Բրիտանական ավիաընկերությունը երեխաների համար անսպասելի կանոն է սահմանել․ ծնողները զարմացած են ՉԼ. Երազանքը չիրականացավ․ Արարատ-Արմենիան պատասխան խաղում զիջեց Ցելյեին Իսրայելն ու Վենեսուելան 17-ամյա ընդմիջումից հետո կվերականգնեն հյուպատոսական հարաբերությունները Մահացել է Toyota-ի նախկին ղեկավար՝ ընկերությունը համաշխարհային ավտոհսկայի վերածած Հիրոսի Օկուդան Մեզ մոտ պատրաստ է Ադրբեջանի հիմնական մասից Նախիջևան՝ Հայաստանի միջոցով էլեկտրահաղորդման գծերի կառուցման նախագիծը. Ալիև Առաջիկա օրերին էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում․ ՀԷՑ-ը հասցեներ է հրապարակել Հորադիզ-Աղբենդ ավտոմոբիլային ճանապարհը գրեթե պատրաստ է, բայց հայկական հատվածը պատրաստ չէ. Ալիև Օգոստոսի 12/13-ին գազ չի լինելու․ հասցեներ ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռուսաստանում վնասվել է հեղուկացված ածխաջրածնային գազի խոշորագույն գործարանը. Reuters Ողբերգական դեպք Երևանում․ ուղևորը մահացել է, ավտոբուսը շարժվել ու բախվել է շտապօգնության մեքենային Փարիզի իշխանությունները խստացրել են էլեկտրասքութերով երթևեկության կանոնները Ալիևն այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումն անվանել է Ադրբեջանի «վաղեմի երազանքը» 

Փորձ է արվում սեպ խրել բանակի և ժողովրդի մեջ. Սեյրան Օհանյանը՝ N0038 գաղտնի հրամանագրի մասին

Բլոգոսֆերա

Հեղինակազրկելով բանակի բարձրաստիճան հրամանատարությանը, վարկածներ հնարելով և շրջանառելով, որ բանակը կրակել է ժողովրդի վրա, փորձ է արվում սեպ խրել բանակի և ժողովրդի մեջ։

Այս մասին ֆեյսբուքյան էջում  գրառում է կատարել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

«Մարտիմեկյան ողբերգության բացահայտումը ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ է, բայց նրա շրջանակներում իրականությունը խեղաթյուրող յուրաքանչյուր փորձ, որի նպատակը ոչ թե սպանությունների բացահայտումն է, այլ իրենց ցանկալի վարկածի պարտադրումը, այն է՝ զինված ուժերին մեղսագրել տարբեր հանցագործություններ, դիտարկում եմ որպես միտումնավոր, ակնհայտ ոտնձգություն հայկական զինված ուժերի նկատմամբ։ Իմ տպավորությամբ՝ հեղինակազրկելով բանակի բարձրաստիճան հրամանատարությանը, վարկածներ հնարելով և շրջանառելով, որ բանակը կրակել է ժողովրդի վրա, փորձ է արվում սեպ խրել բանակի և ժողովրդի մեջ։

Գուցե, նպատակը «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստե՞լն է։ Խաղաղությունը մենք պարտադրել ենք հակառակորդին մեզ պարտադրված անհավասար պատերազմի պայմաններում և քառորդ դարից ավելի պահում ենք մեր հերոսական ժողովրդի, քաջարի զինվորի, սպայի, հրամանատարի հետ միասին։ Բանակը նաև առաջնորդող հրամանատարն է, և յուրաքանչյուր անհիմն, անօրինական ոտնձգություն նրանց նկատմամբ, առավել ևս՝ բարձրագույն սպայական կազմի, նշանակում է գլխատել չավարտված պատերազմի փորձություններով անցած և հաղթանակ կերտած բանակը։ 2018-ին կատարված իրադարձությունները մեզ հնարավորություն են ընձեռել, հենվելով անցյալի ձեռքբերումների վրա, շտկել թերությունները, կատարելագործել պետական կառույցները, բարեկեցիկ կյանք ապահովել հասարակության համար, շարունակել հզորացնել բանակը, որը, անվերապահորեն, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի արդարացի կարգավորման և Արցախում ու Հայաստանում խաղաղության երաշխավորն է:

