«Աշխատանքի հարցով խնդրում եմ չդիմել». Տիգրան Պասկևիչյանը պաշտոնի է անցել
Բլոգոսֆերա
Հրապարակախոս Տիգրան Պասկեւիչյանը նոր աշխատանք ունի։
«Սիրելի ֆեյսբուքյան ընկերներ, այսօրվանից աշխատանքի եմ անցել Հանրային ռադիոյի եւ հեռուստատեսության խորհրդում՝ որպես նախագահ Արա Շիրինյանի խորհրդական։ Աշխատանքի հարցով խնդրում եմ չդիմել։ Ոչ Արա Շիրինյանը, ոչ էլ առավել եւս նվաստ խորհրդականս գործի ընդունելու իրավասություններ չունենք։ Փոխարենը մտածեք հեռուստատեսային լավ նախագծեր առաջիկայում հայտարարվելիք մրցույթներին մասնակցելու համար։ Հաջողությունը կախված կլինի գաղափարների թարմությունից, նախագծերի հրատապությունից, հեղինակների՝ թեմային քաջատեղյակ լինելուց, հեռուստատեսային հետաքրքիր ու անսովոր լուծումներ առաջադրելուց»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է Պասկեւիչյանը։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)