Ուսուցիչը ատեստավորումը չհաղթահարեց, կհեռանա դպրոցից. Նիկոլ Փաշինյան Քաղաքական սուր կոնտրաստն ու դիսբալանսը. «Փաստ» Ինքնակամ կառույցները հաշվառելու ընթացակարգում նոր փոփոխություններ կկատարվեն. «Փաստ» Պետք է 2027-ին Սևանի շուրջ վատ վիճակում գտնվող ճանապարհ չունենանք. Նիկոլ Փաշինյան Նոր ձևավորված կառավարության առաջին նիստն է, պիտի անենք որոշ վերանայումներ․ Նիկոլ Փաշինյան ՔՊ-ում իրավունք չունեն իրենց վիրավորվածությունը ցույց տալ. «Հրապարակ» ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստ Իշխանությունները լուծել են Կոտայքի մարզպետի թեկնածուի հարցը. «Ժողովուրդ» Ընտրություններն ավարտվեցին, իշխանություններին էլ ոչինչ չի հետաքրքրու՞մ. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը քննարկում է ԱԺ երեք մշտական հանձնաժողովների ղեկավարումը ստանձնելու հարցը. «Ժողովուրդ» ՔՊ հնաբնակները խիստ հիասթափված են նորերից. «Հրապարակ» Նոր պարտքեր են ներգրավում ճեղքերը փակելու համար. «Փաստ» 

Այս երևույթն ունի մեկ անուն՝ բյուջեի թալան. Խոսրով Հարությունյանը՝ քաղաքապետի առաջարկի մասին

Բլոգոսֆերա

Ֆեյսբուքյան իր էջում ԱԺ նախկին պատգամավոր Խոսրով Հարությունյանը անդրադարձել է  քաղաքապետ Հայկ Մարությանի առաջարկած նախագծին, ըստ որի՝ նախատեսվում է կտրում բարձրացնել քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը։ Հարությունյանը գրել է՝

«Այս երևույթն ունի մեկ անուն՝ բյուջեի թալան 

Երևանի քաղաքապետը որոշում է կայացրել դիմել իր ավագանուն քաղաքապետի, նրա տեղակալների և այլ աշխատողների աշխատավարձերը կտրուկ բարձրացնելու առաջարկությամբ:

Հավանաբար, քաղաքապետն առաջնորդվում է այն թեզով, որ այդ նպատակի համար օգտագործման ենթակա միջոցները Երևանի բյուջեի միջոցներն են, իսկ Երևանի բյուջեն տնօրինելու և օգտագործելու բացառիկ իրավասությունը վերապահված է քաղաքի իշխանություններին և վերջիններս էլ փորձում են օգտվել օրենքով իրենց վերապահված այդ իրավասությունից:

Եթե այս ենթադրությունը ճիշտ է, ապա պարոն քաղաքապետը պետք է նաև գիտակցի, որ օրենքը պահանջում է, որ տեղական իշխանություններն այդ իրավասությունն իրացնեն բացառապես սեփական քաղաքական պատասխանատվությամբ, այսինքն իշխանություններն ուղղակիորեն ստանձնում են այդ որոշումների հետևանքների ողջ պատասխանատվությունը: Ավելին, օրենքը հրամայաբար պահանջում է, որպեսզի տեղական իշխանության որոշումները բխեն համայնքի ազգաբնակչության շահերից և նպաստեն համայնքում առկա խնդիրների լուծմանը:

Օրենքի իմպերատիվ այս պահանջների պարագայում որևէ մեկը կարո՞ղ է հոդաբախշ մեկնաբանել Անկախ Հայաստանի պատմության ողջ ընթացքում առաջին անգամ և աննախադեպ այդ որոշման ընդունման անհրաժեշտությունը:

Տեղյա՞կ է արդյոք, պարոն քաղասքապետը, որ իր քաղաքում դեռևս քիչ չեն վթարային շենքերում ծվարած և ցանկացած հորդ անձրևից երեխաների գլխին խարխլված պատերը քանդվելու վտանգի մեջ ապրող ընտանիքները:

