Երբևէ առնչություն չեմ ունեցել ՕԵԿ-ի հետ. Գևորգ Պապոյան
Բլոգոսֆերա
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը հերքում է մամուլում տարածված տեղեկությունը, թե ինքը 2004-2006թթ. եղել է ՕԵԿ անդամ։
«Իմ դեմ տարվող սև PR-ի շրջանակներում «մեկ կենտրոնից» կառավարվող թերթոններից մեկը միանգամայն «անմեղ» ձևակերպումով գրել է, որ «իրենց տեղեկություններով ես 2004-2005թթ եղել եմ ՕԵԿ անդամ»։ Ոչ միայն ՀԵՐՔՈՒՄ եմ, որ երբևէ առընչություն եմ ունեցել ՕԵԿ-ի հետ, այլև պարզապես նշեմ, որ 18 տարեկան եմ դարձել 2005-ին, հետևաբար դրանից առաջ երբևէ չէի կարող դառնալ կուսակցական։ Հերթական ստի սպասումով»,-իր ֆեյբուքյան էջում գրել է Պապոյանը։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)