Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց ԲՀԿ պատգամավորների առաջարկին
Քաղաքական
Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների օրենսդրական նախաձեռնությանը: Դրանով առաջարկվում է անշարժ գույքի հարկի արտոնություն տալ այն գյուղացիներին, որոնց գյուղատնտեսական նշանակության հողերը, տնամերձ ու այգեգործական հողամասերը բնակլիմայական աղետների հետևանքով (կարկուտ, երաշտ, ցրտահարություն և այլն) առնվազն 50 % վնասվել են:
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ առաջարկում է գործող օրենքի հոդվածը թողնել անփոփոխ:
«Այս գործիքը նշանակալի չէ գործնականում այն վնասների համեմատ, որոնք կարող է ունենալ գյուղացին աղետների ժամանակ: Այն կարող է առաջացնել վարչարարության խնդիրներ: Բացի այդ, գույքային հարկերի տրամաբանությունն է խաթարվում: Հատկապես խնդրահարույց է տնամերձերի հարցը, թե ով պետք է գնահատի, ինչ չափով ու ընդհանրապես, ինչու դա պետք է փոխհատուցվի»,- ասաց Ջանջուղազյանը՝ հավելելով, որ նախորդ տարիներին պետության կողմից աղետների պատճառով գյուղացիներին փոխհատուցման գումարներն ավելի մեծ են եղել, քան գույքահարկից ազատումներից ստացվող միջոցները


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան