Թրամփը բացատրություն է պահանջել Հեգսեթից. Կաթողիկոսի դատական նիստը՝ վաղը Ռուբինյանը՝ Վարդևանյանին․ «Ինչո՞ւ այն ժամանակ չեք բացել Կարեն Կարապետյանի դուռը և ասել՝ էս ի՞նչ եք անում» Նարեկ Կարապետյան․ «Ես կլինեմ Էջմիածնի դատարանի դիմաց, վաղը ԱԺ-ում չենք լինելու» Առանձնապես խոշոր չափերով շորթման, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու և դատավարության մասնակցի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ Օվերչուկը հայտարարել է՝ Հայաստանի և Ռուսաստանի առևտրաշրջանառությունը կտրուկ նվազել է Վաղը մենք ԱԺ չենք գալու, գնալու ենք դատարան՝ ի աջակցություն Վեհափառի. Նարեկ Կարապետյան Կառավարությունը հերթական մաքսային արտոնությունն է տրամադրել ՊԵԿ նախկին փոխնախարարի և Պոլիտեխնիկի ռեկտորի հետ կապվող ընկերությանը Մեքսիկացի տիկտոկերը սպանվել է ուղիղ եթերում #ՈՒՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը Հայտնի է Վրաստանում մասշտաբային հոսանքազրկման պատճառը ԳՇ պետը զինծառայողների հետ քննարկել է ն բանակում կարգապահության բարձրացմանն առնչվող հարցեր Հետ է կանչվել Ադրբեջանի՝ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչը 

Կարևոր ահազանգ․ Սիրիայում քրդերը ոչ բարեկամական քարոզչական արշավ են իրականացնում՝ վտանգելով հայ համայնքը

Բլոգոսֆերա

Ֆեյսբուքյան օգտատեր Արմեն Պետրոսյանը գրել է․

«Ս․թ․ ապրիլի 24-25-ին Սիրիայի քրդաբնակ շրջանները փաստացի վերահսկող, ԱՄՆ-ի աջակցությունը վայելող «Սիրիայի ժողովրդավարական ուժերին» (ՍԺՈՒ) պատկանող լրատվամիջոցները տարածել են տեղեկատվություն, տեսանյութ նշված կառույցի ներսում «Հայկական գումարտակի» ձևավորման մասին։ Այս տեղեկատվության տարածումն ընդգծված քարոզչական նպատակով զուգորդվել է հայկական տարաբնույթ խորհրդանշական տարրերով․ պաշտոնական հայտարարությունը տեղի է ունեցել հայկական եկեղեցում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցի օրը, կիրառվել են ՀՀ դրոշը, հայ ազգային հերոսների, PKK-ի առաջնորդների դիմանկարներ, անուններ, հնչել են սիրիահայությանն ընդհանրական առումով վտանգող, տարբեր ուղղություններից թիրախավորող ապակառուցողական ուղերձներ։

Թեմայի առնչությամբ, մեր կողմից համակողմանիորեն ստուգված և հաստատված տեղեկատվության համաձայն, հարկ է ամրագրել հետևյալ մի քանի հանգամանքներ․

1. Նախ և առաջ՝ որևէ կերպ խոսք չի կարող լինել առավել ընդգծված ազգային պատկանելություն ցույց տվող և անդամների մեծ քանակություն ենթադրող «Հայկական գումարտակ», գունդ, արտահայտությունների մասին, քանի որ նշված արհեստական խմբավորումը չունի համայնքային և եկեղեցական որևէ կառույցի աջակցություն։ Այն իրենից ներկայացնում է ընդամենը ՍԺՈՒ-ի կազմում անցած մի քանի տարիների ընթացքում հանդես եկած խիստ սահմանափակ թվով հայերի արհեստական համախմբում 1 միավորի ներքո։

2. Հաշվի առնելով նշված միավորի ակնհայտ հակահայկական և վտանգավոր բնույթը՝ մեծ հավանականությամբ, քրդերը դրա ձևավորմանը հասել են իրենց կողմից վերահսկվող ալ-Հասաքա, ալ-Կամիշլի և Դեյր Զոր շրջաններում ընդհանուր 3000-ից մի քիչ ավել թվով հայ ազգաբնակչության անվտանգության թեման շահարկելու միջոցով։

