Հորմուզում նավթատար է հրդեհվել․ ի՞նչ են հայտնում Լոնդոնն ու Թեհրանը Հանրապետության շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ Ռուբիոն կոչ է անում շարունակել Թրամփի, Պուտինի և Սի Ծինփինի ուղիղ շփումները Վաղը պաշտոնապես կազդարարենք TRIPP նախագծի մեկնարկը. Նիկոլ Փաշինյան Մերցն ու Կատարի էմիրը պահանջում են ապահովել ազատ նավարկությունը Հորմուզում ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել իրանական նավթի վաճառքի չորս միջնորդի դեմ Ներկայացվել է ՀՖՖ նախագահի երկու և գործադիր կոմիտեի անդամի 29 թեկնածություն Թրամփի բանագնացները Բեռլինում քննարկել են Իրանի հետ հրադադարի վերականգնումը Թրամփը կրկին կհարվածեր Իրանին․ Վենսը նույն պատասխանը չտվեց Վարչապետը NVIDIA-ի փոխնախագահի հետ մասնակցում է ԱԲ թեմայով բաց քննարկմանը Հորմուզով անցել է 37 նավթատար՝ նախորդ շաբաթվա 52-ի դիմաց Հայկ Մարտիրոսյանը լավագույն տասնյակում է․ Բուդապեշտում ավարտվել է ուժեղագույն շախմատիստների մրցաշարը. Armsport.am 

Բանակցություններից հրաժարումն Ադրբեջանին հնարավորություն կտա սանձազերծել նոր պատերազմ․ Ավետիք Չալաբյան

Բլոգոսֆերա

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր և խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Չէի ցանկանա կիրակի օրով խաթարել ձեր հանգիստը, բայց երեկ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել, որում ևս մեկ անգամ ընդգծվում են Մադրիդյան սկզբունքների հիման վրա Արցախյան հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը։ Թեև հայտարարությունը ուղղված է բոլոր կողմերին, ըստ էության, այն ավելի շատ միակողմանի ուղերձ է հայկական կողմին, քանի որ արդեն հիմա ակնհայտ է, որ Մադրիդյան սկզբունքները չեն կարող լինել հակամարտության կարգավորման իրական հիմք, և հանգեցնելու են հայկական կողմի համար միակողմանի զիջումների, և ի վերջո, Արցախում հայկական պետականության կորստի։

Այս սկզբունքները ձևակերպվել են 2007-09 թ, և արտահայտել են այն ժամանակվա պատկերացումները հակամարտության կարգավորման «փոխզիջումային» մեխանիզմի վերաբերյալ, նրանք ի սկզբանե ենթադրում են տարածքային միակողմանի զիջումներ Ադրբեջանին, և Արցախի վերջնական կարգավիճակի անորոշ ժամանակով հետաձգում և որոշում հանրաքվերի միջոցով, որի վրա կարող են ազդել նաև վերադարձող ադրբեջանցի վերաբնակիչները։ Ակհայտ է, որ այս տարբերակը կամ կբերի ոչ միայն անիմաստ տարածքային կորուստների, այլև նոր պատերազմի՝ արդեն մեր համար անբարենպաստ դիրքերում, և կամ էլ Արցախի վերադարձի Ադրբեջանի կազմ, արտաքին ուժային ճնշման տակ իրականացված հանրաքվեի միջոցով։

Հայկական նոր իշխանությունը այս սկզբունքները ժառանգություն է ստացել նախորդ իշխանությունից, որը հրաշալի հասկանում էր, որ դրանք շարադրված են ի նպաստ Ադրբեջանի, և որ դրանց հիման վրա հնարավոր չի Արցախյան հարցի հայանպաստ կարգավորում։ Չկարողանալով փոխել այս սկզբունքները և հանդես գալով տարեց տարի թուլացող դիրքերից, նախորդ իշխանությունը գերադասում էր ժամանակ ձգել, սպասելով հրաշքի։ Երբ պարզ դարձավ, որ իրենց ձեռքով հրաշք չի լինելու, նախորդները իշխանությունը հանձնեցին նորերին, միաժամանակ ժառանգություն թողելով նրանց Մադրիդյան սկզբունքները։

Հայաստանյան նոր իշխանությունը կանգնած է այսօր բարդ երկընտրանքի առաջ։ Ակնհայտ է, որ այս սկզբունքների հիման վրա կնքած ցանկացած համաձայնագիր չի ընդունվելու հայության ճնշող մեծամասնության կողմից, և բերելու այն կնքող իշխանության անկման, և դա շատ լավ են հասկանում նոր իշխանության առանցքային անդամները, որոնք սկսել են վերջին շաբաթներին կոշտացնել իրենց հռետորաբանությունը։ Մյուս կողմից, բանակցություններից հրաժարումը այսօր Ադրբեջանին հնարավորություն կտա սանձազերծել նոր պատերազմ, այս անգամ արդեն միջնորդ երկրների լուռ թողտվությամբ, և մեզ համար անկանխատեսելի արդյունքներով։

Լուծումը այսօր միարժեք չէ։ Պետք է մասնակցել բանակցություններին, հընթացս փորձելով ազդել կարգավորման սկզբունքների վրա, և հիմնավորելով միջնորդ կողմերին այդ սկզբունքների հիման վրա լուծման անհնարինությունը։ Միևնույն ժամանակ, նույն միջնորդ կողմերի հետ պետք է վերականգնել երկկողմանի հարաբերությունները, որոնք զգալիորեն տուժել են վերջին մեկ տարվա ընթացքում, դա նոր իշխանության մեծագույն ձախողումն է։ Եվ վերջապես, պետք է դադարել թոզ փչել մարդկանց աչքերին, և սկսել երկիրը և ամբողջ հայությունը պատրաստել պատերազմի։ Հակառակորդը պետք է համոզված լինի, որ մենք ազգովի պատրաստ են կռվի, և որ իր կողմից ցանկացած ռազմական արկածախնդրույթուն կբերի իր իսկ համար հսկայական կորուստների՝ այդ դեպքում շանս կա, որ մենք հիմա կխուսափենք այդ պատերազմից, և ի վերջո, գուցե բազում տարիներ հետո միայն, կստանանք այն խաղաղությունը, որին արժանի է հաղթանակած ազգը»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռիթերը Կալինինգրադում Ռուսաստանի՝ պատերազմի նախապատրաստության նշաններ չի տեսելՀորմուզում նավթատար է հրդեհվել․ ի՞նչ են հայտնում Լոնդոնն ու ԹեհրանըԳերմանիայում ընդդիմությունը պահանջում է կանցլեր Մերցի հեռացումըՀանրապետության շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներՌուբիոն կոչ է անում շարունակել Թրամփի, Պուտինի և Սի Ծինփինի ուղիղ շփումներըՎենսը խուսափել է Իրանի պատերազմի և Սենատի կորստի մասին հարցիցՎաղը պաշտոնապես կազդարարենք TRIPP նախագծի մեկնարկը. Նիկոլ ՓաշինյանՄերցն ու Կատարի էմիրը պահանջում են ապահովել ազատ նավարկությունը ՀորմուզումԹրամփը զգուշացրել է Իրանին «կեղտոտ ռումբի» մասին տեղեկությունների ֆոնինԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել իրանական նավթի վաճառքի չորս միջնորդի դեմԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի չորս քաղաքացիների դեմՆերկայացվել է ՀՖՖ նախագահի երկու և գործադիր կոմիտեի անդամի 29 թեկնածությունԹրամփի բանագնացները Բեռլինում քննարկել են Իրանի հետ հրադադարի վերականգնումըԳազայում հարվածների հետևանքով առնվազն 7 պաղեստինցի է զոհվելԹրամփը կրկին կհարվածեր Իրանին․ Վենսը նույն պատասխանը չտվեցԱՄՆ գյուղատնտեսության նախարարությունը ենթարկվել է կիբեռհարձակմանՎարչապետը NVIDIA-ի փոխնախագահի հետ մասնակցում