«Ֆիննախ՝ սաբոտաժի կենտրոն». կառավարության դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)
ՀասարակությունԿառավարության դիմաց այս պահին բողոքի ակցիա են իրականացնում գազավորված ըմպելիքների արտադրությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչները:
Նրանց ձեռքին «Ո՛չ մոնոպոլիզացմանը», «Կառավարությունն աջակցում է գործազրկությանը», «Կառավարությունը սպանում է միջին բիզնեսը», «Խոշոր բիզնեսի կառավարություն», «Ո՛չ գազավորված ըմպելիքների թանկացմանը», «Դիմացը ամառ է, հիմա չաշխատենք, ե՞րբ ենք աշխատելու» գրությամբ պաստառներ են։ Ակցիայի մասնակիցները բողոքում են նոր նախագծով նախատեսվող հարկային բեռի ավելացումից։ Խոսքը, մասնավորապես, ակցիզային հարկի մասին է, որը կարող է հանգեցնել գազավորված ըմպելիքների գների թանկացման: «Մեր խնդիրը մեր աշխատանքը կորցնելն է։ Մինչև վերջ պայքարելու ենք, որ մեր ապրանքը չթանկացնեն։ Դիմացը ամառ է, հիմա չաշխատենք, ե՞րբ ենք աշխատելու», - ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արտաշատի «Մարի» զովացուցիչ ըմպելիքներ արտադրող ընկերության աշխատակից Անահիտ Հախվերդյանը։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)