3. Նման միավորման միջոցով քրդերը փաստացի երկակի կիրառման քարոզչական խաղաքարտ են ձեռք բերում մի կողմից Բաշար ալ-Ասադի վարչակարգի հետ ընթացող անհարթ սակարկություններում, մյուս կողմից՝ Թուրքիայի ագրեսիվ նկրտումների դեմ հնարավոր դիմակայության համատեքստում։

4. Այս տեղեկատվությունը՝ որպես պարարտ հող, Սիրիայում Թուրքիայի հակահայկական ծրագրերի իրականացման համար լայնորեն օգտագործվել է թուրքական բազմաթիվ լրատվամիջոցների կողմից տարաբնույթ հակահայկական հավելումներով՝ ընդհուպ մինչև նշված միավորմանը «ահաբեկչական կառույց» բնորոշելու առումով։

5. Վերջին շրջանում հայկական թեմատիկայով քրդական քարոզչամեքենայի տարածած ապատեղեկատվությունը պարբերական բնույթ է կրում։

Ի՞նչ վտանգներով են հղի այսօրինակ նախաձեռնությունները․

1. Դրանք սեպ են խրում նախ և առաջ սիրիահայ համայնքի տարբեր հատվածների միջև, վտանգում են նրա անվտանգությունը՝ արհեստականորեն ստվերելով «դրական չեզոքության» դիրքորոշումը, որը սիրիական հակամարտության ողջ ընթացքում փաստացի զերծ է պահել համայնքին ուղղակի թիրախավորումից։

2. Նպատակ են հետապնդում խնդիրներ հրահրել սիրիահայ համայնքի և Բաշար ալ-Ասադի վարչակարգի միջև առկա բավական բարձր մակարդակի հարաբերություններում։

3. Նպաստում են թուրքական քարոզչամեքենայի այն թեզին, համաձայն որի՝ հայկական կողմը լայնորեն աջակցում է հակաթուրքական «ահաբեկչական պայքարին»՝ դրանով իսկ ուղղակիորեն թիրախավորելով սիրիահայ համայնքին ԹՀ ԶՈՒ-ի կամ թուրքամետ զինված խմբավորումների կողմից։

4. Հաշվի առնելով Սիրիայում հայկական հումանիտար առաքելության գործունեությունը՝ ստեղծում են արհեստական վտանգ Հայաստանին սիրիական հակամարտության ռազմական բաղադրիչին ուղղակիորեն ներքաշելու առումով։

