Այն, ինչ արել է Ռումինիան, կարող էր անել նաև Հայաստանը
Բլոգոսֆերա
Արևելագետ Արմեն Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Անցյալ տարեվերջին Իսրայելում մեծ աղմուկ բարձրացրած «կեղծ դիպլոմների» խնդրի հետ կապված այդ երկրի առողջապահության նախարարությունը դեռևս հունվարի 21-ին տարածել էր բժշկական բուհերի շրջանավարտներին մասնագիտական աշխատանքի երաշխավորագիր տրամադրելու նոր, բավական խստացված սկզբունքները: Դրանց համաձայն՝ որակավորման քննությունների թույլտվություն տրվելու է միայն OECD-ի (The Organisation for Economic Co-operation and Development) երկրների բժշկական բուհերը կամ WFME-ի (World Federation for Medical Education) կողմից հավատարմագրված բժշկական հաստատություններին կից կրթօջախներում կրթություն ստացած քաղաքացիները: Ասել է, թե այսուհետ Իսրայելում չեն ճանաչվում նախկին ԽՍՀՄ պետությունների (բացառությամբ մերձբալթյան երկրները), Արևելյան Եվրոպայի և մի շարք արաբական երկրների բժշկական բուհերի դիպլոմները:
Վերոնշյալի համատեքստում Ռումինիայի ԱԳ նախարար Թեոդոր Մելեշկանուն նախօրեին առողջապահության նախարարության որոշման վերաբերյալ բացատրություն ստանալու համար իր մոտ է հրավիրել Իսրայելի դեսպան Դավիդ Սարանգին: Հանդիպման ընթացքում իսրայելական կողմը տեղեկացվել է, որ Ռումինիայի բուհերի դեմ կիրառվող արգելքները կարող են իրենց բացասական ազդեցությունն ունենալ նաև երկու երկրների հարաբերությունների վրա:
Հարկ է հիշեցնել, որ «կեղծ դիպլոմների» գործով իսրայելական ոստիկանության իրականացրած գործողությունը, որը ստացել էր «սպանության արտոնագիր» կոդային անվանումը, ուղղված էր հայաստանյան բուհերի դիպլոմներ ստացած շուրջ 4 տասնյակ քաղաքացիների դեմ, և էական ազդեցություն է ունեցել դրանց միջազգային վարկանիշի վրա»


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)