Մահացել է Toyota-ի նախկին ղեկավար՝ ընկերությունը համաշխարհային ավտոհսկայի վերածած Հիրոսի Օկուդան Մեզ մոտ պատրաստ է Ադրբեջանի հիմնական մասից Նախիջևան՝ Հայաստանի միջոցով էլեկտրահաղորդման գծերի կառուցման նախագիծը. Ալիև Առաջիկա օրերին էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում․ ՀԷՑ-ը հասցեներ է հրապարակել Հորադիզ-Աղբենդ ավտոմոբիլային ճանապարհը գրեթե պատրաստ է, բայց հայկական հատվածը պատրաստ չէ. Ալիև Օգոստոսի 12/13-ին գազ չի լինելու․ հասցեներ ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռուսաստանում վնասվել է հեղուկացված ածխաջրածնային գազի խոշորագույն գործարանը. Reuters Ողբերգական դեպք Երևանում․ ուղևորը մահացել է, ավտոբուսը շարժվել ու բախվել է շտապօգնության մեքենային Փարիզի իշխանությունները խստացրել են էլեկտրասքութերով երթևեկության կանոնները Ալիևն այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումն անվանել է Ադրբեջանի «վաղեմի երազանքը» Վաշինգտոնում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները Վրաստանը փակել է Մոսկվայի հետ դիվանագիտական հարաբերությունների արագ վերականգնման ճանապարհը Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում 

Զոհրաբ Մնացականյանի այսօրվա «կատաստրոֆային»՝ ի պատասխան․ Արման Բաբաջանյան

Բլոգոսֆերա

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Ինչ որ մեկը կարո՞ղ է բացատրել, թե ինչու է երկրիդ ԱԳ նախարարը օգտագործում բառեր, ընտրում արտահայտություններ, որոնք խուճապ, տագնապ կարող են առաջացնել։ «Կատաստրոֆան» կամ «աղետը» մի տեսակ անհամատեղելի են վերջին շրջանում ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ Հայաստանի իշխանությունների լավատեսական հայտարարությունների հետ։

Զոհրաբ Մնացականյան-Մամեդյարովի չորս պաշտոնական (Բրյուսել՝ հուլիսի 11, Նյու Յորք՝ սեպտեմբերի 26, Միլան` դեկտեմբերի 5, Փարիզ՝ հունվարի 16) և վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև տեղի ունեցած երեք (Դուշանբե՝ սեպտեմբերի 27-28, Սանկտ Պետերբուրգ՝ դեկտեմբերի 6, Դավոս՝ հունվարի 22) «անպաշտոն» հանդիպում-զրույցների արդյունքում որքան Հայաստանը զինվել է լավատեսությամբ, այնքան ավելի ամրապնդվել է Ադրբեջանի անզիջում և ռազմատենչ հռետորաբանությունը։

Այսպես․
Նիկոլ Փաշինյանը 2018 թ․ մայիսի 9-ին՝ Ստեփանակերտում, իր ընդարձակ ասուլիսի ժամանակ հայտարարում էր․ «Քանի դեռ Ադրբեջանն օգտագործում է ռազմատենչ հռետորաբանություն և բարձրաձայնում է Երևանը և մյուս քաղաքները նվաճելու մասին, փոխզիջումների մասին խոսակցությունը պարզապես անիմաստ է: Փոխզիջում կարող է լինել այն պարագայում, երբ մենք Ադրբեջանից հստակ ստանանք ուղերձ, որ Բաքուն պատրաստ է ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»:
Հարցս ուղղում եմ Զոհրաբ Մնացականյանին՝ այսօր, երբ Երևանը խոսում է զիջումների և խաղաղության մասին, Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունից հետո որևէ ուղերձ, ազդակ ստացե՞լ է Երևանը առ այն, որ Բաքուն պատրաստ է ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։

Դեռևս 2018 թ․ սեպտեմբերի սկզբին, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բրյուսելյան առաջին հանդիպումից հետո և նյույորքյան երկրորդ հանդիպումից առաջ, Ալիևը հայտարարեց, թե Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է: Ավելին, դիմեց Հայաստանի նոր կառավարությանը՝ ասելով, թե «հույս ունենք, որ Հայաստանի նոր կառավարությունը կառուցողական դիրք կգրավի հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում, մեր տարածքները կազատագրվեն օկուպացիայից, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կվերականգնվի և տարածաշրջանում կտիրի խաղաղությունն ու համագործակցությունը»:

«Միլանում դեկտեմբերի 5-ին կայացած հանդիպումից հետո Ադրբեջանի ԱԳ նախարարը լավատեսական հայտարարություն արեց առ այն, որ առաջին անգամ երկար ժամանակահատվածից հետո Հայաստանն ու Ադրբեջանը հասել են փոխըմբռնման»:

2018թ․ դեկտեմբերի 25-ին Ադրբեջանի ԱԳ նախարարը հանդես է գալիս մեկ այլ հայտարարությամբ, ըստ որի՝ Բաքուն պատրաստ է «ապահովել Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունը և նրանց բարձր մակարդակի ինքնակառավարման իրավունք տրամադրել Ադրբեջանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում»․․․ Եվ Լեռնային Ղարաբաղում ապրած ադրբեջանական համայնքը պատրաստ է վերադառնալ այդ տարածքներ:

Այսպիսով Մամեդյարովը վերահաստատում է հակամարտության ամենասկզբից որդեգրած մաքսիմալիստական դիրքորոշումը, ըստ որի՝ Բաքուն առավելագույնը կարող է «բարձր մակարդակի ինքնավարություն» տրամադրել արցախահայությանը, մի կարգավիճակ, որը Արցախի հայ ազգաբնակչությունն ունեցել է մինչև 1988 թվականը։

2018թ․ դեկտեմբերի 25-ին Ադրբեջանի նախագահ Ալիևի հայտարարությունը «Ռոսիա 24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում, թե Ադրբեջանը 2019-ին ղարաբաղյան կարգավորման հարցում դրական տեղաշարժերի հույս ունի։ Ապա հավելում է, թե Բաքուն շարունակելու է իր քաղաքականությունը՝ ուղղված ցուցադրելուն, թե ինչ առավելություններ կբերի խաղաղությունը տարածաշրջանին, և ինչ դժվարություններ (ըստ Մնացականյանի՝ «կատաստրոֆա») կլինեն Հայաստանում, եթե չլինի խաղաղությունը:

Շարունակենք մեջբերել Ալիևի հարցազրույցից մի հատված ևս․ «Ես խորապես համոզված եմ, որ Հայաստանի նոր իշխանությունը կկարողանա իրականացնել երկրի բարեփոխման ուղղությամբ իր բոլոր պլանները միմիայն հակամարտության կարգավորման դեպքում»,- ասել է Ադրբեջանի նախագահը` կրկին պնդելով․ «Դրա համար նրանք պետք է դուրս գան այն տարածքներից, որոնք իրենց չեն պատկանում, և հնարավորություն տան տասնյակ հազարավոր ադրբեջանցիներին վերադառնալ իրենց հողերը»:

Արդեն նոր՝ 2019 թվականի հունվարի 12-ին Ալիևը իր երկրի կառավարության ընդլայնված նիստում հայտարարում է, որ Ղարաբաղյան հակամարտության կողմերը միայն Ադրբեջանն ու Հայաստանն են։ Նա նաև Հայաստանին սպառնացել է հետագա մեկուսացումով՝ հայտարարելով, որ անձամբ ինքը երբեք չի թաքցրել Բաքվի քաղաքականությունն ու իրական մտադրությունները։ «Ես միշտ ասել եմ, որ Հայաստանի մեկուսացման համար մենք օգտագործում ենք բոլոր միջոցները և ապագայում էլ ենք դա անելու։ Այնքան ժամանակ, մինչև մեր հողերը չազատագրվեն»,- ասել է նա։

Ամփոփելով,

Ադրբեջանի իշխանության վերջին հայտարարությունները, ըստ էության, ուրվագծել են կարգավորման շրջանակը, գծել են կարմիր գիծը, որը նրանք պատրաստվում են պաշտպանել և առաջ մղել։

Հայաստանը մեկուսացնելու սպառնալիքների հեղինակների հետ բանակցություն/հանդիպում/զրույցներում ո՞րն է հայկական կողմի քաշած կարմիր գիծը, որից մենք ոչ մի դեպքում չենք նահանջի։

«Անվտանգություն կամ խաղաղություն տարածքների դիմաց»-ը դա «կատաստրոֆիկ» պարտության տանող ճանապարհ է, պարոն նախարար։

