Իտալիայում համընդհանուր գործադուլ․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց Պուտին․ Արևմուտքի աջակցությունը Ուկրաինային ծառայում է սեփական շահերին Դանիել Դևիս․ պատերազմի շարունակությունը կարող է կործանարար լինել Ուկրաինայի համար Բեռլինում հազարավոր երիտասարդներ դուրս են եկել փողոց՝ ընդդեմ զորակոչի Ռուսական հրթիռներ՝ ՆԱՏՕ-ի տարածքո՞ւմ․ Լեհաստանը խոսում է սադրանքի մասին «Մոսադի» ղեկավարը Վաշինգտոնում կոչ է արել վերսկսել Իրանի դեմ հարվածները Ֆիդանը քննադատել է ՆԱՏՕ-ին․ «Մեր անվտանգությունը Մերձավոր Արևելքում չի ապահովվել» Լոռու մարզի որոշ բնակավայրերում գազանջատումներ կլինեն «Գրոսսին լրտես է»․ Իրանում պահանջում են արգելել միջուկային գործակալության ղեկավարի մուտքը Գազայի համար խոստացված 17 միլիարդից 2 տոկոսն էլ չկա․ բանագնացը մեկնում է Մոսկվա Միլիարդների խաղ․ GTA VI-ը վաճառքի և ժողովրդականության նոր ռեկորդներ է սահմանում Թուրքիան ստացել է առաջին երեք «Քըզըլէլմա» անօդաչու կործանիչները․ հայտարարվում է նոր փուլ 

ՌԴ վարչապետի «կայֆավատը» Փաշինյանի ելույթի ժամանակ՝ ևս մեկ մեսիջ է ՀՀ իշխանություններին

Բլոգոսֆերա

Գագիկ Համբարյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Երևանում տեղի ունեցող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի «կայֆավատը» ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի ժամանակ, որի 31 վայրկյանանոց տեսանյութը համացանցում հայտնվելուց հետո սկանդալի և բուռն քննարկումների պատճառ դարձավ, ինձ համար ևս մեկ բացահայտման պատճառ հանդիսացավ... 

Պարզվում է` պարոն Փաշինյանի facebook-յան երկրպագուների մեծ մասը քաղաքական սադոմազոխիզմով է տառապում, ինչպես նաև իրականությունից կտրված է... Ընդդիմադիր օգտատերերը և ԶԼՄ-ները պահը բաց չթողեցին, որ խիստ քննադատության ենթարկեին իշխանություններին, որը շատ նորմալ է, քանի որ ընդդիմության գործառույթներից մեկը իշխանությունների սխալները և բացթողումները բացահայտելն ու քննադատելն է... Սակայն իշխանամետներից շատերի արձագանքն այդ տեսանյութին ուղղակի ապշեցնող էր... Նրանք նույն րոպեին հիմնականում հիշեցին, թե ինչպես 2014 թ-ի մայիսի 29-ին Ղազախստանի արդեն նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևի մամլո խոսնակի դերը ստանձնելով, Նուրսուլթանում (Աստանայում) տեղի ունեցող ԵԱՏՄ գագաթաժողովի ժամանակ ընթերցեց վերջինիս հակահայկական բովանդակությամբ նամակը, իսկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն էլ ծույլիկ աշակերտի նման նստել էր ու չարձագանքեց Նազարբաևի զառանցանքին... Որոշ օգտատերեր հիշեցին Սարգսյանի Պոզներին տված «ոչ ադեկվատ» հարցազրույցը և այլ մանրամասներ Սարգսյանի ժամանակաշրջանի հայ-ռուսական ոչ հավասար հարաբերություներից...Մի քանիսն էլ մինչև հիմա չեն մոռանում Ռոբերտ Քոչարյանի անգլերենի վատ իմացության մասին...

Հետաքրքիր է, փաշինյանամետներն ինչի՞ համար են այդ ամենը վերհիշում, երբ ոչ ոք դա չէր էլ մոռացել...

Ստացվում է` նրանք ընդունում են, որ ՌԴ վարչապետը հեգնում է ՀՀ վարչապետին, սակայն փորձում են ապացուցել, որ Փաշինյանի նկատմամբ ռուսաստանցի պաշտոնյայի վերաբերմունքն ավելի լավն էր և մեղմ, քան Նազարբաևի և որոշ ռուսաստանցի պաշտոնյաների հակասարգսյանական դեմարշները... Բացարձակապես չեմ հասկանում փաշինյանամետների այն մոլուցքը, երբ քննադատության ենթարկվելով` անընդհատ փորձում են համեմատվել Սերժ Սարգսյանի հետ...

