարչապետ Տիեզերակայանից՝ Երկիր․ «Dragon»-ը վերադարձնում է կենսատպված արյունատար անոթի նմուշը Առնվազն 50 միավոր՝ 26-րդ անգամ․ Հարդենը շրջանցեց Քոբի Բրայանտին Հունգարիան հրաժարվել է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցության բանակցությունները արգելափակելուց Դեմոկրատները պահանջում են դադարեցնել Իրանի դեմ ռազմական հարձակումների ֆինանսավորումը Մեծ Բրիտանիան հաստատել է կիբերհարձակումները Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի դեմ Մեծարենցի փողոցում հրդեհ է բռնկվել կայանված «Opel Zafira»-ում և բեռնատար «Գազել»-ում Թեհրանը հայտնում է Հորմուզի նեղուցի վրա ամերիկյան MQ-9 խոցելու մասին Ռոնալդուն վրիպեց 11-մետրանոցից․ Սպերցյանի անկյունայինից հետո հաշիվը դարձավ 3։1 Կվերսկսի՞ Ռուսաստանն ավիակերոսինի արտահանումը․ որոշումը կառավարությանն է Թանկացումների դեմ վեցերորդ շաբաթ օրը․ Ֆրանսիայում 148 ցույց է նախատեսված 34,5 միլիարդ եվրո՝ Սիենայի բանկի համար․ ինչո՞ւ խորհուրդը վերապահում ունի 

Գուցե փորձում են միմյանց «զգալ», ավելի լավ ճանաչել. Ռուբեն Մելիքյան

Հայաստան

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Դավոսում ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, և հանդիպումը տևել է շուրջ մեկուկես ժամ: Հանդիպման մասին վարչապետը շատ քիչ տեղեկություն է տրամադրում՝ ի՞նչ են քննարկել կուլիսների հետևում, կամ ո՞րն է եղել ոչ ֆորմալ հանդիպման նպատակը՝ ոչինչ չի նշվում, և ի սկզբանե՝ հանդիպման մասին հասարակությունն անտեղյակ էր: Սա դարձավ քննարկումների և որոշների կողմից կանխագուշակումների առիթ՝ քննարկվող թեմաների վերաբերյալ:

Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով հանդիպմանը՝ գրել է. «Կամաց-կամաց ընկերանում են։ Եթե ընկերականով Արցախի անկախությունը ճանաչելու է պարոն Իլհամը, ուրեմն մեր այս նոր ռազմավարությունը շատ լավն էր»:

 ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Մելիքյանը նշեց, որ իր գրառման ենթատեքստը հանդիպման տևողությանն է վերաբերվել, և դա միակ տեղեկությունն է, որը տրամադրում է  Փաշինյանը. «Սա շատ ուշագրավ է: Մենք չենք կարող վստահ լինել, որ հանդիպման մեծ մասը Ղարաբաղյան հակամարտությանն է վերաբերվել: Կարևոր է արձանագրել այն, որ նման տևողության հանդիպման ժամանակ՝ կա՛մ մեծ մասամբ զուտ անձնական շփում է եղել՝ գուցե փորձում են երկու երկրների ղեկավարները միմյանց «զգալ», միմյանց ավելի լավ ճանաչել, կա՛մ ծավալուն քննարկում է եղել Արցախյան հակամարտության  վերաբերյալ»,- ասաց Մելիքյանը և հավելեց, որ խիստ ցանկալի կլինի հանրությունը տեղյակ լինի հանդիպման բովանդակության մասին, հակառակ դեպքում՝ կարձանագրվի որոշակի հակասություն  նախկինում Փաշինյանի հայտարարությունների թափանցիկության և բանակցային գործընթացում Արցախի ներգրավման վերաբերյալ: 

