Թրամփը պաշտպանել է ԱՄՆ պաշտպանության նախարարին․ «Չափազանց գոհ եմ նրա աշխատանքից» Գարեգին Բ Վեփահառին դատարան կանչելն անընդունելի է եւ դատապարտելի. Արամ Ա Գարգառ բնակավայրում «KamAZ» մակնիշի բետոնախառնիչը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և բшխվել մոտակա տան պատին․ կա վիրшվոր Խոշոր հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում Լայպցիգում տեղի ունեցած միջադեպի հետաքննություն․ անօդաչուի մոտ հայտնաբերված պայթուցիկը եղել է ռազմական մակարդակի Սկանդալ ՖԻՖԱ-ում․ ՈՒԵՖԱ-ն մերժել է Ինֆանտինոյի ներողությունը և պահպանում է բոյկոտը Զոհասեղանին երևանցու կյանքն է․ Վարդանյանը՝ Երևանի օդի որակի մասին (տեսանյութ) Կիևում քննարկվել են Ադրբեջանի և Ուկրաինայի հարաբերությունները Ընդլայնվել է տրանսպորտային ծախսի փոխհատուցման ծրագրի շահառուների շրջանակը Այս ձևով ինձ փորձում են լռեցնել, քանի որ ԱԺ-ում դա նրանց չի հաջողվում․ Էդգար Ղազարյան Ծաղկեփնջեր, մեքենայում արված ջերմ լուսանկարներ. Էլիզ Մելիքյանն արձագանքել է կողակից ունենալու մասին հարցին Իտալիայի 27 քաղաքներում տապի պատճառով վտանգավորության առավելագույն մակարդակ է հայտարարվել 

Մի իրադարձություն, կարծես, վրիպեց մեր համարժեք ուշադրությունից. Ֆարմանյան

Բլոգոսֆերա

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Մի իրադարձություն, կարծես, վրիպեց մեր համարժեք ուշադրությունից։ Օրեր առաջ՝ ապրիլի 24-ին, Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, հայտարարվեց, որ «Սիրիայի ժողովրդավարական ուժեր»-ի հովանու ներքո ստեղծվել է առաջին էթնիկ հայկական զորախումբը՝ Մասիս Մութանյանի ղեկավարությամբ։ Չնայած 2011 թ Սիրիայում սկիզբ առած քաղաքացիական պատերազմում ներգրավված տարրբեր միավորների, նրանց հետապնդած նպատակների ու շահերի, ազդեցությունների իրական քարտեզը փոփոխականներով «զարդարված» մի մեծ գլուխկոտրուկ է, որտեղ, տարբեր կողմերում հայերի նեգրավվածությունը միշտ էլ եղել է, մի բան ակնհայտ է, որ «Սիրիայի ժողովրդավարական ուժեր»ը քրդական առաջնորդությամբ գործող մի բազմազգ ռազմական դաշինք է, որը ԱՄՆ-ի աջակցությամբ ու սեփական օրակարգով ծավալուն պայքար է մղել Իսլամական պետության դեմ Սիրիայի հյուսիս-արևելքում և Թուրքիայի կողմից մշտապես դիտվել է որպես իրեն ուղղված մեծ սպառնալիք՝ քրդական գործոնով ու քրդական ինքնավարության հեռանկարներով պայմանավորված։ Սա ի միջի այլոց։

Սիրիական ճգնաժամի հասունացման առաջին իսկ օրերից, երբ մոտավորապես հաշվարկելի էր ճգնաժամի զարգացման հնարավոր սցենարները, եղել եմ այն կարծիքին, որ, որքան էլ դժվարություններով, վտանգներով ու հարցականներով լեցուն, ՀՀ-ի ողջամիտ ու համարձակ քաղաքականությունը պիտի լիներ, ամեն կերպ ստանալով Սիրիայում մեծ ազդեցություն ունեցող Ռուսաստանի համաձայնություն-աջակցությունը, ամեն գնով օգնել այդ երկրում ապրող մեր հայրենակիցներին, դեռ մինչև ճգնաժամի ռազմական փուլի բռնկումը, վաճառել իրենց գույքն ու ունեցվածքը և իրենց ինչքով հնարավորինս հայրենադարձվել Հայաստան։ Խոշոր հաշվով, այդպես էլ եղավ։ Բայց արդեն ուշացած և քաղաքացիական պատերազմի բերած ավերածությունների արդյունքում իրենց տասնամյակներով կուտակած նյութական վաստակը կորցրած, կիսատ-պռատ, մասամբ ինքնաբուխ և անկազմակերպ։ Ժողովրդագրական ու տնտեսական անհաղթահարելի թվացող մեր պետության խնդիրների լուծումների համատեքստում սա բաց թողնված իրական հնարավորություն էր։

