ԵՄ-ն ևս 1 միլիարդ եվրո է նախատեսել Ուկրաինայի համար․ ի՞նչ է գնվելու այդ գումարով ՔՊ-ում զոնդաժ է արվում՝ ինչպես ծախել նոր սահմանադրությունը. Քաոտիկ վիճակ՝ քաղաքացիները խուճապի մեջ Սքելիգ Մայքլ․ Ատլանտյան օվկիանոսի վանքը Զապորոժիեում գիշերային հարվածից վնասվել է մանկապարտեզը, հրդեհ է բռնկվել հարևան շենքում Ուկրաինայում լույսն անջատում են գրաֆիկով․ գործարանների համար սահմանաչափ է գործում Ղրիմում՝ վաճառքի ժամեր, Պենզայում՝ 50 լիտր․ ինչպե՞ս է բաշխվում բենզինը Հայ մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել Կիևի հաղորդմամբ՝ Խարկովի մարզում 14 բնակավայր կրկին ուկրաինական վերահսկողության տակ է Տնային կալանքից՝ հիվանդանոց․ ի՞նչ են հայտնել Բոլսոնարուի բժիշկները Փաշինյանի և Ավինյանի արձագանքը ՔՊ նիստում վիճելու վերաբերյալ լուրերին Արհեստական բանականության մրցավազքը հասել է Ուլսան․ ի՞նչ է կառուցում Հարավային Կորեան Նավթը, գազն ու ածուխը դուրս են մնացել նախագծից․ Անթալիայում բանակցությունները երկարաձգվել են 

Հույս ունենք, որ ՄԻԵԴ-ի արձագանքը կսթափեցնի մեր որոշ դատավորների․ Մանվել Գրիգորյանի փաստաբան

Հասարակություն

Քիչ առաջ ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը մեզ հետ զրույցում փոխանցեց, որ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի մոտ չի հայտնաբերվել որևէ հիվանդություն, որը ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ դասվում է պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդությունների շարքին։ 

ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանն ասաց, որ այդ կապակցությամբ սպառիչ պատասխան է տվել արդարադատության նախարար Արտակ  Զեյնալյանը․ «Կառավարության որոշումով նախատեսված է այն հիվանդությունների ցանկը, որոնք ազատում են պատիժը կրելուց, սակայն այդ ցանկում չկան այն հիվանդությունները, որոնք խոչընդոտում են կալանքի վերցնելու համար։ Ըստ Արտակ Զեյնալյանի՝ դա օրենսդրական բաց է և մինչև մեր ՄԻԵԴ դիմելը, նախարարը ձեռնամուխ է եղել համապատասխան օրենսդրական փոփոխություններ կատարելուն։ Ըստ էության, մենք ասում ենք՝ պետությունն ունի պոզիտիվ պարտականություն՝ պահել կալանավորի առողջական վիճակը այն մակարդակի վրա, որով նրան կալանավորել են, եթե նրա առողջությունը  վատթարանում է կալանքի ընթացքում, դրա բացասական հետևանքների պատասխանատվությունը պարտավոր է կրել պետությունը։ Սա Սահմանադրությունով և Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված չխոշտանգվելու իրավունքն է, որը մեր պաշտպանյալի դեպքում ակնհայտորեն խախտվել է։ Դրա համար կառավարության որոշման վրա հղում կատարելը ընդամենը բառախաղ է»,- ասաց նա։ 

Փաստաբանի խոսքով՝ իրենք միշտ ասել են, որ կալանքի վերցնելուց հետո իրենց պաշտպանյալի առողջական վիճակը մտահոգիչ է դարձել և ունի ծանր հիվանդություններ, և անկախ նրանից՝ այդ հիվանդությունները ներառված են կառավարության որոշման մեջ պատիժը կրելուց ազատելուց, թե ոչ, տեղի է ունեցել բացասական դինամիկա, կյանքին վտանգ է սպառնում, ինչի մասին բարձրաձայնել է նաև ՄԻՊ-ը։ 

Հարցին՝ այս պարագայում ի՞նչ քայլերի են պատրաստվում դիմել, Մկրտչյանն ասաց, որ միջնորդություններ են ներկայացրել գլխավոր դատախազին, վարույթ իրականացնող մարմնին, դատարանին, այսօր նաև՝ Վերաքննիչ դատարանին՝ Առաջին ատյանի դատարանի կողմից կալանքը երկարաձգելու դեմ։ «Հույս ունենք, որ ՄԻԵԴ-ի արձագանքն էլ կսթափեցնի մեր որոշ դատավորների, որոնք նպատակաուղղված ուզում են մահ պատճառել Գրիգորյանին։ Կարծում եմ՝ կողմնակալ, ուղղորդված, երբեմն փողոցային ազդեցության տակ կայացված, փաստաբանի վրա ճնշումների ներքո իրականացված որոշումները որոշակի դիտավորություն են հետապնդում՝ դուր գալ քաղաքական ղեկավարությանը կամ նրանց հաճո որոշումներ կայացնել։ Սակայն երկրի ղեկավարի կողմից որևիցե ուղղորդում չի արվել, ինչը նույնիսկ չգիտեմ՝ լավ է, թե վատ այն առումով, որ եթե արվեր՝ արդար որոշում կայացվեր՝ գուցեև լավ կլիներ»,- նշեց փաստաբանը։

