Դպրոցների ընդունելության առցանց համակարգն ունի լուրջ խնդիրներ. Մանե Թանդիլյան
Բլոգոսֆերա
ՀՀ ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Մանե Թանիդիլյանը իր Ֆեյսբուքյան էջում գրել է.
«ԴՊՐՈՑՆԵՐԻ ԱՌՑԱՆՑ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»
«Կրթության նախարարությունը նախաձեռնել է դպրոցների ընդունելություն առցանց համակարգ, որը թեև պարզեցնում է ընդունելությունը և նվազեցնում է բազմաթիվ չարաշահումներ, սակայն ունի լուրջ խնդիրներ։
Ընդունելության միակ չափանիշը արագ գրանցվել է տվյալ դպրոցում և հաշվի չի առնվում այլ կարևոր գործոններ:
Մասնավորապես, որևէ ծնող չունի արտոնություն իր երեխայի համար դպրոց ընտրելու, եթե մյուս երեխան (երեխաները) հաճախում է (են) տվյալ դպրոց, և արդյունքում ծնողը երեխաներին դպրոց տանելու հետ կապված ունենալու ժամանակի և ծախսերի լուրջ խնդիր: Ի դեպ, երեխա ունեցող ընտանիքների մոտ 75 տոկոսն ունի մեկից ավել երեխա:
Արտոնություններ չկան նաև հաշմանդամություն ունեցող ծնողների, միայնակ մայրերի համար, որոնք նույնպես ունենալու են խնդիրներ, եթե երեխային չհաջողվի ընդունել բնակավայրին կամ աշխատավայրին մոտ դպրոց:
Հուսով եմ մինչև համակարգի գործարկումը կսահմանվեն արտոնություններ նշված խմբերի համար, հակառակ դեպքում հերթական բարեփոխումը չի ծառայելու իր նպատակին»:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)