Մեծ Բրիտանիայի ՊՆ ղեկավարը Պուտինին «առևանգելու» ցանկություն է հայտնել Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել Գինովցած տղամարդը ձանձրույթից ֆուտբոլային ակումբ է գնել Թրամփը չի քննարկում Իրան ամերիկյան զորքեր տեղակայելու հարցը․ CNN ԱՄՆ-ն այլ երկրների հետ համատեղ Սիրիայում հարվածել են ԻՊ-ի ավելի քան 35 թիրախի «Բարսելոնայի» եւ «Ռեալի» մեկնարկային կազմերը Երևանում Honda Elysion-ը գլխիվայր շրջվել է․ տարածքում հայտնաբերվել են արնանման հետքեր Ձնահոսքի վտանգի պատճառով Լարսը կրկին փակվել է Ուխտագրի 5-րդ կետում ասվում է. «Լինել հնազանդ Ամենայն Հայոց Հայրապետի հրամաններին»․ Հայր Աթանաս Բքի պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը դժվարանցանելի է Անհետա­ձգե­լի է ծիսական կյանքի բարեփոխումը․ ընթերցվել է Արամ Առաջինի հռչակագիրը Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում 

Սամվել Ֆարմանյանին ապշեցրել է Փաշինյանի ելույթը ռուսական եթերում

Բլոգոսֆերա

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Հատուկ այս թեմայով արտահայտվում եմ այսօր, երբ մեկօրյա տեղեկատվական դադարից հետո առավել սթափ կարելի է գնահատել այն, թե ինչպես Փաշինյանի կառավարությունը հանձնեց իր առաջին կարևոր քննություններից մեկը` այս դեպքում ապրիլի 24-ի հետ կապված:

Իմ գնահատմամբ` անբավարար, համոզիչ անբավարար: Եթե ներքին կյանքի հետ կապված հարցերում Փաշինյանի կառավարության հախուռն, շփոթ, երբեմն մանկամիտ, չմտածված ու մեկօրյա PR ակցիաների տրամաբանությունից բխող գործելաոճը միայն ափսոսանք ու հիասթափություն է առաջացնում` վարկաբեկելով բարեփոխումների բուն օրակարգն ու ընդամենը մաշեցնում օրվա իշխանությունների վարկանիշը, ապա համազգային նշանակության հարցերում, (ներառյալ արցախյան հիմնահարցի և առանցքային այլ խնդիրների շուրջ) նման հախուռն և «օրվա կուրսով» գործելաոճն ուղղակի աններելի անպատվություն է:

Այն, ինչ տեսանք ապրիլի 24-ին` մեր դեսպանությունների և Սփյուռքի ազդեցիկ համայնքների կողմից տարբեր երկրներում կազմակերպված ավանդական դարձած միջոցառումներն էին, ՀՅԴ-ի ավանդական ջահերով տպավորիչ երթն էր, «Ավրորա»-ի նախաձեռնության մի տեսակ արհեստականորեն խլեցված ձայնն էր, Նիկոլ Փաշինյանի աներևակալիորեն փնթի ու անգամ վիրավորական ուղերձն էր` օրվա առիթով, Թուրքիայի նախագահի կողմից բարձրաձայնված աննախադեպ ցինիզմն էր ու դրա նպատակային, կազմակերպված ու զանգվածային տարածումը համաշխարհային լրատվամիջոցներով և ևս մեկ-երկու հիշատակման արժանի հանգամանք: Բայց այլ, շատ ավելի «տպավորիչ» բանի մասին եմ ցանկանում խոսել:

