Լավ է, երբ երեխան ծնողից գումար չի խնդրում, այլ ինքն է հոգում իր նվազագույն կարիքները․ Փաշինյան Թրամփը շտապեցնում է Կիևին․ խաղաղության համաձայնագիր՝ մինչև հունվարի սկի՞զբ Հորմուզում նավթատար է հրդեհվել․ ի՞նչ են հայտնում Լոնդոնն ու Թեհրանը Հանրապետության շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ Ռուբիոն կոչ է անում շարունակել Թրամփի, Պուտինի և Սի Ծինփինի ուղիղ շփումները Վաղը պաշտոնապես կազդարարենք TRIPP նախագծի մեկնարկը. Նիկոլ Փաշինյան Մերցն ու Կատարի էմիրը պահանջում են ապահովել ազատ նավարկությունը Հորմուզում ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել իրանական նավթի վաճառքի չորս միջնորդի դեմ Ներկայացվել է ՀՖՖ նախագահի երկու և գործադիր կոմիտեի անդամի 29 թեկնածություն Թրամփի բանագնացները Բեռլինում քննարկել են Իրանի հետ հրադադարի վերականգնումը Թրամփը կրկին կհարվածեր Իրանին․ Վենսը նույն պատասխանը չտվեց Վարչապետը NVIDIA-ի փոխնախագահի հետ մասնակցում է ԱԲ թեմայով բաց քննարկմանը 

«Հնարավոր է՝ ես էդպես էլ չլսեմ քո շնորհավորանքը…». Նազենի Հովհաննիսյան

Բլոգոսֆերա

Դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն Instagram-ում գրառում է արել ու շնորհավորել կանանց տոնը։

«Հնարավոր է՝ ես էդպես էլ չլսեմ քո շնորհավորանքը, դու չես սիրում տոներ, ես էլ։ 

Տեսնես ինչի՞ համար են տոները, երեւի որ հավասարեցնեն ու համակարգված ձեւով կնոջը «տեղավորեն» այդ տոնի մեջ։ Համաչափ ու հստակ ռիթմով տարին մի քանի անգամ կամ ամեն տարի շնորհավորեն... Որ հավասարապես ու համաչափ մեծարեն ու կարեւորեն կնոջը՝ կոնկրետ օրերին... գուցե...

Բայց ախր կինը տեղով մեկ անհավասարություն է, անլուծելի անհավասարում։ Ամեն ինչն է իր մեջ անհամաչափ։

Անհավասար է ձախը՝ աջի նկատմամբ, մի ոտնաթաթը մյուսից... տխրությունն անգամ անհամաչափ Է։ Արտասվում ու անզուսպ ծիծաղում է միեւնույն ժամանակ, բարկանում ու նույն պահին էլ հոգ տանում, որ չնեղացնի, չխոցի։ Անհամաչափ է ԲԵՌԸ, որն օր օրի վերցնում է իր ուսերին կինն ու սկսում քայլել իր կյանքի ճանապարհով. հավաքում ուրիշների ցավն ու հոգսը, կորցրած սերերը, գետնին գցած կարեկցանքն ու երբեմն այդ ճանապարհին կորցնում է ինքն իրեն, որովհետեւ լողացող նավն ունի բեռի սահմանափակում, ու որպեսզի բոլորին «տեղ հասցնես» ճանապարհին «գցում ես» քո ունեցվածքը՝ քո ցանկությունները, պահանջները, նախասիրությունները կամ բարկությունները, ուրիշների համար բեռ-ի տեղ բացելու հարկ կա միշտ, որ Նավդ տեղ հասնի։ 

Դու չես սիրում տոներ, ես էլ։ 

Կինն աշխարհի հավասարակշռությունն է, բայց ինքն էդքան անհամաչափ ու անհավասար։ Սիրում է նրան, ով իրեն մերժում է, չի սիրում իրեն սիրողին, սիրում է բոլորին՝ բացի իրենից, ժամանակ ունի միշտ ու բոլորի համար, բացի... իրենից։ Ես չեմ սիրում տոներ, նրանք «հավասարեցնում» ու պարտավորեցնում են տղամարդուն։ Իսկ ես կուզեի, որ յուրաքանչյուր կին միշտ լիներ ու մնար «անհավասար»՝ իր տարբերությամբ, բացառիկությամբ ու գաղտնիք մնալու հետաքրքրությամբ, որ արցունքների միջից ժպտացող կնոջից տղամարդը չվախենար, ոչինչ, որ չի հասկանում, այլ ուղղակի պինդ գրկեր ու անհամաչափ ուժով ու ջերմությամբ «բռներ» նուրբ, փխրուն, ու չգիտես ինչու աշխարհի բեռն իր ուսերին վերցրած կնոջը։

Դու չես սիրում տոներ, բայց ես կսպասեմ քո ժպիտին. շնորհավորանքը ոչ խոսքով է, ոչ էլ մանավանդ վիրտուալ ծաղիկներով։ Պինդ բռնած ձեռքն ու հասկացող ժպիտն ամենից մեծ շնորհավորանքն են։ Անհամաչափ ու աշխարհը հավասարակշռող Էակների տոնը շնորհավո՜ր։ 

Հ.Գ. Եթե սիրում ես կնոջը, կսիրես նաեւ այն տոնը, որ նրա համար է, մասին ու հանուն։ Այնպես որ, այնուամենայնիվ, ես կսպասեմ շնորհավորանքիդ։ Շնորհավոր մարտի 8»,- գրել է նա։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լավ է, երբ երեխան ծնողից գումար չի խնդրում, այլ ինքն է հոգում իր նվազագույն կարիքները․ ՓաշինյանԹրամփը շտապեցնում է Կիևին․ խաղաղության համաձայնագիր՝ մինչև հունվարի սկի՞զբՌիթերը Կալինինգրադում Ռուսաստանի՝ պատերազմի նախապատրաստության նշաններ չի տեսելՀորմուզում նավթատար է հրդեհվել․ ի՞նչ են հայտնում Լոնդոնն ու ԹեհրանըԳերմանիայում ընդդիմությունը պահանջում է կանցլեր Մերցի հեռացումըՀանրապետության շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներՌուբիոն կոչ է անում շարունակել Թրամփի, Պուտինի և Սի Ծինփինի ուղիղ շփումներըՎենսը խուսափել է Իրանի պատերազմի և Սենատի կորստի մասին հարցիցՎաղը պաշտոնապես կազդարարենք TRIPP նախագծի մեկնարկը. Նիկոլ ՓաշինյանՄերցն ու Կատարի էմիրը պահանջում են ապահովել ազատ նավարկությունը ՀորմուզումԹրամփը զգուշացրել է Իրանին «կեղտոտ ռումբի» մասին տեղեկությունների ֆոնինԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել իրանական նավթի վաճառքի չորս միջնորդի դեմԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի չորս քաղաքացիների դեմՆերկայացվել է ՀՖՖ նախագահի երկու և գործադիր կոմիտեի անդամի 29 թեկնածությունԹրամփի բանագնացները Բեռլինում քննարկել են Իրանի հետ հրադադարի վերականգնումըԳազայում հարվածների հետևանքով առնվազն 7 պաղեստինցի է զոհվելԹրամփը կրկին կհարվածեր Իրանին․ Վենսը նույն պատասխանը չտվեցԱՄՆ գյուղատնտեսության նախարարությունը ենթարկվել է կիբեռհարձակմանՎարչապետը NVIDIA-ի փոխնախագահի հետ մասնակցում է ԱԲ թեմայով բաց քննարկմանըՀորմուզով անցել է 37 նավթատար՝ նախորդ շաբաթվա 52-ի դիմացNVIDIA-ի նախկին ղեկավարի հետ կապված կնոջ շուրջ նոր բացահայտումներՀայկ Մարտիրոսյանը լավագույն տասնյակում է․ Բուդապեշտում ավարտվել է ուժեղագույն շախմատիստների մրցաշարը. Armsport.am Թրամփի շտապ պլանն ու Ուկրաինայի հանված կետը. Փաշինյանի մեղադրանքների շարքն՝ իր քաղաքական կնքահորըԶոլնուրի․ ԱՄՆ-ի հետ բանակցելուց առաջ Իրանը յոթ պայմանի կատարում է ակնկալումԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ խոշոր առևտրային գործարքի բանակցությունների մասինԵՄ-ն ևս 1 միլիարդ եվրո է նախատեսել Ուկրաինայի համար․ ի՞նչ է գնվելու այդ գումարով ՔՊ-ում զոնդաժ է արվում՝ ինչպես ծախել նոր սահմանադրությունը. Քաոտիկ վիճակ՝ քաղաքացիները խուճապի մեջՉեխիայի նախագահը զգուշացրել է Ռուսաստանից հնարավոր սպառնալիքի մասինՍքելիգ Մայքլ․ Ատլանտյան օվկիանոսի վանքըԶապորոժիեում գիշերային հարվածից վնասվել է մանկապարտեզը, հրդեհ է բռնկվել հարևան շենքումԶախարովան արձագանքել է Ռուսաստանի դեսպանին Մոլդովայից արտաքսելու հնարավորությանըՈւկրաինայում լույսն անջատում են գրաֆիկով․ գործարանների համար սահմանաչափ է գործումԵվրահանձնաժողովը Ուկրաինային փոխանցել է 7,9 միլիարդ եվրոՂրիմում՝ վաճառքի ժամեր, Պենզայում՝ 50 լիտր․ ինչպե՞ս է բաշխվում բենզինըՀայ մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճելՀԴԲ-ն հետաքննում է քրեական տվյալների բազայի կիբեռներխուժումըԿիևի հաղորդմամբ՝ Խարկովի մարզում 14 բնակավայր կրկին ուկրաինական վերահսկողության տակ էԻրանը հայտարարել է Հորմուզի վրա ամերիկյան անօդաչուի խոցման մասինԿրիվոյ Ռոգում զոհվել են 7-ամյա տղա և շտապօգնության բուժակը․ տուժածների թիվը հասել է 58-իՖրանսիայում ոստիկանների զենքի կիրառման մասին վիճահարույց օրենք են ընդունելՏնային կալանքից՝ հիվանդանոց․ ի՞նչ են հայտնել Բոլսոնարուի բժիշկներըՓաշինյանի և Ավինյանի արձագանքը ՔՊ նիստում վիճելու վերաբերյալ լուրերինԲրազիլիայի նախկին նախագահ Բոլսոնարուին կրկին հոսպիտալացրել ենԱրհեստական բանականության մրցավազքը հասել է Ուլսան․ ի՞նչ է կառուցում Հարավային ԿորեանԹրամփը Սթիվեն Միլլերին առաջարկել է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնինՆավթը, գազն ու ածուխը դուրս են մնացել նախագծից․ Անթալիայում բանակցությունները երկարաձգվել ենՇվեյցարիայում շուրջ 40 հազար մարդ բողոքի է դուրս եկել ռազմական ծախսերի ավելացման դեմԳարեգին Նժդեհի հրապարակում բախվել են «BMW X5»-ը, «Mercedes»-ները և 2 տրոլեյբուս․ կան վիրավորներԱնօդաչուների հարձակման ժամանակ «Պուլկովոն» անցել է թռիչքների հատուկ կարգիThe Times․ Բրիտանիայի վարչապետը ցանկանում է երկիրը վերադարձնել Եվրամիություն
Ամենադիտված