Ահա թե ինչպես է Ադրբեջանը իր ժողովրդին պատրաստում խաղաղության․ Արցախի ՄԻՊ
Բլոգոսֆերա
Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հարցազրույցից հատվածներ և կից հետևյալ գրառումն է արել․
«Ահա թե ինչպես է Ադրբեջանը իր ժողովրդին պատրաստում խաղաղության՝ հայատյացության քաղաքականության հերթական վառ օրինակ ներկայացնելով հանրությանը:
Մասնավորապես, Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն օրեր առաջ հայտարարել է.
«Հայկական պետությունը, ազգը և կրոնական անձինք խաբեբաներ են, նրանք խաբում են մեզ»:
Ամբողջ մի ազգի «խաբեբա» համարելը բացահայտ այլատյացություն է, և ուշագրավ է, որ այդպիսի հայտարարություն է անում այն առաջնորդը, ով պետք է հանդուրժողականության ու սիրո օրինակ ծառայի ադրբեջանական ողջ հասարակության համար»:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)