Եվ վերջում․

Ինչո՞ւ ենք խոսում խաղաղությունից՝ այդքան երկյուղելով պատերազմից։ Խաղաղության մասին շատ խոսելով՝ պատերազմի վտանգը չի վերանալու»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մահացել է Toyota-ի նախկին ղեկավար՝ ընկերությունը համաշխարհային ավտոհսկայի վերածած Հիրոսի Օկուդան Մեզ մոտ պատրաստ է Ադրբեջանի հիմնական մասից Նախիջևան՝ Հայաստանի միջոցով էլեկտրահաղորդման գծերի կառուցման նախագիծը. Ալիև Առաջիկա օրերին էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում․ ՀԷՑ-ը հասցեներ է հրապարակել Հորադիզ-Աղբենդ ավտոմոբիլային ճանապարհը գրեթե պատրաստ է, բայց հայկական հատվածը պատրաստ չէ. Ալիև Օգոստոսի 12/13-ին գազ չի լինելու․ հասցեներ ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռուսաստանում վնասվել է հեղուկացված ածխաջրածնային գազի խոշորագույն գործարանը. Reuters Ողբերգական դեպք Երևանում․ ուղևորը մահացել է, ավտոբուսը շարժվել ու բախվել է շտապօգնության մեքենային Փարիզի իշխանությունները խստացրել են էլեկտրասքութերով երթևեկության կանոնները Ալիևն այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումն անվանել է Ադրբեջանի «վաղեմի երազանքը» Վաշինգտոնում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները Վրաստանը փակել է Մոսկվայի հետ դիվանագիտական հարաբերությունների արագ վերականգնման ճանապարհը Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզումՌոսպատենտը 2 տարի անց Google-ին թույլ տվեց Ռուսաստանում գրանցել Gemini ապրանքանշանը Ալկոհոլ օգտագործած ռուս տղամարդը Գյումրի բժշկական կենտրոնում դռան ապակի է կոտրել ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում Ինչքա՜ն պետք է Հայաստանն ու հայությունն ատես, որ Լոռին վրացական հռչակես, Արցախ անունից՝ սարսափես, Էրդողանի գիրքն էլ՝ կրծքիդ սեղմես. Արմեն Այվազյան ԱՄՆ-ից վառելիքի մատակարարումները փոխում են Կուբայի էներգետիկ շուկանԻրանը մտադիր չէ հրաժարվել իր իրավունքներից՝ որևէ սպառնալիքի առաջ. Մոհսեն Ռեզայի Ռուսաստանում անվանել են «այլ մոլորակ հիշեցնող» 10 վայրԻնձ մանդատից զրկեցին, որ պարգեւավճար չստանամ, բայց հերոսաբար պայքարեցի՝ ամբողջը ստացա (տեսանյութ) Հայաստան-Ադրբեջան-ԱՄՆ եռակողմ հանդիպում է տեղի ունեցել Վաշինգտոնում 12-ամյա Արմեն Թոփչյանը՝ շախմատի մրցաշարի հաղթող Բեռնատարների վարորդների 90 խախտում՝ ընդամենը 5 օրում Ռուսաստանն ազատ է արձակել ԱՄՆ նախկին ծովային հետևակային Ռոբերտ Գիլմանին Ջուր հավաքեք. Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելուԳրոսմայստեր Էմին Օհանյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնության միանձնյա առաջատար Comedy Woman-ի աստղը բացահայտել է՝ ինչպես է նիհարել 19 կիլոգրամովՀայտնի են Հայաստանի գավաթի նախնական փուլի զույգերն ու ժամանակացույցը Երևանում շանը դանակահարած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)Սոչիի քաղաքապետարանը բնակիչներին կոչ է արել վառելիքի պակասի պատճառով խուսափել անձնական մեքենաներով ուղևորություններից Ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է «Ջուխտակ վանք» կոչվող տարածքի ճանապարհին Եգիպտոսում աշխատողներ տեղափոխող ավտոմեքենաների բախման հետևանքով 18 մարդ է զոհվել Թրամփին Թուրքիայում թաքցրել են սննդի մեքենայում.ՏԻՄ ընտրություններ՝ Շիրակում (տեսանյութ) Միջերկրական ծովում նավերի կուտակում է գոյացելԶապորոժիեի արդյունաբերական գոտուն ռուսական բալիստիկ հարվածի հետևանքով զոհվել է 7 մարդ, 21-ը՝ վիրավորվել Սեուտա մտած մոտ տասը հազար ներգաղթյալներ մնում են քաղաքումՀալաբյանում երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածնին այս պահին հնարավոր չէ որդեգրել. ԱՍՀՆ-ն մանրամասնում է ընթացակարգը «Բանտում 4 կողմից հայհոյանքներ ու անեծքներ էի լսում․ սա չարիք է»․ մանրամասներ՝ երկամսյա կալանքից (տեսանյութ) Հորմուզը կմնա փակ, մինչև ԱՄՆ-ն ընդունի մեր պայմանները․ Ռեզաի Թռիչքի ժամանակ. օգոստոսի 20-ից սկսած այս մարդիկ կսկսեն հարստանալ. Ոսկե Հրեշտակը ցույց կտա փողի ճանապարհը Ալիևը մեկնել է Նախիջևան SNN. Պակիստանի ներքին գործերի նախարարը ժամանել է Թեհրան՝ Իրանի ղեկավարների հետ բանակցություններ վարելու համարԱլիկ Ալեքսանյանի կալանավորման ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու որոշման դեմ բողոք է ներկայացվել «Միան գնում ա դպրոց». Հրաչ Մուրադյանի ջերմ հրապարակումը (տեսանյութ)Սերբիան մտադիր է Շենգենյան գոտուն անդամակցելուն պատրաստ լինել մինչև 2027 թվականի վերջըՆիկոլ Փաշինյանը և Լիտվայի վարչապետը կարևորել են բազմոլորտ կապերի ընդլայնումն ու խորացումը On սպորտային ապրանքանիշի բաժնետոմսերը կտրուկ անկել են վաճառքների թուլացման ֆոնինԼիբանանը դարձել է մահապատիժը վերացրած առաջին արաբական երկիրը ԱՄԷ ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Քրդական կուսակցությունը հայտարարել է Իրաքի հյուսիսում իր շտաբի վրա իրանական հրթիռի հարվածի մասին
Ամենադիտված