Գոհար Ավետիսյանը Մարոկոյում Dior-ի կրուիզային ցուցադրության պատվավոր հյուրն է
Բլոգոսֆերա
Գոհար Ավետիսյանը Մարոկոյում է, ուր ժամանել է փարիզյան Dior ներաձեւության տան հրավերով՝ ապրանքանիշի կրուիզային ցուցադրությանը մասնակցելու նպատակով։ Վիզաժիստը խոստովանել է, որ չէր կարող նույնիսկ երազել այդ մասին, եւ դիմահարդարման աշխարհում ընդունված լինելու համար պարտական է իր հետեւորդներին։
«Ո՞վ կարող էր մտածել, որ 2019թ.-ին, երբ ես 25 տարեկան կլինեմ, անձամբ Dior նորաձեւության տունն ինձ Մարոկոյում ցուցադրությանը կհրավիրեր որպես պատվավոր հյուր։ Ո՞վ կարող էր հավատալ, որ ես հնարավորություն կունենամ լինել հանդերձարանում եւ անձամբ շփվել ապրանքանիշի գլխավոր վիզաժիստի՝ @peterphilipsmakeup-ի հետ (որն, ի զարմասն ինձ, վաղուց հետեւում է իմ էջին)։ Ես երբեք այդ մասին նույնիսկ չէի կարող երազել...»,- խոստովանել է Գոհարը՝ լուսանկար հրապարակելով Dior ապրանքանիշի՝ դիմահարդարման գծով ստեղծագործական տնօրեն Պիտեր Ֆիլիպսի հետ։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)