«ԿամԱզ»-ների առասպելը, քաղաքապետարանի հեքիաթն ու պայմանավորվածությունը
Բլոգոսֆերա
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
««ԿամԱզ»-ների առասպելը, քաղաքապետարանի հեքիաթն ու կուլիսային պայմանավորվածությունները
ՖԱՎՈՐԻՏ մեքենաները տեղ հասան։
Այո՛, եթե կար նույնիսկ 0.01% կասկած, որ «ԿամԱԶ» ընկերության հետ վաղուց ձեռք է բերվեր պայմանավորվածություն, այսօր դա էլ փարատվեց։ Այս ամենն արվել է դեռևս ամիսներ առաջ՝ առանց մրցույթ հայտարարելու, առանց կառավարությանը մարդատեղ դնելու, օրենք շրջանցելով ու կյանքի գնով։
Որևէ մեկի մոտ մնացի՞ն կասկածներ։ Չկա՞ այստեղ կոռուպցիոն ռիսկ։
Ի դեպ, պայմանագիրը կնքվել է ապրիլի 26-ին։ Այսինքն, ներողություն արտահայտությանս, «հորս արև» կամ «քաղաքապետի խոստում եմ տալիս» բանաձևն է գործել և մեքենաները վաղուց սահմանին են եղել։
#ԹողեքԹողԱշխատենք
#ԹողեքԹողԽաբենք»


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)