Հայաստանյան բոլոր պաշտոնյաները պարտավոր են պաշտոնական հանդիպումներում խոսել մաքուր հայերենով
Բլոգոսֆերա
Լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը իր Ֆեյսբուքյան էջում գրել է․
«Լավ է ուշ, քան ավելի ուշ …
Նիկոլի ռուսերենի մասով, վաղուց ուզում էի ասել, որ անարժաններին բարյացկամության ցուցադրելը անշնորհակալ գործ է: Անցած տարվա Վալոդի հետ Սոչիի հանդիպումից հետո ուզում էի ասել՝ հայերեն է պետք խոսել, դրանք բարի կամք, ընկերականություն չեն հասկանում, մտքներից ինչ ասես անցնում է, բացի նրանից, որ կարող է մարդը կամենում է ժամանակ խնայել ու ավելի անմիջական լինել: Չէ ախպեր, չի կարելի այդպես:
Լավ է ուշ, քան ավելի ուշ: Հիմա ասեմ. սրանից հետո հայաստանյան բոլոր պաշտոնյաները պարտավոր են պաշտոնական հանդիպումներում խոսել մաքուր հայերենով, թող թարգմանիչները աշխատեն ու լսողները ոռահան լինեն, թե դուրները չի գալիս: Նույնիսկ՝ փակ հանդիպումներում: Թող վալոդներն ու դրանց բալեքը կապտեն, կանաչեն, դատապարտված լինեն լսելու մեր լեզուն: Հարկավոր է թոթափել խեղճի բարդույթը եւ անցնել այդ պատնեշը եւս: Սրանից հետո վերջ, թե կասեն՝ ինչու հանկարծ սկսեցիք ռուսախոսների հետ շփվել հայերեն, պտի պատասխանել,-դե լավ չենք տիրապետում ձեր չքնաղ լեզվին, ներող կլինեք, շովինիստ գյադեք, ականջակալներդ հագեք:
Ձեր՝ Կինո Երեւանի մայլի Լեզվի, քֆուրների եւ դարձվածաբանության ազգային անվտանգության խորհրդի նախագահ»։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)