Տեղյա՞կ է արդյոք քաղաքապետը, որ Սարի թաղի հարյուրավոր ընտանիքներ ապրում են սողանքների ամենօրյա սպառնալիքի տակ և հորդառատ անձրևներից տարեց տարի խարխլվող ու քանդման վտանգի մեջ գտնվող պատերից ներս՝ կոմունալ- կենցաղային տարրական պայմաններից զուրկ: Նման օրինակները ցավոք շատ են:

Մի՞թե ողջամտությունը, իշխանության պատասխանատվության գիտակցումը և, վերջապես, բարոյականության տարրական ընկալումները չեն պահանջում, որ եթե բյուջեում առկա են միջոցներ, ապա վարձատրության տեսքով այդ միջոցները սեփական գրպանները դնելու փոխարեն պետք է ուղղել ֆոնդային բյուջե և լուծել մեր բնակիչների ամենահրատապ խնդիրները:

Զավեշտալին այն է, որ քաղաքապետն իր քայլով բացահայտեց այս տարեսկզբից տեղական տուրքերի դրույքաչափերի աննախադեպ բարձրացման գլխավոր նպատակը: Պարզվում է տեղական տուրքերի դրույքաչեփերը բարձրացվեցին ոչ թե հրատապ լուծում պահանջող նոր խնդիրներին այդ միջոցները ուղղելու, այլ սեփական վարձատրությունը շեշտակի ավելացնելու նպատակով: Այս մոտեցումը, ըստ էության, մի քանի ամիս աշխատելու պարագայում իրենց պարգևավճարներ նշանակելու արատավոր պրակտիկայի տարամաբանական շարունակությունն է:

Այս երևույթն ունի մեկ անուն՝ բյուջեի թալան, ընդ որում, քաղաքական անպատասխանատվությամբ և ցինիզմով ուղեկցվող հանրային միջոցների համակարգված թալան:

Ի դեպ բոլորովին կապ չունի քաղաքապետը վերը նշված առաջարկը կներկայացնի Երևանի ավագանու դատին թե ոչ, կապ չունի նաև թե ներկայացնելու դեպքում ինչպիսի որոշում կկայացնի Երևանի ավագանին:

Անկախ այդ ամենից Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը իր այդ քայլով իրեն զրկել է այդ պատասխանատու պաշտոնը զբաղեցնելու բարոյական իրավունքից: Կարծում եմ եզրակացությունները պետք է թողնել նրան և իշխող կուսակցությանը»,- ասված է նրա գրառման մեջ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ուսուցիչը ատեստավորումը չհաղթահարեց, կհեռանա դպրոցից. Նիկոլ ՓաշինյանՔաղաքական սուր կոնտրաստն ու դիսբալանսը. «Փաստ»Ինքնակամ կառույցները հաշվառելու ընթացակարգում նոր փոփոխություններ կկատարվեն. «Փաստ»Պետք է 2027-ին Սևանի շուրջ վատ վիճակում գտնվող ճանապարհ չունենանք. Նիկոլ Փաշինյան Նոր ձևավորված կառավարության առաջին նիստն է, պիտի անենք որոշ վերանայումներ․ Նիկոլ ՓաշինյանՔՊ-ում իրավունք չունեն իրենց վիրավորվածությունը ցույց տալ. «Հրապարակ»ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստԻշխանությունները լուծել են Կոտայքի մարզպետի թեկնածուի հարցը. «Ժողովուրդ»Ընտրություններն ավարտվեցին, իշխանություններին էլ ոչինչ չի հետաքրքրու՞մ. «Փաստ»«Ուժեղ Հայաստան»-ը քննարկում է ԱԺ երեք մշտական հանձնաժողովների ղեկավարումը ստանձնելու հարցը. «Ժողովուրդ»ՔՊ հնաբնակները խիստ հիասթափված են նորերից. «Հրապարակ»Նոր պարտքեր են ներգրավում ճեղքերը փակելու համար. «Փաստ»Ալեն Սիմոնյանի ընտանիքը լքում է կառավարական ամառանոցը. «Ժողովուրդ»ՔՊ-ն առաջարկում է ստեղծել ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով․ եվրոպական պարտավորություններ. «Ժողովուրդ»Անհավասարակշռության և նոր կախվածության վտանգները. «Փաստ»Ինչպես ազատվել մոծակներից ձեր բնակարանում՝ ժողովրդական միջոցներից մինչև առաջատար տեխնոլոգիաներ Հռոմում ավարտվել է Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունների առաջին փուլը Չեմ ուզել ունենալ «Պլան Բ»․ Նարեկ Կարապետյանը՝ ՌԴ քաղաքացիություն ունենալու մասին «Հավատում եմ՝ հայկական ակումբն առաջին անգամ կխաղա Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում». Բերեզովսկի Թամարա Գլոբան անվանել է կենդանակերպի այն նշանները, որոնք ունեն ամենաուժեղ կանխատեսումը 2026 թվականի օգոստոսի համար Օգոստոսի ֆինանսական հորոսկոպը՝ բոլոր կենդանակերպի նշանների համար Փրկարար ծառայությունը զգուշացնում է Արարատի մարզի բնակիչներինՍահակաշվիլին դժգոհել է բանտային պայմաններից․ ինչ է նա գրել Սպանություն՝ ուղիղ եթերում «Նրա հետ կապը հիմա շատ դժվար է, բայց նա մեզ ուժ է տալիս». Իրանի նախագահը` հոգևոր առաջնորդի մասին Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվեց Գյումրեցի նախկին իրավապաշտպան Կարապետ Պողոսյանն ազատ արձակվեց Կորած iPhone-ը հնարավոր կլինի գտնել առանց «Լոկատորի»․ ստեղծվել է նոր գործիք Նրանք կարծում էին՝ 48 ժամում կգրավեն Իրանը, ինչպես Սիրիան. Փեզեշքիան Օգոստոսը կբացի փողի դռները կենդանակերպի 7 նշանների համար. Վասիլիսա Վոլոդինայի կանխատեսումը Օգոստոսի 6-ին, 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Զելենսկին օգնություն է խնդրել Ֆինլանդիայից․ քննարկվել է Ուկրաինայի ՀՕՊ-ի ուժեղացումը ԱՄՆ-ը ազդակներ է տվել պարտավորություններին վերադառնալու պատրաստակամության մասին, սակայն բանակցություններ չեն եղել. Իրանի ԱԳՆ Վրաստանում զանգվածային հոսանքազրկումներ են Արմեն Մամաջանյանը նշանակվել է Հայկ Կոնջորյանի խորհրդական Մեսսիի կինը արձագանքել է Ռոնալդուի հարսնացուի հայտարարությանը Ինչպե՞ս է տղամարդը մահացել մեղվի խայթոցից. մանրամասներ ողբերգական դեպքից (տեսանյութ) Շոգը վտանգավոր է սրտի համար Ալեք Մանուկյան փողոցում արմատից չորացած հսկայական ծառը արմատից պոկվել և ընկել է «Mazda»-ի վրա Իրանի արտաքին գործերի նախարարը պաշտոնական այցով կմեկնի ՊակիստանՀուսանք՝ Հորմուզի շուրջ խաղաղ հանգուցալուծումը կկայանա․ Արտակ Զաքարյան Մեծ Բրիտանիայում մի թոշակառու գերազանցել է ինքնաթիռի թևի վրա քայլելու ռեկորդըԱրմատական տրամադրություններ ունեցող իսրայելցի վերաբնակ կանանց խումբն ապօրինաբար հատել է Լիբանանի սահմանը Դերասան Կարո Հովհաննիսյանն ու կինը պարզել են երեխայի սեռը (տեսանյութ)Իտալիայում տղամարդը սխալմամբ մեկ միլիոն եվրո արժողությամբ վիճակախաղի տոմս է նետել աղբանոցըՋուր հավաքեք․ բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու Քննարկվել է Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը Երիտասարդ ֆուտբոլիստը մահացել է խաղի ժամանակ Գեղարքունիքի մարզում բախվել են «Jeep»-ն ու «Ford»-ը. կան վիրավորներՍա աննախադեպ խայտառակություն է. Մելիքյանը՝ Կաթողիկոսի դեմ քրեական գործի և դատական նիստի մասին (տեսանյութ)
Ամենադիտված