Ինձ ուղղակի ապշեցրեց այն, որ 
Նիկոլ Փաշինյանը կարող էր իրեն թույլ տալ ապրիլի 24-ի օրով ռուսական հեռուստաեթերում Ցեղասպանության օրվա խորհրդից դուրս որևէ այլ թեմայով հանդես գալ, որքան էլ այդ պրոցեսից, ինչպես ասում են, ձեռքի հետ «հաճույք ստանալու» պահի քաղաքական անհրաժեշտություն ունենար: Սա անընդունելի, լավ չմտածված և հարցեր առաջացնող քայլ էր ու տիպիկ օրինակն այն բանի, երբ քաղաքական գործչի օրվա PR, հատվածական շահերը գերադասվում են ազգային եւ պետական օրակարգին, անգամ, եթե այն գիտակցվում է: Եթե իշխանության ձգտող քաղաքական գործչի պարագայում նման գործելաոճը դեռ «ընկալելի» է և կարող էր ընդամենը նյարդայնացնել, ապա պետության ղեկավարի պարագայում սա սեփական դերի ու առաքելության չնկալման հիասթափեցնող ազդակ է: Կրկնում եմ հենց նույն օրը` ապրիլի 24-ին, երբ մեր «պետական բացակայության» պայմաններում թուրքական ներկայությունը անգամ ռուսական մեդիատիրույթն էր հեղհեղել հայոց ցեղասպանության վերաբերյալ Էրդողանի աննախադեպ ցինիկ գնահատականներով:

Կամ այն, ինչ կատարվում էր ապրիլի 24-ին Թբիլիսիում, մի հարևան-բարեկամ երկրի մայրաքաղաքում, որի վարչապետի հետ իր ունեցած հարաբերությունները Փաշինյանը, զուտ տպավորություն գործելու համար, տեղին ու անտեղի որակում է որպես «ընկերական», ուղղակի դուրս էր բարիդրացիության ու «ընկերական հարաբերությունների» տրամաբանությունից: Որտե՞ղ էր վարչապետ Բախտաձեի հետ ամիսը մեկ թեյ խմող «ժողովրդի վարչապետը», մեր արտգործնախարարությունն ու դիվանագիտական կորպուսը, երբ Թբիլիսիի քաղաքային իշխանությունները այդ երկրում Թուրքիայի դեսպանությանն արտոնում էին ցեղասպանության զոհերի հիշատակի համազգային ոգեկոչման նույն օրն ու նույն ժամերին երգուտաղով ու պարերով զուգահեռ տոնական միջոցառում անցկացնել: Սա ևս խոսուն օրինակն է այն բանի, թե ինչպես է Հայաստանի ու հայ ժողովրդի շահն ու օրակարգը առաջ մղելու փոխարեն երկրի բարձրագույն ղեկավարությունը չտեսնելու տալիս այն, ինչ պետք էր տեսնել և անում է այն, ինչ չպետք էր անել:

Բացվող ամեն օրը նորովի է հիմնավորում, որ կառավարման նման հախուռն ու շփոթ ձեռագիրը իշխանության` քաղաքական բովանդակությունից զուրկ լինելու, իրական առաքելության զգացում չունենալու պարզ հետևանք է, որ միայն Աստված գիտի, թե ինչ անակնկալների է բերելու, եթե այն ճիշտ պահին չկասեցվի»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կինը գինովցած երեխա է լույս աշխարհ բերել«Պատրաստ եղեք». ամերիկացի վերլուծաբանն՝ ԱդրբեջանինԳահընկեց արված շահի որդին պլանավորում է վերադառնալ ԻրանԴոլինան իր բնակարանի բանալիները հանձնելու փոխարեն մեկնել է Աբու Դաբի Իսրայելը պատրաստվում է Գազայի հատվածում նոր ռազմական գործողությունների Մեծ Բրիտանիայի ՊՆ ղեկավարը Պուտինին «առևանգելու» ցանկություն է հայտնել«Բարսելոնան» հաղթեց «Ռեալին» և նվաճեց սուպերգավաթը Ո՞ւմ համար 2026 թվականը կլինի հատուկ ԱՄՆ-ն հայտարարել է Կալիֆոռնիայում գործող «հայկական խմբավորումների» մասին Ես վախենում եմ, շա՜տ եմ վախենում․ Ռուզաննա ԽաչատրյանԻրանում եռօրյա սուգ է հայտարարվելԱնգլիական Բիրմինգեմ քաղաքը վարդագույն է «ներկվել» (տեսանյութ)Կյանքից հեռացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը՝ Զավեն Սարգսյանը«Մի վախեցեք՝ ոչ սատանիստ եմ դարձել, ոչ էլ որևէ սեկտայի մեջ եմ մտել». Սոֆյա Պողոսյան (լուսանկարներ)Գինովցած տղամարդը ձանձրույթից ֆուտբոլային ակումբ է գնել«Կնոջը վարկաբեկելը ուժի նշան չէ, այլ սեփական թուլության բացահայտում»․ Մարի Պետրոսյան (լուսանկարներ) Եվրոպայում կոչ են արել ստեղծել 100,000 հոգանոց բանակԱրտակարգ իրավիճակ՝ Զովունի-Եղվարդ ճանապարհի ՀՀ ՊՆ N զորամասի հարակից տարածքում. կեղտաջրերը լցվում են ավտոկայանատեղի Թրամփը չի քննարկում Իրան ամերիկյան զորքեր տեղակայելու հարցը․ CNNԱՄՆ-ն այլ երկրների հետ համատեղ Սիրիայում հարվածել են ԻՊ-ի ավելի քան 35 թիրախի «Բարսելոնայի» եւ «Ռեալի» մեկնարկային կազմերը Հայտնի է՝ երբ կնշվի Սուրբ Զատիկն այս տարի Իմ որդիական անվերապահ խոնարհությունն եմ հայտնում Վեհափառ Հայրապետին․ Տեր Հովհաննես քահանաԵրևանում Honda Elysion-ը գլխիվայր շրջվել է․ տարածքում հայտնաբերվել են արնանման հետքերՁնահոսքի վտանգի պատճառով Լարսը կրկին փակվել է 8 տարի անդադար աճած այս չարն ինքն իրեն է ուտելու վերջում՝ անարգել․ Նազենի ՀովհաննիսյանՈւխտագրի 5-րդ կետում ասվում է. «Լինել հնազանդ Ամենայն Հայոց Հայրապետի հրամաններին»․ Հայր Աթանաս Բքի պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը դժվարանցանելի էԹող Աստված մշտապես ծաղկուն պահի Ձերդ Սրբության Հայրապետական գավազանը․ Արա ՂազարյանԱնհետա­ձգե­լի է ծիսական կյանքի բարեփոխումը․ ընթերցվել է Արամ Առաջինի հռչակագիրըԱրտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում Վիրահայոց թեմի քահանաներն իրենց հավատարմությունն են հայտնել Գարեգին Բ ԿաթողիկոսինԱՄՆ զինված ուժերը հզոր գաղտնի զենք են օգտագործել Մադուրոյին առևանգելու համար․ NYPԴու հիմա գերի ես, մեր կալանավորված սրբազաններն ավելի ազատ են, քան դու․ Տեր Զարեհը՝ Գևորգ Սարոյանին Կուբան պատրաստ է պաշտպանվել մինչև արյան վերջին կաթիլը․ նախագահՀայաստանում կանոնական և սահմանադրական կարգերը ստորադասվում են քաղաքական կապրիզին․ քաղաքագետ Մոսկվայում վտանգի դեղին մակարդակ է հայտարարվել վատ եղանակի պատճառովԻրանի նախագահը կոչ է արել քաղաքացիներին դուրս գալ փողոցներՄենք մեր աջակցությունն ենք հայտնում Իրանի քաղաքացիներին. Իսրայելի վարչապետԻմ հավատարմությունն եմ հայտնում Գարեգին Բ Կաթողիկոսին․ Հուսիկ աբեղա ՍմբատյանՄահացել է Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն ԱվետիսյանըՎանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին փայտանյութով բարձված բեռնատարը կողաշրջվել է․ կա վիրավորԳորիսում անչափահասների միջև ծագած վիճաբանությանը միջամտել են նրանց հայրերը․ կա վիրավոր Սևանի թերակղզուց մինչև Ծովագյուղ, Ճամբարակի, Արագածի, Արթիկի տարածաշրջանների ճանապարհներին բուք է Թրամփին դուր է եկել Ռուբիոյին Կուբայի նախագահ նշանակելու գաղափարըՇղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կան վիրավորներԻրանում հայ ցուցարար է սպանվելՀերթական անգամ խոչընդոտվել է պատարագի անցկացումը Թալինի եկեղեցում․ ձայնագրություն է հրապարակվել (տեսանյութ)Հայտնի է գարնանային արձակուրդների օրերը Այո՛, Գևորգ Սարոյա՛ն, դուք տիրադավ եք․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
Ամենադիտված