Նույն վարքագիծն են դրսևորում նաև իշխանության տարբեր տրամաչափի ներկայացուցիչներ... Զարմանում եմ` Փաշինյանի թիմակիցները և կողմնակիցները չեն հասկանու՞մ, որ եթե Ս. Սարգսյանը լավ նախագահ լիներ, ապա Հայաստանում Թավշյա հեղափոխություն տեղի չէր ունենա... Լավ կլինի, որ երկիրը ղեկավարելիս ոչ թե համեմատվեն ամենաանհաջող նախագահի հետ, այլ նրա գործած սխալները հաշվի առնելով` նույն սխալները չգործեն, իսկ սխալներ անելու դեպքում էլ ընդունեն դա և փորձեն ուղղել... Փաշինյանի թիմակիցները և կողմնակիցները, անընդհատ համեմատվելով Սերժ Սարգսյանի հետ, տարրականորեն զբաղվում են քաղաքական մազոխիզմով... 

Ինչ վերաբերվում է Ռոբերտ Քոչարյանին, ապա ես որևէ դեպք չեմ հիշում, որ ինչ-որ երկրի ղեկավար նրան հեգնի կամ «կայֆավատ» լինի վրան...

Չուշացան նաև Նիկոլ Փաշինայնի և նրա շրջապատի արձագանքն այս ամենին...Սակայն լավ կլիներ, որ արձագանք ընդհանրապես չլիներ...Տարօրինակ է, երբ նրանց «վարկածները» տեղի ունեցածի վերաբերյալ տարբեր են. մեկը գտնում է, որ ընդամենը հումոր է արել, իսկ մյուսն էլ Մեդվեդևին մեղադրում է անտակտության մեջ...

Ի դեպ, շատ ծիծաղելի և զզվելի է, երբ որոշ օգտատերեր Փաշինյանին պաշտպանելու ու Մեդվեդևին «նվասատացնելու» համար նրան անվանում են «Դիմա» և այլն... Ախր, այդ «Դիմային» գումար եք տալիս, որ Հայաստանում ռազմաբազա պահի, 2018 թ-ին այդ «Դիմային» 27 հազար ՀՀ ՀՊԱՐՏ քաղաքացի է դիմել ՌԴ քաղաքացիություն ստանալու համար...

Հ.Գ. ՌԴ վարչապետի «կայֆավատը» Փաշինյանի ելույթի ժամանակ ևս մեկ մեսիջ է ՀՀ իշխանություններին, որ Մոսկվայում դժգոհ են հայ-ռուսական հարաբերություններից...»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանն առաջարկել է Իրանից տեղափոխել միջուկային վառելիքի մի մասըԻտալիայում համընդհանուր գործադուլ․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցՄոլդովան հավանություն է տվել Ուկրաինայի հետ ռազմական համաձայնագրինՆԱՏՕ-ի հետախուզական անօդաչուն Սև ծովում կրկին կորցրել է կապըԱՄՆ-ը թույլատրել է Չինաստանին վաճառել 879 հազար AI չիպՊուտին․ Արևմուտքի աջակցությունը Ուկրաինային ծառայում է սեփական շահերինԴանիել Դևիս․ պատերազմի շարունակությունը կարող է կործանարար լինել Ուկրաինայի համարԲեռլինում հազարավոր երիտասարդներ դուրս են եկել փողոց՝ ընդդեմ զորակոչիՌուսական հրթիռներ՝ ՆԱՏՕ-ի տարածքո՞ւմ․ Լեհաստանը խոսում է սադրանքի մասին«Մոսադի» ղեկավարը Վաշինգտոնում կոչ է արել վերսկսել Իրանի դեմ հարվածներըՖիդանը քննադատել է ՆԱՏՕ-ին․ «Մեր անվտանգությունը Մերձավոր Արևելքում չի ապահովվել»Լոռու մարզի որոշ բնակավայրերում գազանջատումներ կլինեն Լագարդը զգուշացնում է Եվրոպային՝ կիբեռսպառնալիքները և տնտեսական ռիսկերը մեծանում են«Գրոսսին լրտես է»․ Իրանում պահանջում են արգելել միջուկային գործակալության ղեկավարի մուտքըԲրիտանիան հաստատել է կիբեռգործողությունները Ռուսաստանի և Չինաստանի դեմԳազայի համար խոստացված 17 միլիարդից 2 տոկոսն էլ չկա․ բանագնացը մեկնում է ՄոսկվաՌուսաստանն ու Ուզբեկստանը ստորագրել են 2027 թվականի ռազմական համագործակցության ծրագիրՄիլիարդների խաղ․ GTA VI-ը վաճառքի և ժողովրդականության նոր ռեկորդներ է սահմանումԹուրքիան ստացել է առաջին երեք «Քըզըլէլմա» անօդաչու կործանիչները․ հայտարարվում է նոր փուլՌուսաստանը չի տեսնում միջուկային բանակցությունների արագ վերսկսման հիմքերԷստոնիան դեկտեմբերի 1-ից փակում է Ռուսաստանի հետ ավտոանցակետերը11 տարվա աշխատանք՝ հանուն առողջ մաշկի․ անվանի բժշկի ստեղծած Արմոդերմը՝ միջազգային շուկայի ճանապարհինBIGBANG-ի անակնկալ երգը․ ի՞նչ է նշանակում «GiiiRIP» անունըՀարավային Կորեայում քննություններին իրենց հետ գաջեթներ բերող ուսանողները կարող են բանտարկվելՄերցը պատրաստ է մեղմել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները․ ո՞րն է Բեռլինի պայմանըԻրանը հերքել է ԱՄՆ-ի մեղադրանքները քիմիական և կենսաբանական զենքի մասինՇարմազանովը՝ Փաշինյանին․ Ալիևի պահանջը կատարելուց հետո ինձ ի՞նչ՝ վարչապետ կմնաս, թե՞ ոչԻրանի պատերազմը կանգնեցնելու փորձը տապալվել է․ ԱՄՆ Սենատում 48 ձայնը չի բավարարելՊենտագոնը զինամթերքի արտադրության երկարաժամկետ ծրագիր չունիԼը Պենի կուսակցության գրասենյակում խուզարկություն է անցկացվելԹրամփը Եվրոպային հորդորել է գործարքի գնալ Պուտինի հետ․ ո՞ւր կուղղվեն Ուկրաինայի գումարները«Բիթլզի» 1965-ի երգը նոր տեսահոլովակ ունի․ գլխավոր դերում Օուեն Քուպերն էԵրեկ Հաագայում պատմական վճիռ է կայացվել, որը կարևոր նախադեպ է նաև Արցախի հարցի համարՄոսկվան մերժում է Ուկրաինայի նույնիսկ «քվազիանդամակցությունը» ՆԱՏՕ-ինՀայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի՝ մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակովՋեյմս Բլանթը ստացել է «Icon» մրցանակն ու իրեն համացանցային մեմ անվանելՏափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերաններըԻնչո՞ւ Ստալոնեն չէր վաճառում «Ռոքիի» սցենարը․ այդ պատմությունն արդեն մեծ էկրանին էՅՈՒՆԻՍԵՖ․ Ուկրաինայում տասը ամսում 114 երեխա է զոհվել, 1 030-ը՝ վիրավորվելԸստ Կիևի՝ Թաթարստանում նավթի մեկ բաք է բռնկվել, ևս երկուսը վնասվել ենԱրամ Առաջինը հանդիպել է Լիբանանի նախագահի հետ Փոփոխություններ կլինեն վաղաժամ ծննդաբերության դեպքում հղիության և ծննդաբերության արձակուրդի տրամադրման կարգումԵՄ-ն Ուկրաինային փոխանցել է 7,9 միլիարդ եվրո՝ բարեփոխումների դիմացԳոհաբանության տոնից առաջ ԱՄՆ-ում մեկ գալոն բենզինի գինն իջել է մինչև 3,69 դոլարՇիրակի քրեական ոստիկանները թմրանյութի իրացումների շղթա են բացահայտել Թեհրանի ազատ շուկայում մեկ դոլարն արժե մոտ 270 հազար թումանՈւկրաինայում շուրջ 100 ուղևորատար գնացք է ուշանում․ որոշ չվերթների ուշացումը գերազանցել է 10 ժամըՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենՀորմուզով նավթի հոսքն աճել է․ «Բրենթի» գինն իջել է մինչև 91,36 դոլարՄեծ Բրիտանիայում էլեկտրաէներգիայի վճարները կշարունակեն աճել․ պետական աջակցությունը բավարար չէ
Ամենադիտված