Խաժակյանը՝ քաղաքապետարանի հաստիքների բևեռացման, բյուջեի մսխման և քաղաքի փոսառատ վիճակի մասին (տեսանյութ)
Բլոգոսֆերա
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն այսօր իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում անդրադարձել է Երևանի քաղաքապետարանի հաստիքների բևեռացման, բյուջեի մսխման և քաղաքի փոսառատ վիճակին։
«Երբ քաղաքապետարանից ասում էին, որ օպտիմալացման արդյունքում կարող է հաստիքացուցակն ավելանալ, մտածում էի, որ բառախաղ կա։ Մեծ քանակությամբ հաստիքներ կան, որոնք պարզապես անարդյունավետ է քաղաքում ունենալը։ Հիմա փոփոխություն է տեղի ունեցել և այդ հաստիքացուցակների թիվն էլ ավելի է մեծացվել: Երբ վերլուծում եմ, թե ինչ համամասնությամբ են քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը բարձրացրել, արձանագրում եմ հետևյալը. միջին և ստորին օղակները, որոնք մասնագիտական որոշակի ունակություններ են պահանջում, համայնքային ծառայողի ստաժ են պահանջում, աշխատավարձերը բարձրացել է միջինը 25-30 տոկոսով։ Բայց քաղաքապետի, տեղակալների, թաղապետերի, թաղապետերի տեղակալների, թաղապետարանների աշխատակազմի քարտուղարների աշխատավարձը կրկնպատկվել է, 100 տոկոսով աճել է», - ասաց Խաժակյանը։
Մանրամասները՝ տեսանյութում:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)