«Շնորհակալ ենք մեր ժողովրդական կառավարությանը, որ ականջալուր եղավ մեր բողոքին»
Բլոգոսֆերա
Լիմոնադ արտադրող ընկերությունների ներկայացուցիչները, ովքեր օրեր շարունակ բողոքում էին ակցիզային հարկի թանկացման դեմ, այսօր հանդիպել են կառավարության անդամների հետ։ Նրանցից մեկը ֆեյսբուքյան էջում իր գոհունակությունն է հայտնել կառավարությանը՝ իրենց բողոքի ձայնին ականջալուր լինելու համար։
Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Սիրելի Ընկերներ, Գործընկերներ և Բարեկամներ:
Այսօր, ինչպես խոստացել էր Վարչապետ Փաշինյանի օգնական պ-ն Նաիրի Սարգսյանը , տեղի ունեցավ հանդիպում լիմոնադ արտադրող ընկերությունների ներկայացուցիչների և կառավարության անդամների միջև ՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ։ Հանդիպումը անցավ բավականին կառուցողական մթնոլորտում։ Լսեցին մեր դժգոհությունները ակցիզային հարկի կիրառման հետ կապված, որից գործարանները նույնիսկ կարող են սննկանալ։ Կառավարությունը խոստացավ վերանայի Օրինագիծը , որպեսզի թույլ չտա լիմոնադ արտադրող գարծարանների սննկացումը և փակումը։
Խոստացան մինչ գործարարների հետ չքննարկեն վերջնական տարբերակը, Հարկային Օրենսգրքի Օրինագիծը չեն ուղարկի ԱԺ։
Շնորհակալ ենք մեր ժողովրդական կառավարությանը , որն ականջալուր եղավ մեր բողոքին։
Հետագա զարգացումների մասին նույնպես կտեղեկացնեմ իմ էջի միջոցով»։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)