Ռոնալդուն չորակազրկվեց, բայց տուգանվեց
Սպորտ
Թուրինի «Յուվենտուս»-ի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն խուսափեց որակազրկումից` Չեմպիոնների լիգայի1/8 եզրափակչում Մադրիդի «Ատլետիկո»-ի դեմ պատասխան խաղում թույլ տված արարքի համար:
34-ամյա պորտուգալացին այդ հանդիպմանը երրորդ գոլը խփելուց հետո կրկնել էր «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնի ժեստը, վերջինս այն արել էր թիմերի միջև առաջին խաղում:
ՈւԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն գործ էր բացել Ռոնալդուի դեմ, սակայն որոշման արդյուքնում ֆուտբոլիստը չի որակազրկվել, այլ տուգանվել է 20 հազար եվրոյով:
Ավելի վաղ տուգանքի նույն չափն էր սահմանվել նաև Դիեգո Սիմեոնեյի նկատմամբ:
Արդյունքում Ռոնալդուն կկարողանա մասնակցել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում Ամստերդամի «Այքաս»-ի դեմ խաղին:
#CR7 chi di attributi ferisce, di attributi perisce #Simeone #JuveAtleti pic.twitter.com/Soh4v71iXs
— Leonardo Vivard (@LeonardoVivard) March 12, 2019


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)