Ծանրակշիռ խնդիրներից հաջորդը, որ օրինաչափորեն մեջտեղ է գալիս, առավել ևս այսօր, երբ արդեն Սիրիայում է մեր զինված ուժերի հումանիտար առաքելությունը (բռնագաղթի հետևանքով որքան էլ նոսրացած, բայց Սիրիայում առկա հայկական համայնքի համատեքստում) հետևյալն է. ի՞նչ տեսլական ունի հայությունն այսօր Սիրիայում ստեղծված բարդ իրավիճակում, և ո՞րը պետք է լիներ/լինի ՀՀ-ի օրակարգն այս հարցում։ Չստացվի այնպես, որ հայկական գործոնը, մեր կամքից անկախ, կրկին դառնա մեծ խաղացողների կողմից օգտագործվող մանրադրամ, հիմա էլ Սիրիայում հայերը կռվեն իրար դեմ, չստացվի այնպես, որ մենք կրկնենք առաջին աշխարհամարտի շրջանում թույլ տված սխալները՝ կանխատեսելի հետևանքներով։

Թվում է՝ ՀՀ-ի օրակարգը պիտի լիներ/լինի, կրկին ճգնաժամի հաջորդ փուլերի հաշվարկելի զարգացումներից ելնելով, ամեն ջանք գործադրել ու փորձել ներգրավվել Սիրիայի շուրջ ընթացող խաղաղության միջազգային գործընթացում որպես շահագրգիռ կողմ՝ բացառապես Սիրիայում առկա հայկական համայնքի շահերով պայմանավորված ու միմիայն դրանից ելնելով։ Նման հավակնոտ առաքելությունը պիտի ի սկզբանե բացառեր/բացառի Սիրիայի քաղաքական ապագայի շուրջ ընթացող բուն քննարկումներում աշխարհաքաղաքական խոշոր խաղացողների օրակարգը սպասարկելու որևէ հնարավորություն, ինչը անլուծելի խնդիրներ կստեղծեր/կստեղծի ոչ միայն Սիրիայի հայկական համայնքի անվտանգության համար։

