ԱԺ-ում բունտ է. մաքրուհիների աշխատավարձը կրճատել են
Հասարակություն
Ազգային ժողովում սպասարկմամբ և մաքրությամբ զբաղվող աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում:
ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում նրանք նշեցին, որ իրենց առաջարկվել է աշխատել նոր պայմանագրով, որի համաձայն նրանք դառնալու են «Քլիներս» ՍՊԸ-ի աշխատակիցներ և Ազգային ժողովում իրենց աշխատավարձերը լինելու են 40.000` նախկին 65.000 դրամի փոխարեն:
Աշխատակիցների խոսքով, իրենց նախկին պայմանագրի ավարտին մնացել է մեկ շաբաթ, և եթե կրճատվող աշխատավարձի և նոր պայմանների վերաբերյալ իրենց բողոքը այսօր լսելի չեղավ և լուծում չստացավ, ապա իրենք չեն մաքրելու Աժ-ն և բողոքի ալիքը շարունակվելու է նաև երկուշաբթի օրը` Աժ նիստի ժամանակ` նիստերի դահլիճի դիմաց:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)