Որևէ մեկը, անկախ կուսակցական պատկանելությունից, քաղաքական վայրիվերումներից, այսօր և հետագայում իրավունք չունի վտանգել այդ ձեռքբերումը՝ շրջանցելով կամ մեկուսացնելով այդ պայքարի պատասխանատվության ողջ ծանրությունը իրենց ուսերին կրած, պատկառելի կենսագրություն ունեցող մարդկանց։ Հաշվի առնելով վերջին ժամանակներում N0038 հրամանի շուրջ բանակի գործառույթների հետ կապ չունեցող տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչների, քաղաքական գործիչների իրար հերթ չտվող, ինքնանպատակ, հուզական վերլուծությունները և անվերջ ինձ դիմող մեր քաղաքացիների, տարբեր լրագրողների, սպայական անձնակազմի անհանգստությունը՝ ներկայացնեմ իմ պարզաբանումները՝ մեր ժողովրդին հուզող որոշ հարցերի վերաբերյալ։ Քաղվածք 2008 թ․ փետրվարի 23-ին պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի արձակած N0038 հրատապ հրամանից․ «Սահմանադրական պարտականությունների կատարումը ՀՀ զինված ուժերի կողմից ապահովելու նպատակով, ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ` ՀՀ զինված ուժերի ողջ անձնակազմը ս.թ. փետրվարի 23-ին, ժամը 18:00-ից տեղափոխել զորանոցային վիճակի` մինչեւ հատուկ կարգադրության ստացումը: ՀՀ ՊՆ կենտրոնական ապարատի վարչություններում, առանձին բաժիններում ստեղծել սպայական խմբեր, որոնց զինել տաբելային զենքով»:

1. N0038 հրամանի օրինականությունը. օրինակա՞ն էր այն, թե ոչ, ինձ իրավունք չվերապահելով ստանձնել 2008 թ․ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի փաստաբանի դերը, ընդամենը նշեմ. եթե պաշտպանության նախարարը զորքին իջեցված իր ներքին գերատեսչական գրավոր հրամանում հղում է տալիս ՀՀ Սահմանադրությանը, ԶՈՒ ենթակա կառույցները և նրանց ղեկավար անձինք կատարման պահին իրավունք չունեն վիճարկելու գերադասի հրամանների իրավական կամ սահմանադրական լինելը։ Իսկ պաշտպանության նախարարի այս հրամանի սահմանադրական օրինականությունը վիճարկողները, կարծում եմ, քաղաքակիրթ տարբերակով կարող են վիճարկել Սահմանադրական դատարանում՝ համապատասխան կառույցների ներկայացուցիչների հետ։

2. Ինչո՞ւ էր հույժ գաղտնի, իբրև, «հանցագործություն»՝ լրատվամիջոցներում և տարբեր անձանց կողմից շահարկվում է N0038 հրամանի հույժ գաղտնի լինելը։ Պարզաբանում․ բանակում օրինական գործառույթներն իրականացվում են ՀՀ զինված ուժերի կանոնադրությամբ, իրավական համապատասխան նորմերով։ Փաստաթղթաշրջանառությունը, հաշվի առնելով բանակային գործառույթների առանձնահատկությունը, իր բնույթով մեծ մասամբ լինում է հույժ գաղտնի, գաղտնի և հրապարակման ենթակա չէ։ Այս փաստաթղթի հույժ գաղտնի լինելու հանգամանքը արտառոց և կանոնադրական որևէ խախտում չի պարունակում, և կարծում եմ, այն որպես «սենսացիա» ներկայացնելը կամ մարտիմեկյան ողբերգության հիմքում շահարկելը իրավագիտական տեսանկյունից կամ զինվորական կանոնադրության անգիտություն է, կամ մտածված մանիպուլյացիա։

3. Ինչո՞ւ էր զորքն անցել զորանոցային վիճակի և տեղաշարժվել Տարվա յուրաքանչյուր օր, այդ թվում և փետրվարի 23-ին, պատերազմող երկրի պաշտպանության նախարարը, օգտվելով իր կանոնադրական իրավունքներից, կարող է զորքը բերել մարտական պատրաստականության տարբեր աստիճանների, բարձրացնել զգոնությունը, տագնապ հայտարարել, զորանոցային վիճակի բերել, սահման ուղարկել կամ տարբեր տեղաշարժեր իրականացրել։ Նրանք, ովքեր գտնում են, որ փետրվարի 23-ին զորքը զորանոցային վիճակի բերելը, տեղաշարժելը անթույլատրելի էր, թող բացատրեն՝ ինչու, կամ ցույց տան՝ բանակային կանոնադրությամբ որոնք են հակացուցումները, և այդ տրամաբանությամբ՝ տարվա օրացույցի ո՞ր օրերին են «թույլ տալիս» անցնել զորանոցային վիճակի։ Բանակային միջոցառման շրջանակներում զորքը զորանոցային վիճակի բերելը, տեղաշարժելը նորմալ երևույթ են, և կարծում եմ, այս գործի շրջանակներում քրեական տեսանկյունից հետաքրքրություն չեն ներկայացնում, քանի որ թե’ զորանոցային վիճակի բերելիս, թե’ տեղաշարժի ժամանակ հանցագործություններ զորանոցների ներսում, պատահարներ ճանապարհին երթևեկության ժամանակ չեն գրանցվել։

4․ Ինչո՞ւ են սպաները հաստիքային զենք կրել։ Յուրաքանչյուր սպա, ըստ կանոնադրության, իրավունք ունի հաստիքային (տաբելային) զենք կրելու՝ ինքնապաշտպանության նպատակով։ Նշված հրամանում որևէ մեկը չի կարող ցույց տալ որևէ կետ, որտեղ նշված է, որ զորանոցային վիճակի գալը, տեղաշարժվելը, իրենց օրինական զենքը կրելը նախատեսված է եղել մարտի 1-ին օգտագործելու համար։

5․ Մարտի 1-ի Արտակարգ դրության մասին հրամանագիրը օրինակա՞ն էր, թե՝ ոչ, և հրամանագրի հետ իմ առնչությունը 2008 թ․ մարտի 1-ին՝ երեկոյան ժամը 22:30-ին, մայրաքաղաքում ստեղծված ծանրագույն իրավիճակից հետո, Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը ստորագրել է հրամանագիր Արտակարգ դրություն մտցնելու մասին։ Մարտի 2-ին ես՝ որպես գլխավոր շտաբի պետ, կարդացել եմ այն, կրկնում եմ՝ կարդացել եմ ոչ թե իմ որոշումը, այլ օրինական ուժի մեջ մտած Արտակարգ դրության հրամանագիրը, որը նախատեսում էր զինված ուժերի կողմից ՀՀ կարևոր օբյեկտների պահպանությունը և անվտանգության ապահովումը։ Մարտի 2-ին և նրանից հետո ընկած, հայտարարված Արտակարգ դրության ժամանակահատվածում որևէ ընդհարում, որևէ հանցագործություն զորքի և ժողովրդի մեջ չի արձանագրվել՝ զորքից ժողովրդին, ժողովրդից զորքին ուղղված։ Կրկնում եմ՝ Արտակարգ դրության հաստատումից հետո բանակի և ժողովրդի մեջ որևէ բախում չի եղել։ Մարտի 2-ին՝ հրամանագրի ընթերցման ժամանակ, իմ առոգանությունը, իմ ձայնի տեմբրը, անկախ նրանից՝ դուր է գալիս այն ՀՔԾ պետին, թե՝ ոչ (տես՝ հայտնի ձայնագրությունը), չի կարող հիմք հանդիսանալ իմ նկատմամբ մեղադրանք առաջադրելու։ Եթե քննությունը շարունակվի անօրինական այս սկզբունքով՝ ինչու է 2008 թ․ փետրվարի 23-ին բանակն անցել զորանոցային վիճակի, ինչու են տեղաշարժվել, ինչու են կատարել կանոնադրական տարբեր բանակային գործառույթներ, ապա նշանակում է, որ չեն ընդունում հայկական զինված ուժերի կանոնադրությունը, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ, ըստ կանոնադրության, բանակային հրամանները ուղղահայաց կատարում են ենթադրում և քննարկման ենթակա չեն, կարելի է գործ հարուցել բոլոր զինվորականների դեմ և կալանավորել բոլորին: Ո՞վքեր են այս ազգակործան սցենարի հեղինակները։

Գոնե պատկերացնո՞ւմ եք՝ ինչ է սա նշանակում։ Մարտիմեկյան իրադարձությունները մեկնաբանող բազմաթիվ ֆիլմերով հեղեղված է համացանցը, բայց նրանցից և ո՛չ մեկում զինվորականների և ժողովրդի մեջ բախման փաստ չկա՛։ Ուստի կո’չ եմ անում այն կառույցներին, որոնց նպատակը պետք է լինի մարտիմեկյան սպանությունների բացահայտումը և օրինականության հաստատումը, ինչը բոլորիս ցանկությունն է, Հայկական բանակի կազմավորման 27-րդ ամյակին ընդառաջ հե՛տ կանգնել ապազգային հակասահմանադրական ապօրինություններից:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, պաշտպանությունը և տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը։ Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո», չհիմնավորված գործառույթներով և «սարքովի» քրեական հետապնդումներով չներքաշե՛լ բանակը և նրա վերնախավը քաղաքական գործընթացների մեջ և հրաժարվել բանակը քայքայող վտանգավոր գործողություններից»։

2008-ի մարտին 1-ին Սեյրան Օհանյանը եղել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։ Նրան հունվարի 14-ին «Մարտի 1»-ի գործով մեղադրանք է առաջադրվել:  Սեյրան Օհանյանը մեղադրանքը չի ընդունում: 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բրիտանական ավիաընկերությունը երեխաների համար անսպասելի կանոն է սահմանել․ ծնողները զարմացած են ՉԼ. Երազանքը չիրականացավ․ Արարատ-Արմենիան պատասխան խաղում զիջեց Ցելյեին Իսրայելն ու Վենեսուելան 17-ամյա ընդմիջումից հետո կվերականգնեն հյուպատոսական հարաբերությունները Մահացել է Toyota-ի նախկին ղեկավար՝ ընկերությունը համաշխարհային ավտոհսկայի վերածած Հիրոսի Օկուդան Մեզ մոտ պատրաստ է Ադրբեջանի հիմնական մասից Նախիջևան՝ Հայաստանի միջոցով էլեկտրահաղորդման գծերի կառուցման նախագիծը. Ալիև Առաջիկա օրերին էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում․ ՀԷՑ-ը հասցեներ է հրապարակել Հորադիզ-Աղբենդ ավտոմոբիլային ճանապարհը գրեթե պատրաստ է, բայց հայկական հատվածը պատրաստ չէ. Ալիև Օգոստոսի 12/13-ին գազ չի լինելու․ հասցեներ ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռուսաստանում վնասվել է հեղուկացված ածխաջրածնային գազի խոշորագույն գործարանը. Reuters Ողբերգական դեպք Երևանում․ ուղևորը մահացել է, ավտոբուսը շարժվել ու բախվել է շտապօգնության մեքենային Փարիզի իշխանությունները խստացրել են էլեկտրասքութերով երթևեկության կանոնները Ալիևն այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումն անվանել է Ադրբեջանի «վաղեմի երազանքը» Վաշինգտոնում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները Վրաստանը փակել է Մոսկվայի հետ դիվանագիտական հարաբերությունների արագ վերականգնման ճանապարհը Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզումՌոսպատենտը 2 տարի անց Google-ին թույլ տվեց Ռուսաստանում գրանցել Gemini ապրանքանշանը Ալկոհոլ օգտագործած ռուս տղամարդը Գյումրի բժշկական կենտրոնում դռան ապակի է կոտրել ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում Ինչքա՜ն պետք է Հայաստանն ու հայությունն ատես, որ Լոռին վրացական հռչակես, Արցախ անունից՝ սարսափես, Էրդողանի գիրքն էլ՝ կրծքիդ սեղմես. Արմեն Այվազյան ԱՄՆ-ից վառելիքի մատակարարումները փոխում են Կուբայի էներգետիկ շուկանԻրանը մտադիր չէ հրաժարվել իր իրավունքներից՝ որևէ սպառնալիքի առաջ. Մոհսեն Ռեզայի Ռուսաստանում անվանել են «այլ մոլորակ հիշեցնող» 10 վայրԻնձ մանդատից զրկեցին, որ պարգեւավճար չստանամ, բայց հերոսաբար պայքարեցի՝ ամբողջը ստացա (տեսանյութ) Հայաստան-Ադրբեջան-ԱՄՆ եռակողմ հանդիպում է տեղի ունեցել Վաշինգտոնում 12-ամյա Արմեն Թոփչյանը՝ շախմատի մրցաշարի հաղթող Բեռնատարների վարորդների 90 խախտում՝ ընդամենը 5 օրում Ռուսաստանն ազատ է արձակել ԱՄՆ նախկին ծովային հետևակային Ռոբերտ Գիլմանին Ջուր հավաքեք. Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելուԳրոսմայստեր Էմին Օհանյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնության միանձնյա առաջատար Comedy Woman-ի աստղը բացահայտել է՝ ինչպես է նիհարել 19 կիլոգրամովՀայտնի են Հայաստանի գավաթի նախնական փուլի զույգերն ու ժամանակացույցը Երևանում շանը դանակահարած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)Սոչիի քաղաքապետարանը բնակիչներին կոչ է արել վառելիքի պակասի պատճառով խուսափել անձնական մեքենաներով ուղևորություններից Ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է «Ջուխտակ վանք» կոչվող տարածքի ճանապարհին Եգիպտոսում աշխատողներ տեղափոխող ավտոմեքենաների բախման հետևանքով 18 մարդ է զոհվել Թրամփին Թուրքիայում թաքցրել են սննդի մեքենայում.ՏԻՄ ընտրություններ՝ Շիրակում (տեսանյութ) Միջերկրական ծովում նավերի կուտակում է գոյացելԶապորոժիեի արդյունաբերական գոտուն ռուսական բալիստիկ հարվածի հետևանքով զոհվել է 7 մարդ, 21-ը՝ վիրավորվել Սեուտա մտած մոտ տասը հազար ներգաղթյալներ մնում են քաղաքումՀալաբյանում երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածնին այս պահին հնարավոր չէ որդեգրել. ԱՍՀՆ-ն մանրամասնում է ընթացակարգը «Բանտում 4 կողմից հայհոյանքներ ու անեծքներ էի լսում․ սա չարիք է»․ մանրամասներ՝ երկամսյա կալանքից (տեսանյութ) Հորմուզը կմնա փակ, մինչև ԱՄՆ-ն ընդունի մեր պայմանները․ Ռեզաի Թռիչքի ժամանակ. օգոստոսի 20-ից սկսած այս մարդիկ կսկսեն հարստանալ. Ոսկե Հրեշտակը ցույց կտա փողի ճանապարհը Ալիևը մեկնել է Նախիջևան SNN. Պակիստանի ներքին գործերի նախարարը ժամանել է Թեհրան՝ Իրանի ղեկավարների հետ բանակցություններ վարելու համարԱլիկ Ալեքսանյանի կալանավորման ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու որոշման դեմ բողոք է ներկայացվել «Միան գնում ա դպրոց». Հրաչ Մուրադյանի ջերմ հրապարակումը (տեսանյութ)Սերբիան մտադիր է Շենգենյան գոտուն անդամակցելուն պատրաստ լինել մինչև 2027 թվականի վերջըՆիկոլ Փաշինյանը և Լիտվայի վարչապետը կարևորել են բազմոլորտ կապերի ընդլայնումն ու խորացումը On սպորտային ապրանքանիշի բաժնետոմսերը կտրուկ անկել են վաճառքների թուլացման ֆոնին
Ամենադիտված