Արտաքին քաղաքականության ոլորտում էլ, երբ դու ունես շահեր, բայց ներգրավված չես՝ սեղանի շուրջ նստած չես կամ գոնե սեղանի կողքին կանգնած չես, մեծ է վտանգը, որ այդ օրակարգը քո փոխարեն կսպասարկեն ուրիշները, բայց արդեն սեփական շահերով փաթեթավորած ու բացառապես դրանից ածանցված»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփը պաշտպանել է ԱՄՆ պաշտպանության նախարարին․ «Չափազանց գոհ եմ նրա աշխատանքից» Մինչև հինգ հազար միգրանտ մնում է ՍեուտայումԳարեգին Բ Վեփահառին դատարան կանչելն անընդունելի է եւ դատապարտելի. Արամ Ա Գարգառ բնակավայրում «KamAZ» մակնիշի բետոնախառնիչը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և բшխվել մոտակա տան պատին․ կա վիրшվոր Խոշոր հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրումԿոբախիձե. Վրաստանի դռները բաց են բոլոր զբոսաշրջիկների համար, այդ թվում՝ Ռուսաստանից ժամանածներիԼայպցիգում տեղի ունեցած միջադեպի հետաքննություն․ անօդաչուի մոտ հայտնաբերված պայթուցիկը եղել է ռազմական մակարդակի Սկանդալ ՖԻՖԱ-ում․ ՈՒԵՖԱ-ն մերժել է Ինֆանտինոյի ներողությունը և պահպանում է բոյկոտը Զոհասեղանին երևանցու կյանքն է․ Վարդանյանը՝ Երևանի օդի որակի մասին (տեսանյութ) Կիևում քննարկվել են Ադրբեջանի և Ուկրաինայի հարաբերությունները Ընդլայնվել է տրանսպորտային ծախսի փոխհատուցման ծրագրի շահառուների շրջանակը Այս ձևով ինձ փորձում են լռեցնել, քանի որ ԱԺ-ում դա նրանց չի հաջողվում․ Էդգար Ղազարյան Ծաղկեփնջեր, մեքենայում արված ջերմ լուսանկարներ. Էլիզ Մելիքյանն արձագանքել է կողակից ունենալու մասին հարցին Թրամփը փակ հանդիպում է անցկացրել ԱՄՆ հետախուզական համայնքի ղեկավարների հետԻտալիայի 27 քաղաքներում տապի պատճառով վտանգավորության առավելագույն մակարդակ է հայտարարվել Կոչ ենք անում իշխանություններին առաջնորդվել բացառապես օրինականության սկզբունքներով. բարձրաստիճան հոգեւորականների հայտարարությունը Ձեր առաջնորդությամբ ՀՀ Կառավարությունը կշարունակի կառուցողական դեր խաղալ տարածաշրջանային խաղաղության գործում. Գուտերեշը՝ Փաշինյանին ՌԴ ԱԳՆ-ում գնահատել են Լեհաստանի և Ուկրաինայի տարաձայնությունների ազդեցությունը Կիևին աջակցության վրաՔոչարյանի, Սարգսյանի, Տեր-Պետրոսյանի «ինադու». էս իշխանությունը հանուն երկրի ոչինչ չի անում (տեսանյութ)Հայաստանի բնակչության թիվը շուրջ 7 հազարով ավելացել է Քիմիկոսը զգուշացրել է խոհանոցում թույլ տրվող վտանգավոր սխալի մասինԵթե նման գործելակերպը շարունակվի ՌԴ-ն իր զբոսաշրջիկներին խորհուրդ կտա չայցելել Հայաստան. Մատվիենկո Նոր մեղադրանք՝ Գագիկ Ծառուկյանին. Թրամփը ընտրել է իր իրավահաջորդին (տեսանյութ) Ռուսաստանը պատրաստ է շարունակել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը. Օվերչուկ Օլեգ Գազմանովը քննադատել է արհեստական բանականությամբ ստեղծված երգերըԱԺ պատգամավորի հոր հոգեհանգստին մասնակցելու ժամանակ Գորիսի էկոպարեկային ծառայության պետը հանկարծամահ է եղել «Էմ Ջի»-ում հայտնաբերվել է 38 վարչական իրավախախտում (տեսանյութ) Պուտինը թույլ է տվել «Շերեմետևո» օդանավակայանի պետական բաժնեմասի մասնավորեցումըԳումարը կհոսի այս կենդանակերպի նշանների ձեռքը. ո՞վ կհարստանա Լեհաստանում կբացեն Եվրոպայում Աստվածամոր ամենաբարձր արձանը Ազատություն Բաքվի բանտերում գտնվող բոլոր հայերին․ Աբրահամյան Սոմնոլոգը պատմել է, թե երբ կարող է քնի պակասը օգտակար լինելՌուսաստանում կստեղծվի ադամանդների հղկման արդյունաբերական կլաստերԻրանն ու Օմանը համաձայնել են վերսկսել Հորմուզի նեղուցով իրականացվող նավարկությունը․ Al Arabiya Axios․ ԱՄՆ-ում կասկածի տակ են դրել Թրամփի խոստացած «ոսկե դարի» տնտեսական ծրագրերըՏավուշի պարեկները հայտնաբերել են անկանոն երթևեկող «Նիվան» (տեսանյութ)Փրկարարներն աղբակույտի տակից դուրս են բերել քաղաքացուն․ վերջինս հիվանդանոցում մահացել է Ալլա Պուգաչովան ֆինանսական խնդիրների պատճառով մտածում է բեմ վերադառնալու մասին Բրիտանիայի ափերի մոտ հայտնաբերվել է 162 տարվա վաղեմության Guinness գարեջուր«Օձուն» ապրանքանիշի գազավորված զովացուցիչ ըմպելիքները չեն արտադրվի. ՍԱՏՄ ԱՄՆ-ում 15-ամյա դեռահասը դատապարտվել է 100 տարվա ազատազրկմանՀետազոտությունը պարզել է, թե որ գործոններն են ավելի քան կրկնապատկում վաղաժամ մահվան ռիսկըԶելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի դեսպաններին չորս երկրներումՏ4 տրոլեյբուսը կերթևեկի փոփոխված երթուղով Թուրքիան հույս ունի, որ Հորմուզի նեղուցը շուտով կբացվիԴեպքի վայր է մեկնել մի քանի մարտական հաշվարկ. Նոր մանրամասներ բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունից Սեուլը Ռուսաստանի դեմ Մեծ Բրիտանիայի կողմից սահմանված պատժամիջոցները անվանել է իր էներգետիկ անվտանգությանը սպառնացող վտանգՀայաստանյան ապրանքների՝ ՌԴ շուկա արտահանման անհիմն սահմանափակումները մտահոգիչ են. Ռուբինյանը՝ Մատվիենկոյին Հոլիվուդյան ռեժիսոր և պրոդյուսեր Ջեյմս Քեմերոնը խոսել է իր կարիերան ավարտելու մասին Աշտարակի դատարանի շենքի տանիքի բզկտված եռագույնը հայտնվել է ուշադրության կենտրոնում
Ամենադիտված