է ԱԲ թեմայով բաց քննարկմանըՀորմուզով անցել է 37 նավթատար՝ նախորդ շաբաթվա 52-ի դիմացNVIDIA-ի նախկին ղեկավարի հետ կապված կնոջ շուրջ նոր բացահայտումներՀայկ Մարտիրոսյանը լավագույն տասնյակում է․ Բուդապեշտում ավարտվել է ուժեղագույն շախմատիստների մրցաշարը. Armsport.am Թրամփի շտապ պլանն ու Ուկրաինայի հանված կետը. Փաշինյանի մեղադրանքների շարքն՝ իր քաղաքական կնքահորըԶոլնուրի․ ԱՄՆ-ի հետ բանակցելուց առաջ Իրանը յոթ պայմանի կատարում է ակնկալումԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ խոշոր առևտրային գործարքի բանակցությունների մասինԵՄ-ն ևս 1 միլիարդ եվրո է նախատեսել Ուկրաինայի համար․ ի՞նչ է գնվելու այդ գումարով ՔՊ-ում զոնդաժ է արվում՝ ինչպես ծախել նոր սահմանադրությունը. Քաոտիկ վիճակ՝ քաղաքացիները խուճապի մեջՉեխիայի նախագահը զգուշացրել է Ռուսաստանից հնարավոր սպառնալիքի մասինՍքելիգ Մայքլ․ Ատլանտյան օվկիանոսի վանքըԶապորոժիեում գիշերային հարվածից վնասվել է մանկապարտեզը, հրդեհ է բռնկվել հարևան շենքումԶախարովան արձագանքել է Ռուսաստանի դեսպանին Մոլդովայից արտաքսելու հնարավորությանըՈւկրաինայում լույսն անջատում են գրաֆիկով․ գործարանների համար սահմանաչափ է գործումԵվրահանձնաժողովը Ուկրաինային փոխանցել է 7,9 միլիարդ եվրոՂրիմում՝ վաճառքի ժամեր, Պենզայում՝ 50 լիտր․ ինչպե՞ս է բաշխվում բենզինըՀայ մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճելՀԴԲ-ն հետաքննում է քրեական տվյալների բազայի կիբեռներխուժումըԿիևի հաղորդմամբ՝ Խարկովի մարզում 14 բնակավայր կրկին ուկրաինական վերահսկողության տակ էԻրանը հայտարարել է Հորմուզի վրա ամերիկյան անօդաչուի խոցման մասինԿրիվոյ Ռոգում զոհվել են 7-ամյա տղա և շտապօգնության բուժակը․ տուժածների թիվը հասել է 58-իՖրանսիայում ոստիկանների զենքի կիրառման մասին վիճահարույց օրենք են ընդունելՏնային կալանքից՝ հիվանդանոց․ ի՞նչ են հայտնել Բոլսոնարուի բժիշկներըՓաշինյանի և Ավինյանի արձագանքը ՔՊ նիստում վիճելու վերաբերյալ լուրերինԲրազիլիայի նախկին նախագահ Բոլսոնարուին կրկին հոսպիտալացրել ենԱրհեստական բանականության մրցավազքը հասել է Ուլսան․ ի՞նչ է կառուցում Հարավային ԿորեանԹրամփը Սթիվեն Միլլերին առաջարկել է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնինՆավթը, գազն ու ածուխը դուրս են մնացել նախագծից․ Անթալիայում բանակցությունները երկարաձգվել ենՇվեյցարիայում շուրջ 40 հազար մարդ բողոքի է դուրս եկել ռազմական ծախսերի ավելացման դեմԳարեգին Նժդեհի հրապարակում բախվել են «BMW X5»-ը, «Mercedes»-ները և 2 տրոլեյբուս․ կան վիրավորներԱնօդաչուների հարձակման ժամանակ «Պուլկովոն» անցել է թռիչքների հատուկ կարգիThe Times․ Բրիտանիայի վարչապետը ցանկանում է երկիրը վերադարձնել Եվրամիություն6,7 մագնիտուդով երկրաշարժ Պերուում․ վնասվել են տներ, քարաթափումներ կան ճանապարհներինԱրշակունյաց պողոտայում մեքենայից գողացել են 1,5 մլն դրամ և մոնիտոր. 61-ամյա կասկածյալը ձերբակալվել է
Ամենադիտված