ՀԳ․ Հույժ կարևոր է, որ հայկական լրատվամիջոցները լրջությամբ և պատասխանատվությամբ մոտենան այս զգայուն թեմայի լուսաբանմանը։ Անհրաժեշտ է, որ ՀՀ համապատասխան մարմինները կանխարգելիչ գործողություններ ձեռնարկեն վերոնշյալ նաև դրան ածանցյալ այլ հնարավոր խնդիրներին բոլոր հարթություններում դիմագրավելու նպատակով»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սեուտան սպասում է միգրանտների նոր հոսքիԱֆրիկան ​​հրաժարվում է դոլարից. EconomistԹրամփը բացատրություն է պահանջել Հեգսեթից. Կաթողիկոսի դատական նիստը՝ վաղըՌուբինյանը՝ Վարդևանյանին․ «Ինչո՞ւ այն ժամանակ չեք բացել Կարեն Կարապետյանի դուռը և ասել՝ էս ի՞նչ եք անում»Վերջին վեց ամիսների ընթացքում ավելի քան 270,000 միգրանտ օրինական ճանապարհով մուտք է գործել ԻսպանիաՖիդան. Իսրայելի հարձակումները Գազայում ցույց են տալիս, որ այն խաղաղություն չի ցանկանումՆարեկ Կարապետյան․ «Ես կլինեմ Էջմիածնի դատարանի դիմաց, վաղը ԱԺ-ում չենք լինելու»Շվեդիայում 2026 թվականին զորակոչիկների թիվը կլինի ամենաբարձրը տասնամյակների ընթացքումԱռանձնապես խոշոր չափերով շորթման, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու և դատավարության մասնակցի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿԹուրքիայի ԱԳՆ-ը հայտարարել է, որ Իսրայելի հարձակումները լուրջ սպառնալիք են Սիրիայի կայունության համարՕվերչուկը հայտարարել է՝ Հայաստանի և Ռուսաստանի առևտրաշրջանառությունը կտրուկ նվազել է Վաղը մենք ԱԺ չենք գալու, գնալու ենք դատարան՝ ի աջակցություն Վեհափառի. Նարեկ ԿարապետյանՄեծ Բրիտանիան ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկը 19 կետովԿառավարությունը հերթական մաքսային արտոնությունն է տրամադրել ՊԵԿ նախկին փոխնախարարի և Պոլիտեխնիկի ռեկտորի հետ կապվող ընկերությանըՄեքսիկացի տիկտոկերը սպանվել է ուղիղ եթերում#ՈՒՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի ճեպազրույցըԹրամփն արդեն ընտրել է Վենսին որպես իր իրավահաջորդՀայտնի է Վրաստանում մասշտաբային հոսանքազրկման պատճառը ԳՇ պետը զինծառայողների հետ քննարկել է ն բանակում կարգապահության բարձրացմանն առնչվող հարցերՀետ է կանչվել Ադրբեջանի՝ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչըԻրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցում նավագնացության բացման շուրջԵրևանում առեղծվածային հանգամանքներում մահացած՝ «Բոնուս» սուպերմարկետների ցանցի համահիմնադրի ազգականը նոր մանրամասներ է փոխանցումԸնտրական բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 209 քրեական վարույթՎերանշանակվել են ԱԱԾ տնօրենը, ԱՀԾ և ՊՊԾ պետերըՄեծ Բրիտանիան ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԲացահայտվել է Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Ասատրյանի կողմից խոշոր չափերով փողերի լվացման դեպքԶինվորական քոլեջի նախկին սաները պատմել են հաստատությունում տեղի ունեցած uեռшկшն բռնnւթյnւնների մասին Փաշինյանը ժամանել է Ղրղզստան․ կայանալու է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստըՈւզում եմ տեսնել քաղաքացուն, որ անրջում ա, որ Կարապետյանը մնա․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ) Թուրքիան սկսել է Բալթյան երկրների օդային պարեկությունը՝ ՆԱՏՕ-ի առաքելության շրջանակներումԻ՞նչ եք ակնկալում Վարդևանյանից, որ կողմ քվերակեք նրա օգտին․ հարց՝ Ալեքսանյանին1,7 մլն դրամ կհատկացվի Ռաիսա Մկրտչյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով Europa Press. Իսպանիայի իշխանությունները Սեուտային հատկացրել են 6.5 միլիոն եվրո՝ միգրանտներին օգնելու համարԻրենք պետք է կարողանան խլել, պայքարում ենք իրենց ապօրինությունների դեմ. Սամվել ԿարապետյանFT. Իսլանդիան պահանջում է ձկնորսության վերահսկողություն, եթե միանա ԵՄ-ին Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով գտնվում է Ղրղզստանում. Պուտինը վերադասավորել է ռուսական բանակըՀետազոտությունը բացահայտել է շաքարախտի ռիսկը նվազեցնելու անսպասելի միջոց#ՈՒՂԻՂ․ Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցըԵրևանում ծառն ընկել է Հասմիկ Խոջյանի մեքենայի վրա. նա բողոքով դիմել է քաղաքապետարանին Աունն ու ՀՀ-ում Լիբանանի դեսպանը քննարկել են 2 երկրների միջև հարաբերությունների զարգացման ուղիներըՓաշինյանի որոշմամբ պաշտոնանկություններ են տեղի ունեցել Al Arabiya. ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի շփումները մտել են իրենց եզրափակիչ փուլՊաշտոնական․ Մոհամեդ Սալահը տեղափոխվել է նոր ակումբՕգոստոսի 7-9-ը Խանջյան փողոցի ուղետարը մինչև Տ. Մեծի խաչմերուկ երթևեկության համար փակ է լինելուՔրիստիննե Գրիգորյանը վերանշանակվել է Արտաքին հետախուզության ծառայության պետի պաշտոնում Գյումրիում «Գազել» է այրվել Եգիպտոսում գործազուրկ տղամարդը ձևացել է դատավոր և գումարներ է շորթելԱրթուր Գասպարյանը վերանշանակվել է պետական պահպանության ծառայության պետի պաշտոնումԱյրվել է կահույքի արտադրամաս Ամերիկյան ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պատվաստանյութը փորձարկվել է ուկրաինացի զինվորների վրա
Ամենադիտված