Սոնա Հարությունյան 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԵՄ-ն ևս 1 միլիարդ եվրո է նախատեսել Ուկրաինայի համար․ ի՞նչ է գնվելու այդ գումարով ՔՊ-ում զոնդաժ է արվում՝ ինչպես ծախել նոր սահմանադրությունը. Քաոտիկ վիճակ՝ քաղաքացիները խուճապի մեջՉեխիայի նախագահը զգուշացրել է Ռուսաստանից հնարավոր սպառնալիքի մասինՍքելիգ Մայքլ․ Ատլանտյան օվկիանոսի վանքըԶապորոժիեում գիշերային հարվածից վնասվել է մանկապարտեզը, հրդեհ է բռնկվել հարևան շենքումԶախարովան արձագանքել է Ռուսաստանի դեսպանին Մոլդովայից արտաքսելու հնարավորությանըՈւկրաինայում լույսն անջատում են գրաֆիկով․ գործարանների համար սահմանաչափ է գործումԵվրահանձնաժողովը Ուկրաինային փոխանցել է 7,9 միլիարդ եվրոՂրիմում՝ վաճառքի ժամեր, Պենզայում՝ 50 լիտր․ ինչպե՞ս է բաշխվում բենզինըՀայ մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճելՀԴԲ-ն հետաքննում է քրեական տվյալների բազայի կիբեռներխուժումըԿիևի հաղորդմամբ՝ Խարկովի մարզում 14 բնակավայր կրկին ուկրաինական վերահսկողության տակ էԻրանը հայտարարել է Հորմուզի վրա ամերիկյան անօդաչուի խոցման մասինԿրիվոյ Ռոգում զոհվել են 7-ամյա տղա և շտապօգնության բուժակը․ տուժածների թիվը հասել է 58-իՖրանսիայում ոստիկանների զենքի կիրառման մասին վիճահարույց օրենք են ընդունելՏնային կալանքից՝ հիվանդանոց․ ի՞նչ են հայտնել Բոլսոնարուի բժիշկներըՓաշինյանի և Ավինյանի արձագանքը ՔՊ նիստում վիճելու վերաբերյալ լուրերինԲրազիլիայի նախկին նախագահ Բոլսոնարուին կրկին հոսպիտալացրել ենԱրհեստական բանականության մրցավազքը հասել է Ուլսան․ ի՞նչ է կառուցում Հարավային ԿորեանԹրամփը Սթիվեն Միլլերին առաջարկել է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնինՆավթը, գազն ու ածուխը դուրս են մնացել նախագծից․ Անթալիայում բանակցությունները երկարաձգվել ենՇվեյցարիայում շուրջ 40 հազար մարդ բողոքի է դուրս եկել ռազմական ծախսերի ավելացման դեմԳարեգին Նժդեհի հրապարակում բախվել են «BMW X5»-ը, «Mercedes»-ները և 2 տրոլեյբուս․ կան վիրավորներԱնօդաչուների հարձակման ժամանակ «Պուլկովոն» անցել է թռիչքների հատուկ կարգիThe Times․ Բրիտանիայի վարչապետը ցանկանում է երկիրը վերադարձնել Եվրամիություն6,7 մագնիտուդով երկրաշարժ Պերուում․ վնասվել են տներ, քարաթափումներ կան ճանապարհներինԱրշակունյաց պողոտայում մեքենայից գողացել են 1,5 մլն դրամ և մոնիտոր. 61-ամյա կասկածյալը ձերբակալվել էՄեկ շաբաթում վեց նավթատար հարձակման է ենթարկվել Հորմուզի շրջանումՀեգսեթի գաղտնի հուշագիրը․ ԱՄՆ-ը սահմանափակում է Կանադայի հետ ռազմական կապերըԵրևանում կայանված երկու ավտոմեքենա է այրվել․ «Opel Zafira»-ն մոխրացել էԱՄՆ-ը հերքել է Իրանի Քեշմ կղզուն նոր հարված հասցնելու մասին տեղեկությունըՈւկրաինայի շուրջ բանակցություններ․ ի՞նչ պայման է Փարիզը դնում Մոսկվայի առաջԱրտարժույթի փոխարժեքները Հայաստանում՝ այսօր Թրամփը պաշտոնից հեռացրել է Սպիտակ տան կիբեռանվտանգության ղեկավարինՀրդեհ Իրաքի էլեկտրակայանում․ առնվազն 4 զոհ և 30 վիրավորՇվեդիան Ռուսաստանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ Կիևի պայթյունի պատճառովԻնչպե՞ս կարող է վերաբացվել Հորմուզը․ Թեհրանը ներկայացրել է իր 48-ժամյա ծրագիրըՕրվա խորհուրդ. նոյեմբերի 21Թրամփը Լեհաստանում ռուսական հրթիռների հայտնվելը սխալ է անվանելԵրեք հրթիռ՝ Էր Ռիադի ուղղությամբ․ կոալիցիան հայտնել է դրանց խոցման մասինԶելենսկին խոստովանել է, որ Ուկրաինայի համար դժվար կլինի ձմռանըՀայաստանում քաղաքացիներն արդեն ստանում են նոր սերնդի կենսաչափական անձնագրերը․ ՆԳՆ ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցում ամերիկյան անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասինԴեսպան Մկրտչյանը Մելանիա Թրամփի հրավերով ներկա է եղել նրա վավերագրական ֆիլմաշարի պրեմիերայինWP․ Հեգսեթը սահմանափակել է ԱՄՆ-ի և Կանադայի ռազմական համագործակցությունը«Զինվորականի պատիվը խայտառակ անողները դարձել են բանակի դեմքն ու հրաման տվողները»․ ԱբրահամյանԻրանը ԱՄՆ-ից խաղաղության հստակ առաջարկ է պահանջում՝ Հորմուզը բացելու համարԻնչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներինՄոլդովայի ընդդիմադիր գործիչը Սանդուին մեղադրել է ժողովրդավարությունը խաթարելու մեջՈւսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում
Ամենադիտված