Քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետն աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն. խոսնակ
Բլոգոսֆերա
Քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը, այլ աշխատանքի անցնելու առիթով, սեփական դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կապարետյանը:
«Պարոն Առաքելյանը պրոֆեսիոնալ բարձր որակների տեր իրավաբան է, որը 2003 թվականից ի վեր իր գիտելիքները ծառայեցրել է քաղաքին, նախ, որպես Կենտրոնի թաղապետարանի իրավաբանական բաժնի, ապա, 2009-ից, որպես քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ։
Քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհակալություն է հայտնել պարոն Առաքելյանին համատեղ աշխատանքի համար եւ մաղթել նրան ամենայն հաջողություն իր հետագա աշխատանքի մեջ»,-գրել է նա:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)