Մելիքյանի կարծիքով՝ պետք է համաձայնել Փաշինյանի հայտարարության հետ՝ 2018 թվականի մայիսի 9-ի դրությամբ, որ ոչ մի բան առանց Արցախի չպետք է արվի. «Եվ բանակցելու մանդատի մասին էր խոսքը գնում: Ես կարծում եմ՝ սա ամենակարևոր ուղղությունն է և պետք է հետևենք  զարգացումներին և տեսնենք, թե ինչպիսի հաղորդակցություն է լինում Փաշինյանի և Արցախի իշխանությունների միջև, և ինչպիսի հայտարարություններ են լինելու Ստեփանակերտից: Ամեն դեպքում՝ ցանկալի է, որ Փաշինյանը հետևողական լինի խոստումների մասով, քանի որ դա սկզբունքային հարց է Նիկոլ Փաշինյան քաղաքական գործչի համար»:

Համեմատելով Հայաստանի նախկին ղեկավարների և Ալիևի հետ ոչ ֆորմալ հանդիպումները երեկվա հանդիպման հետ, նախկին ՄԻՊ-ը նշեց. «Վերջին 5 տարին չեմ հիշում, որ նման ծավալով, տևողությամբ ոչ ֆորմալ հանդիպում եղած լինի: Շատ ավելի երկար պաշտոնական բանակցություններ եղել են, դա այլ է՝ միջնորդ երկրների ներկայությամբ, նախապես որոշված օրակարգով է դա լինում: Այս պարագայում ոչ ֆորմալ լինելը և այն հանգամանքը, որ վարչապետ Փաշինյանը շեշտադրեց՝ շատ ուշագրավ է»:

Արմինե Արմենակյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
TRIPP նախագծի իրագործման պաշտոնական մեկնարկը կտրվի երկուշաբթի. վարչապետՏիեզերակայանից՝ Երկիր․ «Dragon»-ը վերադարձնում է կենսատպված արյունատար անոթի նմուշըԱռնվազն 50 միավոր՝ 26-րդ անգամ․ Հարդենը շրջանցեց Քոբի ԲրայանտինՀունգարիան հրաժարվել է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցության բանակցությունները արգելափակելուցԴեմոկրատները պահանջում են դադարեցնել Իրանի դեմ ռազմական հարձակումների ֆինանսավորումըՄեծ Բրիտանիան հաստատել է կիբերհարձակումները Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի դեմ Եվրոպայում ռազմական շինարարության ծախսերը կարող են հասնել 620 մլրդ եվրոյի․ FTՄեծարենցի փողոցում հրդեհ է բռնկվել կայանված «Opel Zafira»-ում և բեռնատար «Գազել»-ումԹեհրանը հայտնում է Հորմուզի նեղուցի վրա ամերիկյան MQ-9 խոցելու մասինԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցում ամերիկյան MQ-9 անօդաչուի խոցման մասինՌոնալդուն վրիպեց 11-մետրանոցից․ Սպերցյանի անկյունայինից հետո հաշիվը դարձավ 3։1Կվերսկսի՞ Ռուսաստանն ավիակերոսինի արտահանումը․ որոշումը կառավարությանն էԹանկացումների դեմ վեցերորդ շաբաթ օրը․ Ֆրանսիայում 148 ցույց է նախատեսված34,5 միլիարդ եվրո՝ Սիենայի բանկի համար․ ինչո՞ւ խորհուրդը վերապահում ունիՄաքդոնալդը բարձր է գնահատել Digitec 2026–ն ու Հայաստանի հետ փոխգործակցությունըՓաշինյանի վերջնագիրը, նոր դեսպան Մոսկվայում․ Զախարովայի ուղերձը ԵրևանինՆոկաուտ՝ 1 րոպե 54 վայրկյանում․ Սիմոնյանն ապահովեց Հայաստանի առաջին մեդալը Մ23 ԵԱ-ումՈւոլ Սթրիթի ծանր շաբաթը․ S&P 500-ը կորցրեց 8,6 տոկոսՆիկոլ Փաշինյանն ընդունել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ ՍաթյարթիինՓեզեշքիան․ ձմռանը գազն ու հոսանքը գործարաններում պետք է անջատվեն վերջինը148 անօդաչու և 3 հրթիռ․ Ուկրաինան հարվածներ է արձանագրել 19 վայրումԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները փակուղում են3։9-ից՝ 11։9․ Հայկ Մարտիրոսյանը մեկ պարտիայով վճռեց 9-րդ տեղի պայքարըԱբաս Արաղչի․ ԱՄՆ-ը պետք է հստակ հայտարարի Իրանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու ցանկության մասինՖիննական ծոցում հարվածել են բեռնանավի․ նահանգապետը հայտնում է տարհանման մասինԻրանը փաստացիորեն դուրս է մնացել Միջուկային զենքի տարածման կանխման պայմանագրիցՔեյնը փոխարինվեց 20-րդ րոպեին․ «Բավարիան» նրան կորցրեց մի քանի ամսով«Քաղցած խաղերի» նոր ֆիլմը գլխավորում է կինովարձույթը 67 շուկայից 66-ումԹրամփը բարձր հարկով է սպառնում արտերկրում տվյալների կենտրոն կառուցող ընկերություններինՄԱԿ-ը Աֆրիկային կոչ է արել միասին պայքարել մարդկանց մաքսանենգության դեմԱնտոնելին ամենաարագն էր, բայց Լաս Վեգասում առաջին դիրքից կմեկնարկի ՖերստապենըՖիննական թերթը Բեռլինում եվրոպացի առաջնորդներին «պարտվածներ» է անվանել«Անցե՛ք մեր կողմը»․ Պուտինն ուկրաինացիներին դիմել է Կուստուրիցայի ֆիլմումՌումինիան միացել է եվրոպական ռազմական համագործակցության նախաձեռնությանը«Spaghetti»-ն հաղթեց Օսակայում․ մրցանակը կիսեցին LE SSERAFIM-ը և BTS-ի Ջեյ ՀոուփըՄելանիա Թրամփը մինչև Սուրբ Ծնունդ Ուկրաինայում նոր հրադադարի հույս ունիԱՄՆ կոնգրեսականը սպառնում է սահմանափակել Մասկի ընկերության պետական ֆինանսավորումըՌեփերի դեմ մահափորձի գործով Դանիան արտաքսում է Ռուսաստանի ռազմական կցորդին Կիբերհարվածներ, հրթիռներ ու Թրամփի աղմկոտ խոսքը. TRIPP նախագծի մեկնարկըՔեշմում հրթիռայի՞ն հարված․ Իրանում պայթյունի վերաբերյալ հակասող տեղեկություններ են տարածվելՀրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տունԶախարովան հայտարարել է, թե Զելենսկին Եվրոպայի հետ խոսում է որպես իր վասալներիԹրամփ–Պուտին–Սի հռչակագրից հանվել է Ուկրաինայի մասին կետը․ Ստուբը բացահայտել է պատճառըՄիրոշնիկը պնդում է՝ Ուկրաինայում նոր «Մայդանն» այլևս հնարավոր չէԱԲ-ն կարող է նոր աշխատատեղերի ստեղծման հնարավորություն տալ․ ՓաշինյանԻրանը խաղաղություն է առաջարկում, Թրամփը մերժում է պայմանները․ ի՞նչ է խանգարում գործարքինԱմերիկացի քաղաքագետը ՆԱՏՕ-ին մեղադրել է ապատեղեկատվություն տարածելու մեջՓարիզի նոր պայմանը Մոսկվային․ առանց Եվրոպայի՝ Աբու Դաբիում բանակցություններ չեն լինի Հայաստանում այսօր ավելի շատ բնակարաններ են կառուցվում, քան ԽՍՀՄ տարիներին․ ՓաշինյանԹրամփը ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Չինաստանը համարել է աշխարհի ամենահզոր երկրները
Ամենադիտված