Մոտակա մի տարվա մեջ լուրջ փոփոխություններ կլինեն էլեկտրոնային առեւտրի ոլորտում
Բլոգոսֆերա
Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել էլեկտրոնային դրամապանակների ուսումնասիրության մասին, որին կից գրել է.
«Իմ կարծիքով, մոտակա մի տարվա մեջ լուրջ փոփոխություններ կլինեն Հայաստանում վճարային համակարգերի, էլեկտրոնային առեւտրի ոլորտներում։
Դրա կարեւոր մի մաս է հանդիսանում էլեկտրոնային դրամապանակների ոլորտը։ Շատ երկներում արդեն նույնիսկ բանկային քարտով չեն վճարում, այլ տարբեր սմարտֆոնային հավելվածներով։
Օրինակ, միջին չինացու մոտ փող չեք էլ գտնի գրպանում, ամբողջ գործառքները WeChat֊ով են գնում, Մոսկվայում մետրոյում Apple Pay֊ով են վճարում եւ այլն, եւ այլն։ Մեր մոտ սա ուշացումով ա զարգանում։
Բայց, եթե նկատել եք, միանգամից եւ բուռն ֊ իրար հետեւից էլեկտրոնային դրամապանակները սկսել են մտնել ասպարեզ։ ՈՒ, կարծում եմ, մեծ մրցակցություն ա սկսվելու շուտով։
Դրա համար որոշեցի սենց մի քանի դրամապանակ ներկայացնեմ։ Փորձնական սկսենք EasyWallet֊ից ու կշարունակենք։ Որ հասկանանք գլխներիս ինչ է գալիս»:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)