Մարդիկ կան, որ այս գիրքը չեն կարդացել, բայց արդեն կարծիքներ են արտահայտում. Լարա Ահարոնյան
Բլոգոսֆերա
«Իմ մարմինն անձնական է» գրքի հեղինակ Լարա Ահարոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ուրեմն մարդիկ կան, որ այս գիրքը չեն կարդացել, բայց արդեն կարծիքներ են արտահայտում բովանդակության մասին (նույնիսկ որոնք ասում են, որ սովորեցնում է սեռական կյանքով ապրի 3 տարեկան երեխան, կամ գեյ դառնա ու ուրիշ աբսուրդ բաներ). ի՞նչ երևույթ է դա:
Շուտով կդնենք online տարբերակը, որ շատերը ծանոթանան, քանի պահանջը շատ է ըստ երևույթի. գիրքը, ոնց իր վերնագիրը հուշում է, մարմնի անձեռնմխելիության մասին է, ու երեխաների պաշտպանության: Մի քանի էջեր կդնեմ այստեղ:
Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր ապահովեցին այս կարևոր գրքի տեսանելիությունը և հանրության մեջ առաջացրեցին շատ ավելի ցանկություն այն ձեռք բերելու, քան սպասում էինք»:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)