Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս Հայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակում Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքները Փարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապը Արամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորությունները Մոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցը GOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկ Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ Ալիևին Ըմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.am Հայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ Գևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավար 

Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը շարունակում վկա մնալ

Իրավունք

Լրատվամիջոցներից մեկը հրապարակել է Մարտի 1-ի գործով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ցուցմունքից որոշ հատվածներ: Նա հարցաքննվել է վկայի կարգավիճակում։ ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում փաստաբան Նորայր Նորիկյանը տեղեկատվության առումով այն որակեց արտառոց, որից պարզվում է, որ ՀՀ կառավարության շենքը 2008թ. մարտի 1-ին և դրան հաջորդած մի քանի օրերին հանդիսացել է, ըստ էության, հրամանատարական կետ, որը տառացիորեն տեղակայված է եղել Սերժ Սարգսյանի աշխատասենյակի հարևան սենյակում: 



«Ցուցմունքից տպավորություն ստացա, որ Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում վարույթ իրականացնող մարմնին փաստական տվյալներ են հայտնի դարձել, որ ՀՀ ԶՈւ-ի բոլոր բանակային զորամիավորումներից, ինչպես նաև Արցախի ՊԲ-ից ստորաբաժանումներ են տեղափոխվել Երևան, որ կառավարության շենքը Մարտի 1-ին և դրան հաջորդող մի քանի օրերի ընթացքում հսկվել է ռազմական ոստիկանության ծառայողների, ինչպես նաև Արցախի ազգային անվտանգության ծառայության հատուկ ստորաբաժանման աշխատակիցների կողմից, որ այսպես կոչված՝ 0038 գաղտնի հրամանի հիման վրա ձևավորված Երևանի կայազորի վարչակազմը Խաչատուրովի գլխավորությամբ տեղակայվել է կառավարության շենքում և անմիջապես այն ժամանակվա վարչապետ Սերժ Սարգսյանի աշխատասենյակի հարակից սենյակում։ Սա արտառոց երևույթի մասին է  խոսում, որով հիմնավորվում է, որ 2008թ․ Մարտի 1-ին նախորդող և հաջորդող օրերին ՀՀ ԶՈւ-ն ուղղակիորեն ներքաշվել է քաղաքական գործընթացների մեջ և այդ ժամանակվա գործող իշխանությունների կողմից օգտագործվել են ժողովրդական բողոքներն ու հուզումները ճնշելու և համատարած բռնություններ իրականացնելու համար»,- ասաց նա՝ ավելացնելով, որ Զինված ուժերը դարձել են բռնության գործիք իշխանության ձեռքին։

Փաստաբանը հարց ուղղեց վարույթ իրականցնող մարմնին՝ եթե քննությամբ ձեռք բերված տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, ապա ո՞ր տրամաբանությամբ է Սերժ Սարգսյանը շարունակում պահպանել վկայի կարգավիճակը․ «Այսքանից հետո ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը շարունակում մնալ վկա։ Մարտի 1-ի գործով ոչ մի ընտրովիություն չպետք է լինի և բոլորը, որոնք իրականացրել են քրեական օրենքով արգելված որևէ արարք, անկախ անձերից ու անուն-ազգանուններից, զբաղեցրած պաշտոնից ու դիրքից՝ պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության»,-ասաց նա։

Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ այս պահին Սերժ Սարգսյանին ոչ միայն սահմանադրական կարգը տապալելու, այլև որևէ մեղադրանք առաջադրված չէ։ Ըստ փաստաբանի՝ ՀՔԾ-ն պետք է պատասխանի այս ցուցմունքի հիման վրա՝ արդյոք Սերժ Սարգսյանի արարքում որևէ հանցակազմ կա՞, թե ոչ․ «Եթե կա՝ ինչո՞ւ մեղադրանք չի առաջադրվել, եթե չկա՝ ինչպե՞ս պետք է բացատրվի հանգամանքը, որ ի կատարումն 0038 հրամանի, ձևավորված վարչակազմը տեղավորվել է վարչապետի հարակից սենյակում, հիմա այդ վարչապետը որևէ դերակատարություն ունեցե՞լ է այդ գործընթացներում, թե ոչ»,- նշեց Նորիկյանը։ 

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Մարտի 1-ի գործը ողջ ծավալով բացահայտված է, Նորիկյանը նկատեց՝ այդպես կարելի է համարել այն ժամանակ, երբ 10 զոհ իրականացնողները և հրաման տվողները հանրության համար պարզ կլինեն․ «Դրանից հետո նոր կարող ենք խոսել գործի ամբողջական բացահայտման մասին: Այլ խնդիր է, որ քաղաքական առումով հնարավոր է, որ Փաշինյանի համար պարզ է ամբողջ պատկերը։ Սակայն Մարտի 1-ի իրական մեղավորները հանրությանը հայտնի էին դեռևս 2008թ-ից»,- եզրափակեց փաստաբանը։

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԲըրնհեմը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան կարող է ներողություն խնդրել ստրկավաճառության մեջ իր դերի համարՀայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակումՊլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքներըՓարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասինՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»
Ամենադիտված